03:09 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31

«Կորոնավիրուսի պատճառով ՀՀ–ում գործազուրկների քանակը կհատի 40 000–ի սահմանը». Մակարյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
82 0 0

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՊԵԿ փոխնախագահի կողմից ներկայացված տեղեկատվությանը, ըստ որի` 4 ամսվա տվյալներով ընդամենը 12.000 աշխատող է կորցրել իր աշխատանքը։

Մակարյան. «Կորոնավիորսի պատճառով ՀՀ–ում գործազուրկների քանակը կհատի 40 000 սահմանը»

Գագիկ Մակարյանի դիտարկմամբ` ներկայացված տվյալները հիմնավորված են, և եթե հիմա թիվն այդքան է, ապա հետագայում անպայման կաճի։ Ապրիլի վերջին իրենց միության կողմից անցկացվել է հետազոտություն, որի նպատակն էր պարզել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը ձեռնարկատիրական գործունեության վրա։ 213 կազմակերպություն խնամքով պատասխանել են տրված հարցերին, և հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ձեռնարկությունների 32 տոկոսը ժամանակավորապես է դադարեցրել գործունեությունը, հետևաբար կունենան աշխատավարձի վճարման հետ կապված խնդիրներ, իսկ 48 տոկոսը մասամբ է դադարեցրել գործունեությունը։ 20 տոկոսն էլ գործում է հեռավար տարբերակով։  

«Մայիս ամսին պրոցեսներն իներցիայով շարունակվել են, ու շատ քիչ ոլորտներում է, որ ընկերությունները վերսկսել են իրենց գործունեությունը։ Երկրորդ կարևոր ցուցանիշն այն է, որ ձեռնարկատերերի 88 տոկոսը նշել է, թե ունեն հնարավորություններ վճարելու անձնակազմի աշխատավարձն ու շարունակելու ձեռնարկատիրական գործունեությունը»,– նշում է Հայաստանի գործատուների միության նախագահը։ 

Մակարյանի փոխանցմամբ` դրամական միջոցների անբավարար հոսքերը պայմանավորված են մի քանի խնդիրներով։ Մի կողմից 68 տոկոսը նշել են, որ սպառողները, հաճախորդները, գնորդները ենթարկվել են վարակի ազդեցությանը, հետևաբար պահանջարկը նորմայից ցածր է։ Մյուս կողմից 22 տոկոսը նշել են, որ աշխատողները բացակայում են աշխատանքից հիվանդության կամ կառավարության կարգադրությունների պատճառով, իսկ մի մասն էլ նշել է, որ իրենց գործընկերները չեն կարողանում գումարները վճարել, քանի որ նրանք էլ են հայտնվել վատ վիճակի մեջ։ 

«Փաստորեն ձեռնարկատերի 86 տոկոսը ֆինանսական խնդիրների մեջ են և այդ խնդիրների մեջ հատուկ ընդգծվել է աշխատավարձի հանգամանքը։ Ճիշտ է, կառավարությունը փորձեց տարբեր միջոցառումների շնորհիվ փոխհատուցել կամ հորդորեց վարկեր վերցնել և վճարել աշխատավարձերն ու հարկերը, սակայն այստեղ էլ կա խնդիր այն առումով, որ կառավարության աջակցության առաջին ծրագիրն առանձնապես մեծ հաջողություն չունեցավ, երկրորդ ծրագիրն առնչվում էր գյուղատնտեսությանը, բայց առանձնապես զբաղվածության հետ առնչություն չուներ, իսկ երրորդ ծրագիրը, որն առնչվում էր ՓՄՁ–ներին, ընդամենը մի քանի հարյուրը կարողացան օգտվել դրանից»,– նշում է Մակարյանը։

Կորոնավիրուսը կկարողանա՞ բուժել Հայաստանի տնտեսության խրոնիկ հիվանդությունը

Նրա համոզմամբ` կորոնավիրուսի բացասական ազդեցությունը ձեռնարկատիրության վրա զգալիորեն նկատելի կլինի նաև հունիս, հուլիս ամիսներին և գործազուրկների թիվը էականորեն կաճի` հետագայում հատելով 40 հազարի սահմանը։     

Ըստ թեմայի

Երևանի 2 օբյեկտում հաճախորդին նարգիլե են առաջարկել. նրանց աշխատանքը 2 օրով կասեցված է
Նիկոլ Փաշինյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նոր փոխնախարար է նշանակել. ով է նա
4 ամսվա ընթացքում ընդամենը 12 հազար քաղաքացի է կորցրել աշխատանքը. ՊԵԿ փոխնախագահ
թեգերը:
աշխատավարձ, աշխատատեղ, աշխատող, գործազուրկներ, Գործազրկություն, գործատու, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ