00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«ՋՕ նոր տնօրենը ԺՊ է, բայց խիստ է». ինչ կանեն Արարատի մարզի գյուղերում, եթե երաշտ լինի

© Sputnik / Aram NersesyanГенрик Авагян
Генрик Авагян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ժողովրդավարական Արարատ» ՀԿ նախագահ Հենրիկ Ավագյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի` այս տարվա ընթացքում ոռոգման ջրի հետ կապված լուրջ խնդիրներ չեն լինի։

 

Ավագյան. «Երաշտի դեպքում կլինի մեխանիկական անխափան ջրամատակարարում. մտավախություն չունենք»

«Ժողովրդավարական Արարատ» ՀԿ նախագահ Հենրիկ Ավագյանը հայտնում է, որ նախկինում ոռոգման ջրի հետ կապված լուրջ խնդիրներ կային այդ ոլորտում, իսկ հիմա իրավիճակը շահեկանորեն փոխվել է, մարդիկ գարնան սկզբից արդեն բացել են բոլոր առուները։ Հասարակական կազմակերպությունն ամբողջ մարզի տարածքում իրականացրել է շրջայցեր և համոզվել, որ գյուղացիներն այժմ բողոքներ չունեն, ոռոգման ջրի հետ կապված աշխատանքները կատարվում են լիարժեքորեն։

 

«ՋՕ նոր տնօրենը խիստ է, թեև ժամանակավոր պաշտոնակատար է, սակայն լավ և պատշաճ կերպով կատարում է իր պարտականությունները։ Նույնիսկ մեր կազմակերպությանը մարդիկ բողոքներ ու գանգատներ չեն ներկայացրել, մինչդեռ անցյալ, նախանցյալ տարի մեզ շատ էին գրում, մարդիկ գալիս էին ու արտասվում, որ բերքն աճեցրել էին, սակայն չէին կարողանում ջրել, ու դրա համար նրանց ոչ ոք չփոխհատուցեց»,– նշում է «Ժողովրդավարական Արարատ» ՀԿ նախագահը։ 

Հենրիկ Ավագյանի փոխանցմամբ` այս պահին մասնավորապես Արտաշատ քաղաքում և հարակից գյուղերում լուրջ խնդիրներ չկան։ Նա համարում է, որ շատ մեծ օգուտ կտա նաև Ազատի ջրամբարը, որը թեև ամբողջությամբ լցված չէ, բայց եթե անգամ հավաքված քանակով ջուրը մնա, ապա դա կլինի լրացուցիչ մեծ օգնություն գյուղացիներին։ 

Կորոնավիրուսի հետևանքները գյուղերում. մարդիկ չգիտեն` ինչ անեն - Sputnik Արմենիա
«Թող Փաշինյանը խաբար լինի` մեր օրը օր չի». կորոնավիրուսը գյուղացիներին շվարած է թողել

«Նախկինում եղել են տարիներ, երբ ջուրն այնքան շատ է եղել ջրամբարում, որ դուրս է եկել արգելապատնեշներից։ Այս տարի էլ բարեբախտաբար ջրի պաշար է հավաքվել և չենք մնա միայն Երևանից եկող ջրագծի հույսին», – նշում է «Ժողովրդավարական Արարատ» ՀԿ նախագահը։

Անդրադառնալով ոռոգման ջրի դիմաց կուտակված պարտքերի խնդրին` Հենրիկ Ավագյանը տեղեկացնում է, որ մարզի բնակիչները ներկայում վարձավճարները լիարժեք մուծում են, հետզհետե մարում են նաև կուտակված պարտքերը, թեև նախկինում եղել է արատավոր պրակտիկա. շատերին ջուր չէին մատակարարում, բայց պահանջում էին ոռոգման ջրի վարձավճարը, իսկ հիմա գյուղացիներն ասում են, որ ջուրն արտերի վրա է, և իրենք պատրաստ են վճարել։ 

Ի՞նչ աջակցություն կստանան արտակարգ դրությունից տուժած գյուղացիական տնտեսությունները

ՀԿ նախագահը հավելում է, որ նույնիսկ հնարավոր երաշտի դեպքում մեխանիկական ջրամատակարարումը նույնպես անխափան կիրականացվի, թեև հույս ունի, որ դրա խիստ անհրաժեշտությունը չի առաջանա, որովհետև տարին սկզբում անձրևային էր, հողերը ջրվել են բնական ճանապարհով, ջրի պաշարներն էլ արդեն կուտակվել են։

Պարզ ու հին տարբերակ. ցուրտ Աշոցքում գյուղացին հնդկաձավար ու նույնիսկ ելակ է աճեցնում

Լրահոս
0