15:03 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46

Մոնոպոլիա՞, թե՞ օլիգոպոլիա. որն է բենզինի շուկայում առկա հիմնական խնդիրը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
57 0 0

Տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վառելիքի, մասնավորապես, բենզինի հայաստանյան շուկայում առկա միտումներին։

Գալոյան. «Բենզինի շուկայում խնդիրը տնտեսավարողների քանակի մեջ չէ, այլ նրանց գործունեության»

Տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի դիտարկմամբ`մենք շատ հաճախ մոնոպոլիա բառը չարաշահում ենք, մինչդեռ տնտեսգիտությունը միշտ էլ փաստում է, որ մոնոպոլիայից բացի գոյություն ունի օլիգոպոլիա հասկացությունը, երբ ոչ թե մի հոգի է գերիշխում շուկայում, այլ մի քանի մասնակից, որոնք միշտ կարող են պայմանավորվել գնագոյացման ու իրացման ծավալների հարցում։

«Ցավոք սրտի այս պարզ իրողությունը Հայաստանում մշտապես գոյություն է ունեցել։ Ինչ –որ պահի, օրինակ, ընդամենը երեք ընկերություն էր համակարգիչ ներկրում Հայաստան, որոնք նախապես պայմանավորվում էին, թե իրենցից ով ինչ հայտ պետք է ներկայացնի մրցույթներին։ Նույնը այժմ կատարվում է բենզինի շուկայում։ Պետք է պայքարել այս երևույթի դեմ, հակառակ պարագայում վաղը կարող է շուկայում հայտնվել 16 խաղացող, խնդիրը քանակի մեջ չէ, այլ տնտեսվարողների գործունեության»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը։      

Գալոյանի կարծիքով` տվյալ շուկայում նոր ընկերությունների ի հայտ գալու խնդիրը կախված չէ ավելի խոշոր խաղացողների քմահաճույքից, այլ այն հանգամանքից, թե իշխանությունն այդքան կամք և ուժ կունենա՞ պայաքարելու բենզինի շուկայում եղած ստվերի դեմ։ Ըստ նրա` ի վերջո պետք է սահմանվեն ու հաստատվեն հստակ պայմաններ, քանի որ բենզինի քվոտավորված ներկրումն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։

Հայաստանի բենզինն աշխարհի նավթի հետ կապ չունի՞. ինչու գնանկումն այստեղ չի հասնում

Տնտեսագետի փոխանցմամբ` շատ կարևոր է նաև, թե ապագայում կազմակերպվելիք խորհրդարանական լսումների ժամանակ կոնկրետ ՏՄՊՊ հանձնաժողովը որքան կբացի տեղեկությունը վերոհիշյալ շուկայում առկա իրողությունների ու միտումների վերաբերյալ։ 

Հիշեցնենք՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը խոստացել է բենզինի ու դիզվառելիքի շուկայի վերաբերյալ լսումներ կազմակերպել ու բացել բոլոր փակագծերը:

Ըստ թեմայի

ՀՀ զորամասերից մեկում 7000 լիտր դիզվառելիք և բենզին է յուրացվել. Դատախազություն
Բենզինի գնի նվազումը չի օգնի Հայաստանի տնտեսությանը. ինչո՞ւ
ՏՄՊՊ հանձնաժողովը մատնված է անգործության. տնտեսագետը՝ բենզինի շուկայի մասին
Հայաստանի բենզինն աշխարհի նավթի հետ կապ չունի՞. ինչու գնանկումն այստեղ չի հասնում
թեգերը:
Հայաստան, Բաբկեն Թունյան, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Շուկա, բենզին, Արա Գալոյան

Գլխավոր թեմաներ