22:27 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.23
  • GBP633.52
  • EUR570.68
  • RUB6.59

Մխիթարյան. «Հայաստանում համավարակի պայմաններում ստարտափների դերակատարումն ավելի մեծացավ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
39 0 0

ՏՏ ոլորտի մասնագետ, «Հելիքս» ընկերության հիմնադիր Արամ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այն դիտարկմանը, թե ստարտափները կարող են վերափոխել հետհամավարակային աշխարհը։ 

Մխիթարյան. «Հայաստանում համավարակի պայմաններում ստարտափների դերակատարումն ավելի մեծացավ»

ՏՏ ոլորտի մասնագետ, «Հելիքս» ընկերության հիմնադիր Արամ Մխիթարյանը հիմնականում համամիտ է ՀՀ նապագահի տեսակետին, քանի որ խոսքն ավելի շատ վերաբերում է տեխնոլոգիական ստարտափներին։ Նրա կարծիքով` համավարակի պայմաններում ստարտափների դերակատարումն ավելի մեծացավ, հասարակական կյանքի թվայնացումը լայն թափ ստացավ, և եթե նախկինում կար ինչ–որ դիմադրություն կամ ինչ–որ բան դանդաղ էր ընթանում, ապա հիմա պարզ դարձավ, որ թվայնացումն անհրաժեշտ էր օր առաջ։ 

«Այն ստարտափները, որոնք սկսում են աշխատել այդ ուղղությամբ` մատուցելով թվային ծառայություններ ու բիզնեսը տեղափոխելով թվային միջավայր, այժմ անկասկած կունենան ավելի մեծ հնարավորություններ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Մխիթարյանի կարծիքով` ատարտափների առումով Հայաստանն ունի պոտենցիալ, բայց, ցավոք, առկա է կադրային սով, այսինքն` լավ մասնագետների կարիք։ Ըստ նրա` մեր ընկերություններն օբյեկտիվ պատճառներից ելնելով` սովորել էին հարմարվել սահմանափակ հնարավորություններին և նույնիսկ այդ պայմաններում մատուցում էին հեռահար ծառայություններ։

Միլիոններ է վաստակել համակարգչային խաղով․ հայը Ռուսաստանի կիբեռմարզիկների թոփ հնգյակում է

«Այս պահին անհրաժեշտ է լուծել երկու կարևոր խնդիր` նոր կադրերի պատրաստում ու ենթակառուցվածքների բարելավում։ Կյանքը ցույց տվեց, որ կարանտինի ընթացքում շատ քաղաքացիներ գտնվում էին տանը, աշխատում բնակության վայրից` ակտիվորեն օգտվելով համացանցից, և ինտերնետ ծառայություններ մատուցողներն էլ կարողացան ապահովել արագ ու որակյալ կապ։ Այդուհադերձ ամբողջությամբ թվայնացման անցնելու համար դա բավարար չէ, ուստի պետք է անցնել ավելի լայնաշերտ ինտերնետի, նույնիսկ «5G» տարբերակին, ունենալ ավելի շատ կապուղիներ ու ֆինանսական ռեսուրսներ, որոնք պետք է ուղղվեն նորարարական ստարտափների կամ տեխնոլոգիական ընկերությունների հայտնաբերմանն ու առաջխաղացմանը»,– նշեց ՏՏ ոլորտի մասնագետը։ 

Մխիթարյանի դիտարկմամբ` ամբողջ աշխարհում ստարտափների մեծ մասը գաղափարների իրացման գործում չի ունենում ակնկալվող հաջողություն, բայց դա նորմալ երևույթ է, քանի որ հաջողակ ստարտափների տոկոսը միշտ էլ ցածր է, բայցևայնպես, շուկա է թելադրում կանոնները, և միշտ չէ, որ ստարտափներ ստեղծողները ճիշտ են գնահատում շուկայի պահանջները։

Ըստ նրա` այս պահին էականորեն փոխվել են ստարտափների շուկայում առկա խաղի կանոնները, և նրանք, ովքեր օր առաջ կհասկանան, թե ինչպիսի կարիքներ ունի գլոբալ փոփոխությունների ենթարկվող այս շուկան, կլինեն հաջողակ։

Մխիթարյան. «Սիլիկոնյան հովիտը միայն պետության աշխատանքի արդյունքը չէ»

Ըստ թեմայի

Վրանային բիզնես. հայերի ստարտափը Սիլիկոնային հովտում ավտոպիլոտ է դնում բեռնատարներում
Եգիպտացորենի դաշտը լաբիրինթոս է դառնում. Տավուշի զբոսաշրջային ստարտափը
Հայկական երեք ստարտափ կպայքարեն ԵԱՏՄ–ում ամենահզորի կոչման ու մեկ միլիոն ռուբլու համար
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը
թեգերը:
ինտերնետ, Հայաստան, ստարտափ, կորոնավիրուս, Արամ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ