23:46 29 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83

Դինքի սպանությունը լիովին չի բացահայտվի, քանզի ընդգրկված են պետական կառույցներ. Մելքոնյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
68 0 0

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկությանը, ըստ որի` Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը 9 ամսից կարող է հայտնվել ազատության մեջ։

Մելքոնյան. «Դինքի սպանությունը լիովին չի բացահայտվի, քանզի ընդգրկված են պետական կառույցներ»

Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի շրջանակներում նախատեսվում է Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին 9 ամիս հետո ազատ արձակել։

Հրանտ Դինքի մահն օգտակար էր. Դինքի գործով մեղադրյալ

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի փոխանցմամբ` մարդասպան Օգյուն Սամասթը վաղուց Թուրքիայում հասարակական մակարդակով հերոսացված է, և թուրքական հասարակությունը նրան ընկալում է որպես նորօրյա հերոս, կան նրան նվիրված երգեր, տարատեսակ բանահյուսական ստեղծագործություններ, հետևաբար, տրամաբանական է, որ թուրքական իրավական համակարգը վաղ թե ուշ գալու էր այդ քայլին, և Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներն այդ ամենը նախապես հաշվարկել էին, քանի որ Սամասթը սպանությունն իրականացրել է անչափահաս տարիքում, ուստի իրավական տարբեր հարցեր հաշվի առնելով` ակնհայտ էր, որ նա ցմահ չէր բանտարկվելու և որոշ ժամանակ հետո բանտից դուրս էր գալու։ 

«Թուրքական իրավական համակարգը համարժեք է գործում թուրքական հասարակական կարծիքին։ Սամասթին ազատելու են որպես նորօրյա հերոսի, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովն է։ Դինքի սպանությունն այնպիսի ոճրագործություններից է, որում ընդգրկված են պետական տարբեր կառույցներ, կամ, ինչպես թուրքերն են գնահատում, խորքային պետության տարբեր ներկայացուցիչներ, հետևաբար, նման սպանությունները որևէ հստակ, վերջնական բացահայտում չեն ունենում»,– ասում է թուրքագետը։

Ռուբեն Մելքոնյանի տեղեկացմամբ` նմանատիպ սպանություններ Թուրքիայում տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ, թիրախ են եղել հայտնի լրագրողներ, մտավորականներ և այլք։ Նրանց սպանությունները լիովին բացահայտված չեն։ Թուրքագետը վստահ է, որ Հրանտ Դինքի սպանությունն էլ հենց նման չբացահայտված ոճրագործություններից մեկն է լինելու։ Ըստ նրա` այս պահին իրական կազմակերպիչները բացահայտված չեն, և գործը սահմանափակվում է բուն սպանությունն իրականացնողի ու մի քանի դրդողների շրջանակով, այսինքն` թուրքական պետությունը, թուրքական հասարակությունը և իրավական համակարգը գործում են համագործակցաբար, ուստի սպանությունը կոծկելը, հանցագործին որպես հերոս ներկայացնելն ու այդ հերոսացված հանցագործին ազատություն շնորհելը նշված երեք օղակների համագործակցության արդյունք է։ 

Ինչո՞ւ Փայլանը Դինք չէ, կամ ինչի՞ համար են Թուրքիայում հայի սպանել

«Այս ամենին հակազդեցություն կլինի այն շրջանակներում, որոնք սատարում էին Հրանտ Դինքին մինչև նրա սպանությունը, այնուհետև հետամուտ էին գործի բացահայտմանը, այսինքն` ձախակողմյան շրջանակները, մարդու իրավունքներով զբաղվող տարբեր շրջանակները, սակայն դրանց թիվը մեծ չէ։ Թեև կարող են լինել բողոքի տարատեսակ դրսևորումներ, ցույցեր, հրապարակումներ, բայց հանրային կարծիքն ի օգուտ հանցագործի է, և լայն շրջանակի ընդվզումներ չեն լինի, ինչպես չեն եղել նախկինում, երբ սպանվել են հայտնի թուրք լրագրողներ ու գրողներ»,– նշում է թուրքագետը։

Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ` ասվածի լավագույն ապացույց է նաև այն, որ թուրքական հասարակական շրջանակներում` հատկապես ձախակողմյան հատվածում, կա թուրքական պետությունը բնութագրող մի լոզունգ, ըստ որի` դա «մարդասպան պետություն է», որը միշտ հնչեցվում է ցույցերի ժամանակ, ինչն էլ իր հերթին ապացուցում է, որ թուրքական պետությունն իր բնույթով ոճրագործ, մարդասպան պետություն է, և Հրանտ Դինքի սպանության գործը ևս մեկ անգամ ապացուցել է այդ իրողությունը։

Թուրքիայի իշխանությունը տեղյակ էր Դինքի սպանության ծրագրի մասին. Hurriyet

Ըստ թեմայի

Հրանտ Դինքի սպանության գործով հարցաքննվել է Ստամբուլի նախկին փոխնահանգապետը
Ծակ կոշիկներով հարուստը. ինչպե՞ս են հիշում Հրանտ Դինքին
Եթե ընդունում եք ձեր սխալները, ուրեմն ուժեղ եք. ՀՀ նախագահի հարցազրույցը հնդկական պորտալին
թեգերը:
Ռուբեն Մելքոնյան (թուրքագետ), Թուրքիա, Սպանություն, Հրանտ Դինք

Գլխավոր թեմաներ