22:24 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81

ՍԴ–ն չի կարող քննել իր կազմին վերաբերող հարցը. փորձագետը` ստեղծված իրավիճակի մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
118 0 0

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, պատմաբան Նժդեհ Հովսեփյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և ԱԺ–ի կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններին։

Հովսեփյան. «ԱԺ–ի կողմից ընդունված ցանկացած օրենք բացարձակ վերդիկտ չէ, կարող է վիճարկվել»

Նժդեհ Հովսեփյանի խոսքով` եթե հարցը դիտարկվի բացառապես իրավական համատեքստում, ապա պետք է կառավարությունը, ԱԺ–ն կամ ցանկացած պետական մարմին ենթարկվի այդ իրավական նորմերին` կատարելով այն պահանջները, որոնք սահմանվում են օրենսդրությամբ և Սահմանադրությամբ, հետևաբար ՍԴ մեկնաբանությունը սահմանադրական փոփոխությունների դրույթների վերաբերյալ պարտադիր է։ Սակայն հիմա Հայաստանն ըստ էության գտնվում է արտառոց իրավիճակում, երբ իշխանության ձևավորման գործադիր և օրենսդիր փուլերից հետո խնդիր կա նաև դատական իշխանության հետ։

«Գաղտնիք չէ, որ դատական համակարգը տարիներ ի վեր սպասարկել է նախկին իշխանությունների նեղ անձնական շահերը, ինչի վկայությունն է նաև խորհրդարանական ու նախագահական ընտրությունների վերաբերյալ ՍԴ մշտական դիրքորոշումը, հետևաբար Հայաստանում ՍԴ կազմի փոփոխության և ընդհանրապես դատական համակարգի բարեփոխումների հետ կապված մենք չենք կարող առաջնորդվել չոր կատեգորիաներով։ Եթե նայենք նույն տրամաբանությամբ, ապա 2018թ.–ի հայտնի դեպքերն էլ պետք է տեղի չունենային, որովհետև Սահմանադրությունը նման լիազորություններ չէր տալիս այն ժամանակ, երբ վարչապետ ընտրվեց խորհրդարանական մեծամասնության աջակցությունը չվայելող գործիչը, ուստի կար խզում Սահմանադրականության և կոնկրետ քաղաքական իրավիճակի հետ»,– նշում է վերլուծաբանը։

Նժդեհ Հովսեփյանի գնահատմամբ` այստեղ բախվում ենք Սահմանադրության լեգիտիմության և մայր օրենքի իրավական կառուցակարգերի հարցին։ Ըստ այդմ` խնդիրներ են առաջանում հատկապես ճգնաժամային իրավիճակները հանգուցալուծելու տեսանկյունից։ Նման իրավիճակներ եղել են վարչապետի ընտրության և արտախորհրդարանական ընտրությունների ժամանակ, և նույն խնդիրն առաջացավ ՍԴ կազմի փոփոխության հարցում հանրաքվե նշանակելիս։ Հետևաբար, Նժդեհ Հովսեփյանի համոզմամբ, հարցն առնչվում է Սահմանադրությանն ու նրանում առկա բազմաթիվ տարակարծություններին։

«Ելնելով քաղաքական տրամաբանությունից, եթե երկրում գնում ես քաղաքական բարեփոխումների ճանապարհով, այդ պարագայում ՍԴ–ն չի կարող քննել իր կազմին վերաբերող հարցը, իսկ եթե նայում ես չոր իրավական գործառույթներով, ապա այդտեղ երկու կարծիք լինել չի կարող»,– նշում է վերլուծաբանը։

ՍԴ-ի փոփոխություններն արվում են, որ թույլ չտան Քոչարյանի գործով որոշում կայացվի. Ալումյան

Անդրադառնալով շրջանառվող այն տեսակետին, որ նույն տրամաբանությամբ էլ ԱԺ–ն չի կարող քննել իրեն վերաբերող հարցերը, Նժդեհ Հովսեփյանն ընդգծում է, որ ՍԴ–ի պարագայում  կա դատարանի վերդիկտ, իսկ իրավագիտության տարրական կանոններով` դատավորը չի կարող քննել իրեն վերաբերող գործը, մինչդեռ ԱԺ պատգամավորները դատավորներ չեն, նրանք կարող են օրենք ընդունել, որն իր հերթին կարող է ենթարկվել ՀՀ նախագահի վերապահումներին, ուստի ԱԺ ընդունած ցանկացած օրենք բացարձակ վերդիկտ չէ, կարող է վիճարկվել, իսկ ՍԴ–ի պարագայում այդ ատյանի ընդունած որոշումներն անբեկանելի են, հետևաբար ՍԴ–ի և ԱԺ–ի միջև համեմատություններն ամպագոռգոռ են ու մանիպուլյատիվ։     

Հիշեցնենք՝ ԱԺ-ն երեկ արտահերթ նիստում  ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որը ԱԺ նախագահին էր ներկայացվել հունիսի 19-ին:  Դրանով առաջարկվում է մասնավորապես փոփոխություններ կատարել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ընդունված 213-րդ հոդվածում, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը:

Դրանով առաջարկվում է պաշտոնանկ անել մինչև Սահմանադրությանը 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված այն դատավորներին, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Իսկ այն անդամները, ում պաշտոնավարման 12 տարին չի լրացել, ըստ նախագծի կշարունակեն աշխատել ՍԴ անդամի կարգավիճակում՝ մինչև 12 տարին լրանալը: Թափուր մնացած տեղերը կլրացվեն մեկամսյա ժամկետում:

Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին, նախագծով նախատեսվում է նրա պաշտոնավարումը ևս դադարեցնել, ու պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրել նոր նախագահ:

Իշխանությունների սրտի ՍԴ նախագահի էտալոնը Վահե Գրիգորյանն է. ԲՀԿ

Իշխող խմբակցության հեղինակած օրենքի նախագծի ընդունումից հետո, փաստորեն, Հրայր Թովմասյանը, ում պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

թեգերը:
Հրայր Թովմասյան, ԱԺ, Սահմանադրական դատարան, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ

Գլխավոր թեմաներ