00:22 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83

Ինչ են դառնում մարդիկ իշխանության գալուց հետո, կամ համավարակն ու մեր ժողովրդի մենթալիտետը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
87 0 0

Կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հարցին` որքանով է իշխանությանը հաջողվում արտակարգ դրության պայմաններում լուծել հանրային կառավարման հարցը, և արդյոք հանրությունը հետևում է սահմանափակումներին։

Մեսրոբյան. «Հակաճգնաժամային կառավարումից մղոններով հեռու են թե՛ իշխանությունը, թե՛ ժողովուրդը»

Կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանի դիտարկմամբ` իշխանությանը չի հաջողվում կառավարման առումով լուծել իր առջև դրված խնդիրները, և դրա համար կա երեք պատճառ։

Ըստ նրա` նախ իշխանությունը հունվար, փետրվար ամիսներին և մարտի առաջին տասնօրյակում շատ անլուրջ վերաբերվեց համաճարակին, և ժողովուրդը դա տեսավ, իսկ հետո իշխանությունը փոխեց իր դիրքորոշումը, բայցևայնպես, սկզբնական շրջանի անլուրջ վերաբերմունքը թողեց իր մնացորդային նստվածքը, հետքը։

«Երկրորդ պատճառն այն է, որ 1991թ.–ից ի վեր Հայաստանում պետական կառավարում գոյություն չունի, լավագույն դեպքում խոսք կարող է լինել ընդամենը ղեկավարման մասին։ Ուր մնաց` ճգնաժամը, որովհետև հակաճգնաժամային կառավարումից մենք մղոններով հեռու ենք` թե՛ իշխանությունը, թե՛ ժողովուրդը»,– նշում է կառավարման փորձագետը։    

Մեսրոբյանը մատնանշում է նաև երրորդ պատճառ, որը կապված է ժողովրդի հոգեկերտվածքի հետ։ Ըստ նրա` մենք ծայրահեղական ժողովուրդ ենք, որովհետև կորոնավիրուսի պայմաններում զգալի մասն ուղղակի շոկի մեջ է, նույնիսկ անբնականորեն վախեցած է, իսկ մյուս մասն ընդհանրապես անտարբեր է, անլուրջ է վերաբերվում համաճարակին, և տոկոսային առումով շատ քիչ մարդիկ կան, որոնք ցուցաբերում են հավասարակշռված մոտեցում։ 

Համավարակի վերջը կլինի ոչ շուտ, քան 5 տարի հետո. Թորոսյան

Հարություն Մեսրոբյանի համոզմամբ` թեև կորոնավիրուսի վտանգն առկա է, սակայն դա շատ է ուռճացվում։ Նա փողոցում քայլելիս ապշում է, թե ինչպիսի դրսևորում ունեն վերոհիշյալ ծայրահեղությունները, և որ քիչ են այն մարդիկ, որոնք համարժեք են ընկալում մարտահրավերները, ու դա չի վերաբերում միայն կորոնավիրուսին։ Ըստ նրա` պատասխանատվությունը հավասարաչափ թե՛ իշխանության, թե ՛ հասարակության վրա է։ 

Կառավարման փորձագետի կարծիքով` մենք չենք կարող ֆիքսվել մի մտքի վրա, որ 1991թ.–ից սկսած` բոլոր իշխանությունները մեր գլխին օդապարիկով չեն իջել, իշխանությունն էլ մենք ենք, ուղղակի մտնում ենք կաբինետներ ու տեսնում, թե մարդիկ ինչ են դառնում իշխանության գալուց հետո։ 

Հիշեցնենք` մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում: Քաղաքացիներից 135-ի վիճակը ծանրը է, 63-ինը՝ ծայրահեղ ծանր, 15 հիվանդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։

Կորոնավիրուսով վարակվածներից 135-ի վիճակը ծանր է, 63-ինը` ծայրահեղ ծանր. Թորոսյան

Ըստ թեմայի

Ռազմավարությունը փոխում են. ասիմպտոմ հիվանդներին կուղարկեն տուն, նորերին չեն հոսպիտալացնի
Կորոնավիրուսից մահացածները տղամարդիկ են. նրանք ունեցել են ուղեկցող հիվանդություններ
Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան
թեգերը:
Հարություն Մեսրոբյան, Իշխանություն, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ