07:41 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70

ՀՀ տնտեսությունն այնքան էլ վատ վիճակում չէ. որը պետք է լինի պետության միակ անելիքը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1643)
163 0 0

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական որոշ զարգացումների (որոնք առնչվում են ներկա իրավիճակի հետ) և խոսել Համաշխարհային բանկի կանխատեսումների մասին։

Գալոյան. «Համավարակի ակտիվ փուլում ՀՀ-ի համար տնտեսական 2,8 տոկոս անկումն այնքան էլ վատ չէ»

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանի փոխանցմամբ` 2020թ.–ի կտրվածքով շատ երկրների համար Համաշխարհային բանկն արել է կանխատեսումներ, ու եթե համեմատենք դրանք, ապա կտեսնենք, որ Հայաստանն այնքան էլ վատ վիճակում չի գտնվում, որովհետև որոշ երկրների համար կանխատեսվել է 4 տոկոս անկում, իսկ Հայաստանի համար` 2,8 տոկոս։

Ըստ տեղեկատվության` նույնիսկ Վրաստանը, որն ավելի հաջող է պայքարում կորոնավիրուսի տարածման դեմ, կունենա 4,8 տոկոս անկում։ 

«Թեև Հայաստանում այս պահին մեծ են համավարակի տարածման ցուցանիշները, և կորոնավիրուսը դեռ գտնվում է ակտիվ փուլում, այդուհանդերձ, 2,8 տոկոս անկումը թերևս լավ կանխատեսում է։ Մենք պանդեմիայի արդյունքում գնացինք տոտալ «լոքդաունի», և տնտեսությունը որոշ ժամանակ փակվեց, ինչն առաջացրել էր պահանջարկի ու առաջարկի տնտեսական շոկ։ Եղան զգալի կրճատումներ։ Նման իրավիճակում պետությունն այլ բան չունի անելու, քան խթանել սպառողական պահանջարկը»,– նշում է տնտեսագետը։    

Կորոնավիրուսը կկարողանա՞ բուժել Հայաստանի տնտեսության խրոնիկ հիվանդությունը

Գալոյանի տեղեկացմամբ` զարգացած երկրներում ՀՆԱ–ի 15-20 տոկոսի չափով կատարվել են ֆինանսական ներարկումներ, որոնք ուղղվել են տնտեսության ակտիվության պահպանմանը, իսկ զարգացող երկրներում, այդ թվում` Հայաստանում, նման գործընթացը տեղի է ունեցոլ մոտավորապես 2-3 տկոսի չափով, և միջոցներն ուղղվել են սոցիալ–տնտեսական ծրագրերի իրականացմանը։ Ըստ այդմ` ներգրավվել են մոտ 80 միլիարդ դրամի չափով ֆինանսական միջոցներ։ 

«Մեզ մոտ ներկայում գրեթե զրոայական վիճակում են գտնվում զբոսաշրջությունը, ավիացիոն բիզնեսը, հյուրանոցառեստորանային բիզնեսը, զգալի անկում կա արդյունաբերության մեջ, արտաքին առևտուրն է էականորեն կրճատվել, բայց խնդիրն այն է, որ երբ բացենք տնտեսությունը, նշված ոլորտներն արագ վերականգնվելու հնարավորություն կունենան»,– նշում է տնտեսագետը։ 

Դիանա Գալոյանի դիտարկմամբ` տնտեսության աշխուժացման ու համավարակի նահանջի դեպքում մինչև տարեվերջ կունենանք կորստի որոշակի վերականգնում, իսկ 2021թ.–ից աճը կդառնա իրատեսական։  

«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1643)

Ըստ թեմայի

Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա
«Տնտեսության որոշ ոլորտներ կվերականգնվեն համավարակի հաղթահարումից 1 տարի անց». Սարգսյան
Կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի տնտեսությունը. կկարողանա՞նք ոտքի վրա մնալ
թեգերը:
տնտեսություն, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ