17:58 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81

«Կարգապահ հարկատուն ՊԵԿ–ի հետ պետք է խնդիր չունենա` անկախ վարակից». Գրիգորյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
265 0 0

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՊԵԿ փոխնախագահ Արթուր Սահակյանի դիտարկմանը, ըստ որի` կոմիտեն անում է հնարավորը, որ կարգապահ հարկ վճարողները հաղթահարեն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։ 

Գրիգորյան. «Կարգապահ հարկատուն ընդհանրապես ՊԵԿ–ի հետ պետք է խնդիր չունենա` անկախ վարակից»

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանի խոսքով` անցկացրած ընդհանուր մոնիթորինգը ցույց է տվել, որ որևէ փոփսոխություն ըստ էության չկա, աշխատող ձեռնարկատերերի գործունեությունն ընթացել է բնականոն հունով, և միայն այն դեպքերում, երբ հարկ վճարողները կարծում էին, որ ՀԴՄ կտրոններ չտպելով իրենք իրավունք ունեն աշխատել ու խնդիրներ չեն ունենա, տուգանվել են։ Ըստ Գրիգորյանի` նրանք ըստ էության չեն գիտակցել իրավիճակի լրջությունը, իսկ ՊԵԿ–ը ցուցաբերել է նույն գործելաոճը։ 

«Չեմ կարծում, որ ՊԵԿ փոխնախագահի հայտարարությունը մեծ փոփոխություններ կբերի իր հետ` ստեղծելով նոր իրավիճակ, բայց ամեն դեպքում կարգապահ հարկատուն ընդհանրապես ՊԵԿ–ի հետ պետք է խնդիր չունենա, կապ չունի` կորոնավիրուսային շրջանում է, թե ոչ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Գրիգորյանի տեղեկացմամբ` թեև իրենք կառավարության աջակցության 8-րդ միջոցառման շահառու են եղել, սակայն մեծ մասամբ իրենց առջև ծառացած խնդիրները լուծել են ինքնուրույն։  Ըստ նրա` խնդիրներն այնքան շատ էին, որ կառավարությունն ի զորու չէր դրանք ամբողջությամբ լուծել, բայց 8-րդ ծրագրով հատկացված գումարներն ուղղվել են աշխատավարձերի պահպանմանը, որպեսզի դրանք չկրճատվեն։ 

«Այդուհանդերձ շատ էին մեր գործընկեր ձեռներեցները, ովքեր նույնպես շահառու էին, սակայն այդպես էլ չկարողացան օգտվել ծրագրից սուբյեկտիվ պատճառներով, որովհետև ծրագրից օգտվելու համար պետք է եռամսյակային հաշվետվությունում ճիշտ լրացնեին ՏԳՏ կոդերը»,– նշեց «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգողը։

Գրիգորյան. «Լավագույն դեպքում 2–3 ամիս ապրանքաշրջանառության խիստ պակաս կզգացվի»

Գրիգորյանի հաղորդմամբ` իրենց ֆեյսբուքյան խմբում գրանցված ՓՄՁ–ներից մոտ հարյուրն օգտվել են ծրագրից, սակայն հազարավորները կան, որոնք նույնիսկ տեղն էլ չգիտեն։ Ըստ նրա` իրենց առջև ծառացած ամենամեծ խնդիրը տարածքի վարձավճարներն էին, իսկ այդ հարցում կառավարությունը չօգնեց, թեև որոշ շուկաների սեփականատերեր սահմանեցին որոշակի զեղչեր։

Ձեռնարկատերերն աշխատողների եկամտահարկերը մուծել են ամբողջությամբ, իսկ շրջհարկը՝ քիչ, որովհետև առկա պայմաններում շրջանառության ծավալները եղել են անհամեմատ փոքր։

«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան

Ըստ թեմայի

17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը
Տնտեսությունն աճում է, գյուղատնտեսությունը` անկում ապրում, խոպան գնացողները պակասել են. ԿԲ
Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա
Գևորգյան. «Ծանր վիճակում են հատկապես ծաղկաբույսեր աճեցնող ջերմային տնտեսությունները»
թեգերը:
հարկեր, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), գործարար, Հայաստան

Գլխավոր թեմաներ