10:15 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81

Աղազարյան. «5-6 տարի հետո ԲՏԱ շրջանառության ծավալները կլինեն ավելի մեծ, քան հիմա»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
83 0 0

ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հեռանկարների մասին և նշել, թե ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա:

Աղազարյան. «5-6 տարի հետո ԲՏԱ շրջանառության ծավալները կլինեն ավելի մեծ, քան հիմա է»

ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանի դիտարկմամբ` վերջին տարիներին բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում զարգանում է բավականին լավ տեմպերով և այսօր էլ գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ բավականին լուրջ գումարներ են ծախսվում ստարտափ ծրագրերի համար, որպեսզի մեր երիտասարդ գիտնականները, տվյալ ոլորտի լավագույն մասնագետները, հնարավորություն ունենան իրենց նախնական աշխատանքների արդյունքների համար ունենալ համապատասխան գումար ու ավելի առաջ գնալ իրենց նախընտրած գործունեության բնագավառում։ 

«Կարևորելով նաև մեր երիտասարդ հայրենակիցների մոտ այդ ուղղության նկատմամբ ցուցաբերվող ընդգծված վերաբերմունքը` համոզված եմ, որ առաջիկա 5-6 տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության շրջանառությունը ՀՆԱ–ում զբաղեցնելու է շատ ավելի էական տեղ` դառնալով ավելի լուրջ գործոն, քան հիմա է, որովհետև աճի տեմպերը ցածր բազային տվյալներից սկսած իրոք հուսադրող են»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Աղազարյանի փոխանցմամբ` թեև ներկա համակարգն այնուամենայնիվ չի հասցնում սպասարկել անհրաժեշտ կադրերի, մասնագետների պահանջարկը, բայց իրավիճակի շտկման ուղղությամբ աշխատում է երկու նախարարություն` իրականացնելով համատեղ ծրագրեր, որպեսզի հնարավորինս շուտ բավարարեն այդ պահանջարկը։ 

«Ցավոք, շատ երիտասարդներ գնում են արտերկիր` հայրենիքից դուրս բախտ որոնելու, սակայն մենք արդեն ընդունել ենք մի շարք օրենքներ, որպեսզի փոխվի քաղաքականությունը` հնարավորություն ստեղծելով մեր երիտասարդների համար, որպեսզի մնան այստեղ և իրենց ծրագրերն առավելագույնս իրականացնեն Հայաստանում»,– ընդգծեց պատգամավորը։

Հայաստանում արտադրվող թոքերի արհեստական շնչառական ապարատները շուկայական գնից էժան կլինեն

Պետք է նշել, որ տնտեսության այդ ճյուղը սկսել էր զարգանալ նաև մինչև հեղափոխությունը, բայց հեղափոխությունից հետո կառավարության գործունեությանն, ըստ Աղազարյանի, այդ առումով ավելի շատ է միտված ապագային։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` 2019 թ. բարձր տեխնոլոգիական արդյունաբերության շրջանառության մասնաբաժինը ՀՆԱ-ում աճել է 2.4 տոկոսով, իսկ ոլորտի ընկերությունների թիվն աճել է 25 տոկոսով, ինչը պայմանավորված է նորաստեղծ ընկերություններին արտոնությունների և դրամաշնորհների տրամադրմամբ։ 

Արշակյանը հավանեց Sputnik Արմենիայի առաջարկը. ռոբոտն ընդդեմ կորոնավիրուսի ու մանկական վախի

Ըստ թեմայի

Վարդանյան. «Բարձր տեխնոլոգիական զենք արտադրելու համար բանակի կառուցվածքը պետք է փոխել»
Բարձր տեխնոլոգիաների նախարարության պաշտոնյաները պետությանը 10 մլն դրամի վնաս են հասցրել
Տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը կարող է ոչ միայն ստանալ, այլև տալ. Հակոբ Արշակյան
Խելացի ավտոմեքենաներ. հայ մասնագետների ստեղծած տեխնոլոգիան կօգտագործեն Ռուսաստանում
թեգերը:
Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Պատգամավոր, Հայաստան

Գլխավոր թեմաներ