07:26 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87

Բիզնեսի աշխարհում այլևս ոչինչ առաջվանը չէ. ի՞նչն է կարևոր նոր իրավիճակում

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1212)
237 0 0

«Պրոֆայնընս» ՍՊԸ–ի հիմնադիր տնօրեն Լիլիթ Մայիլյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ խնդիրների առջև են կանգնել այն կազմակերպությունները, որոնց բիզնեսը վերաբացվել է մայիսի կեսից։ 

Մայիլյան. «Բիզնեսը վերաբացվելով` առաջնահերթություն է տալիս զուտ իրավիճակային լուծումներին»

«Պրոֆայնընս» ՍՊԸ–ի հիմնադիր տնօրեն Լիլիթ Մայիլյանի դիտարկմամբ` ճիշտ է, բիզնեսները վերաբացվում են, սակայն ղեկավարները բախվում են բավականին լուրջ խնդիրների և պետք է արագ կողմնորոշվեն, ճկուն լինեն, հարմարվեն իրենց աշխատակիցների, հաճախորդների ու մատակարարների փոփոխվող կարիքներին։ 

«Այն, ինչ նախկինում էր, բոլոր դեպքերում չէ, որ հիմա ճիշտ է ու կիրառելի։ Նրանք հիմա պետք է դիմակայեն նոր ֆինանսական, գործառնական մարտահրավերներին։ Ի դեպ` շուկայում արդեն գրանցվել են ճնշող մրցակցային մարտահրավերներ։ Բիզնեսը վերաբացվելով` առաջնահերթություն է տալիս իրավիճակային լուծումներին։ Մարդիկ հեռուն չեն նայում»,– նշում է «Պրոֆայնընս» ՍՊԸ–ի հիմնադիր տնօրենը։   

Մայիլյանի պնդմամբ` նման իրավիճակը ոչ միայն Հայաստանում է առկա, այլև ամբողջ աշխարհում։ Նրա փոխանցմամբ` վերջերս հետազոտություններ են իրականացվել արտերկրի բավականին մեծ կորպորացիաներում, թե կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն ինչ ազդեցություն են ունեցել իրենց տնտեսական ակտիվության վրա, և պարզվել է, որ ֆինանսական ոլորտի աշխատողները, որոնք միշտ, յուրաքանչյուր տարի սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին կատարում էին կանխատեսումներ մեկ կամ հինգ տարվա կտրվածքով, այս տարի փետրվար–մարտ ամիսներին արդեն ստիպված էին նախապես արված իրենց կանխատեսումներում և հաստատված բյուջեներում մտցնել փոփոխություններ։

«Փոփոխվեցին նաև նախանշված ծախսերը, վերանայվեցին եկամուտները, արտադրության տեսականին ու ծավալները, ինչպես նաև առք ու վաճառքի պայմանները։ Կանխատեսումներն այժմ արվում են շատ կարճաժամկետ կտրվածքով, մինչև վեց ամիս ժամկետով»,– տեղեկացնում է «Պրոֆայնընս» ՍՊԸ հիմնադիր տնօրենը։

Լիլիթ Մայիլյանի կարծիքով` անորոշությունը շատ բարձր է, հետևաբար, ընկերությունների ղեկավարներն ուղղակի անիմաստ են համարում երկարաժամկետ կանխատեսումները։ Նրանց հիմնական խնդիրն ավելի սպոտան լինելն է, իրավիճակային խնդիրներ լուծելը, աշխատակիցների մասին  հոգ տանելը` շարունակ մտածելով եկամուտների կայունացման ու ձեռքբերումների շղթան պահպանելու ուղղությամբ։   

Օգոստոսին լրջագույն ճգնաժամը բախելու է մեր դուռը. Մելքումյան

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1212)

Ըստ թեմայի

Երբ ծախում ես մայրիկիդ թխած լահմաջոն կամ որոշում ես ճագար բուծել. բիզնեսի նոր կանոններ
Հայկական բիզնեսը կշահի ԵԱՏՄ ապրանքների մատակարարման կանոնների պարզեցումից
Իրական օգնություն, թե միջազգային թրենդից հետ չմնալու փորձ. բիզնեսին կօգնի՞ պետության քայլը
թեգերը:
բիզնես, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ