00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բաքուն բանակցությունները դիտում է որպես պահանջների աստիճանական իրականացման միջոց. Մինասյան

© © Sputnik / Asatur YesayantsНарек Минасян
Нарек Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական շեշտադրումներին։ 
Մինասյան. «Առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ առաջընթաց արձանագրել բանակցություններում»

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ՀՀ վարչապետի ելույթում առկա շեշտադրումները պայմանականորեն բաժանում է երկու մասի, ըստ այդմ` նախ հստակցվում է հայկական կողմերի դիրքորոշումը, իսկ մյուս մասն, ըստ էության, վերաբերում է Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված ապակառուցողական տարբեր քայլերին և հայտարարություններին։

Премьер-министр Армении Никол Пашинян на совместном заседании совета безопасности Армении и Карабаха (19 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
 «Բանակցային գործընթացը պատվերով համերգ չէ». ի՞նչն է խանգարում Արցախի հարցի լուծմանը

«Արցախում արդեն ձևավորվել են նոր իշխանություններ, ուստի կարևոր է, որ Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունները գործեն սինխրոն ու համագործակցաբար։ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը հենց այդ հարթակներից մեկն է, առավել ևս, որ ընտրություններում Արցախի ժողովուրդը նոր իշխանություններին տվել է մանդատ` շարունակելու բանակցությունները արցախյան հիմնախնդրի վերաբերյալ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Մինասյանի դիտարկմամբ` հայկական կողմը կրկին հետևողական է բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի առթիվ և շեշտում է դրա անհրաժեշտությունը, քանի որ առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ առաջընթաց արձանագրել բանակցություններում, ուստի պայմանավորվածությունների ձեռքբերման ու իրականացման համար նախևառաջ անհրաժեշտ է հիմնական կողմերից մեկի` Արցախի մասնակցությունը։ 

«Բուն բանակցային գործընթացի առումով հստակեցվեց երկու կարևոր հանգամանք։ Նախ, որ ադրբեջանական կողմը դժկամություն է ցուցաբերում Արցախի սուբյեկտայնությունը ճանաչելու և նրա հետ բանակցելու հարցում` խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջխաղացմանը, մյուս կողմից՝ Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական դիրքորոշումից և բանակցային գործընթացը դիտարկում է որպես պահանջների աստիճանական իրականացման միջոց, ինչն անընդունելի է»,– նշեց քաղաքագետը։

Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

Մինասյանի կարծիքով` հայկական կողմը հստակ մատնացույց է անում, թե ինչու գործընթացն առաջ չի շարժվում`ընդգծելով, որ մեղքն այդ առումով ընկնում է ադրբեջանական կողմի վրա։ Ըստ նրա` եթե հայկական կողմը խոսում է փոխզիջումներից, ապա հակառակ կողմը մերժում է անգամ այն բանաձևը, ըստ որի` հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ 

Президент Карабаха Араик Арутюнян на совместном заседании совета безопасности Армении и Карабаха (19 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Մենք հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի. Արայիկ Հարությունյան

Մինասյանի գնահատմամբ` հայկական կողմի առաջ քաշած վերոհիշյալ բանաձևն ավելի շատ խորհրդանշում է փոխզիջումային կարգավորման տեսլականը, ինչը թեև կոնկրետ կարգավորում չի ենթադրում և տեսական առաջարկ է, բայց անգամ դրան Ադրբեջանը փաստացի չի համաձայնվում և, ավելին, գնում է հռետորաբանության սրացման։ 

Հիշեցնենք՝ այսօր Երևանում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների թվով 4-րդ համատեղ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԼՂ կարգավորման գործընթացում առանց Արցախի իշխանությունների լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց, քանի որ յուրաքանչյուր առաջընթացի համար անհրաժեշտ է կարևորագույն պայմանավորվածությունների ձեռքբերման և իրացման կարողություն և այստեղ է, որ Արցախի իշխանությունների ստացած ժողովրդական մանդատն անփոխարինելի է:

«Սցենարները կարող են լինել տարբեր». Աբրահամյանը՝ ադրբեջանական հայտարարությունների մասին

Լրահոս
0