16:15 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84

Թովմասյան. «Հանգանակած գումարով դեղորայք և սարքավորումներ ձեռք կբերենք»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
500 0 0

«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հիմնադրամի կողմից նախաձեռնված միջոցառմանը, որի շրջանակում կկազմակերպվի հանգանակություն։ 

Թովմասյան. «Հանգանակած գումարը կուղղվի «Քովիդ-19»–ի դեմ դեղորաք և սարքավորումներ ձեռքբերելուն»

«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի փոխանցմամբ` իրենց նպատակն ի սզբանե COVID-19–ի դեմ պայքարում համապատասխան դեղորայք ու սարքավորումներ ձեռք բերելու գործընթացին օգնելն ու աջակցելն էր, հետևաբար որոշվեց կազմակերպել մի համերգ, որը կարող են լսել ավելի լայն շրջանակներ, յուրաքանչյուր մարդ կկարողանա ունկնդրել իր սիրելի երգչին, արտիստին  և ցանկության դեպքում օգնել` հանգանակելով որոշ չափի գումար, որը կփոխանցվի վերոհիշյալ նպատակի համար բացված հաշվեհամարին։

«Այդ դեպքում անկախ հասարակական խորհուրդը կհսկի հանգանակումներն ու հավաքված գումարը, ինչպես նաև կորոշի, թե որտեղ է ավելի նպատակահարմար ու արդյունավետ ծախսել հավաքված գումարը։ Երբ մենք սկսեցինք մեր նախաձեռնությունը, սկզբում հավաքվեց 20-30 մշակութային գործիչ, բայց հետո շրջանակն ընդլայնվեց, մասնակից երգիչների, արվեստագետների քանակը դարձավ ավելի քան 60, իսկ մեր նախաձեռնությանն աջակցողների թվում եղան նաև ավելի քան 110 ոչ հայազգի քաղաքացիներ ԱՄՆ–ից, Եվրոպայից, Ասիայից ու Ավստրալիայից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ 

Նրա խոսքով` այս պահի դրությամբ հավաքվել է մոտ 110 միլիոն դրամ, բայց գումարը գնալով աճում է, հանգանակություններն ավելանում են, յուրաքանչյուր մարդ այցելելով tovmasyanfoundation.com կայք` կարող է ծանոթանալ հիմնադրամի նախաձեռնությանը, ստանալ հավաստի տեղեկություններ հասարակական անկախ հանձնաժողովի ցուցակի, հանգանակությունների ընդհանուր գումարի, մասնակիցների ու երգիչների ցուցակի վերաբերյալ, ամեն ինչ բաց է ու թափանցիկ։

ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2000 նոր սարք կգնի

«Համաշխարհային սպորտի, գիտության ու արվեստի ներկայացուցիչները, որոնց թվաքանակն, ինչպես նշեցի, ավելի քան 110 է, կայքում ներկայացրել են իրենց իրերը, որոնց ձեռքբերման նպատակով կազմակերպվում է թափանցիկ առցանց աուկցիոն, և գումարը նույնպես կգնա հանգանակության նպատակների իրականացմանը»,– նշեց նա։ 

Թովմասյանը հիմնադրամի անունից հանգանակության և իրենց նախաձեռնության մասին հայտնել է պարետին և առողջապահության նախարարին, իսկ հոգաբարձուների խորհրդի վերջին նիստում ստացվել են պետական կառույցների համապատասխան պահանջներն ու առաջարկությունները, ինչն էլ համագործակցությունը դարձնում է ավելի արդյունավետ և դյուրացնում հիմնադրամի անցնող ճանապարհը։

Նախատեսված է հունիսի սկզբին պահանջատերերին ներկայացնել կատարված գնումների ցուցակը, որպեսզի ձեռք բերված դեղորայքն ու բժշկական պարագաները հատկացվեն Հայաստանի ու Արցախի բժշկական հաստատություններին։ 

COVID 19-ով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարարը նոր տվյալներ է հրապարակել

Թովմասյանի հավաստմամբ`ակցիան շարունակական է և կարևորը ոչ այնքան հանգանակված գումարի չափն է, որքան մասնակցությունը։

Ըստ թեմայի

ԱՄԷ-ն COVID-19-ի դեմ պայքարի համար դեղորայք է ուղարկել Հայաստան
Երևանում 14 տարեկան աղջիկը մեծ քանակությամբ դեղորայք է ընդունել
Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 30կգ դեղորայք
Ռուսաստանում կորոնավիրուսը բուժող դեղորայք են ստեղծել. սպասում են մասնագետների պատասխանին
թեգերը:
կորոնավիրուս, Համերգ, Դեղ, Սարք, Հայաստան

Գլխավոր թեմաներ