00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Մինասյանին․ փորձագետը՝ ուժերի դասավորվածության մասին

© Sputnik / Aram NersesyanАрмен Бадалян
Армен Бадалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի բացահայտումներին, որոնք առնչվում են ՀՀ վարչապետին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի պատասխանին և բացահայտումների հնարավոր հետևանքներին։ 
Բադալյան. «Մինասյանը չի կարող ընդդիմադիր դաշտում ունենալ կոնսոլիդացնող դեր, նա ասոցացվում է նախկինների հետ»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ երբ պաշտոնյաների հասցեին հնչում են մեղադրանքներ, ապա կան դրանց պատասխանելու տարբեր ձևեր։ Ըստ նրա` դրանցից մեկն, օրինակ, տեղեկություններն անմիջապես հերքելն է, երկրորդ տարբերակով պաշտոնատար անձը կարող է զերծ մնալ թեմայի շուրջ լրացուցիչ քննարկումներից՝ այդկերպ մեղմացնելով տեղեկատվական հոսքը, և վեկտորն ուղղել դեպի իրավապահ համակարգը։ 

Депутат от фракции Елк Грачья Акопян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հրաչյա Հակոբյանը դատի է տվել մաքսանենգ ծխախոտներն իրեն վերագրողներին

«Այդուհանդերձ Միքայել Մինասյանի կղմից հնչած կոնկրետ մեղադրանքները ծխախոտի գործի և ադամանդագործության վերաբերյալ պարունակում են քրեական մեղադրանքներ, հետևաբար իրավապահներն, այսպես թե այնպես, պետք է զբաղվեն դրանով։ Տվյալ պահին վարչապետը նպատակահարմար գտավ ոչ թե թեման դարձնել առիթ` լրացուցիչ շահարկումների համար, այլ սահմանափակեց դրա էֆեկտը։ Մեղադրանքների խնդիրն իրավապահ մարմիններին ուղղելը նշանակում է հարցը չկարևորել։ Սա, ըստ էության, տեխնոլոգիաներից մեկն է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանի կարծիքով` եթե նախկին դեսպանի բացահայտումներից բխող վտանգն առնչվի իշխանությունների ընտրազանգվածի նոսրացմանը, ապա այդ առումով նրանք իրոք պետք է մտահոգվեն, բայց, ըստ քաղտեխնոլոգի, հեռուստատեսությամբ կամ սոցիալական կայքերով միայն մեղադրանքներ հնչեցնելն էական վտանգ չի պարունակի, անհրաժեշտ է ավելի ազդեցիկ գործիքներ կիրառել։

Փաշինյանը պատասխանեց հարցին` Միքայել Մինասյանին «գործարք» առաջարկե՞լ է

Թե ինչ հետևանքներ կունենան Մինասյանի բացահայտումները հասարակության վրա, Բադալյանը դժվարանում է ասել, քանի որ դեռևս չկան դրանց վերաբերյալ սոցիոլոգիական հարցումներ, հայտնի չէ, թե ընտրազանգվածի քանի տոկոսն է «պոկվել» իշխանություններից ու «պոկվածներից» քանիսն են դարձրել հականիկոլական։      

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են ներկայացվում բացահայտումները, ինչպես են դրանք ազդում վարչապետի, նրա թիմակիցների կամ ընտրողների գործողությունների վրա, ինչը տեխնոլոգիայի խնդիր է, իսկ այն հանգամանքը, որ մարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ, էական նշանակություն չունի, կարևորն այն է, թե արդյո՞ք ճիշտ ու գրագիտորեն է ներկայացվում բացահայտումը, և այդ փաստարկը հնարավոր է նույնիսկ օգտագործել քրեական գործի համատեքստում»,– շեշտեց քաղտեխնոլոգը։ 

Депутаты от фракции Мой шаг Андраник Кочарян на заседании Парламента (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Իշխանությանը վարկաբեկելու համար է»․ Քոչարյանը` ծխախոտի մաքսանենգության աղմուկի մասին

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հաջողությունների կարող է հասնել Մինասյանը հայաստանյան ներքաղաքական դաշտում, Բադալյանը նշեց՝ հաստատ վարչապետ չի դառնա, սակայն կարող է որոշակի ներգործություն ունեցող խմբավորման ղեկավար լինել, որն էլ ապագայում կարող է վերածվել կուսակցության։ Նախկին դեսպանն ունի որոշակի ռեսուրսներ, լրատվամիջոցներ, իրեն սատարող քաղաքական գործիչներ ու կառույցներ, որոնք տեղեկատվական դաշտում կարողանում են շրջանառել հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններն ու այն հասցնել քաղաքացիներին։ 

Քաղտեխնոլոգի համոզմամբ` այդուհանդերձ Մինասյանին չի հաջողվի ընդդիմադիր դաշտում ստանձնել կնսոլիդացնող դերակատարություն, որովհետև նա նախկին իշխանությունների վառ ներկայացուցիչներից է, իսկ 2018թ–ին հասարակությունը մերժեց հենց նախկին իշխանությանը։ 

Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր վերջին ուղիղ եթերի ժամանակ հայտարարնեց, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը ներքաշված է միջազգային մաֆիոզ համակարգի մեջ և փող է աշխատում։ 

Լրահոս
0