22:33 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81

Ադրբեջանի զորավարժությունների թիրախում տեսականորեն կարող է հայտնվել խաղաղ բնակչությունը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
66 0 0

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ–ի կոչին, որով այդ երկիրն Ադրբեջանին հորդորում է առավել թափանցիկ լինել զորավարժությունների անցկացման հարցում։

Հովհաննիսյան. «Ադրբեջանը խախտում է միջազգային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները»

Պետդեպարտամենտի «Սպառազինությունների վերահսկման մասին» ամենամյա զեկույցում նշված է, որ Վիեննայի համաձայնագրի (2011թ.) համաձայն` Ադրբեջանը պարտավոր էր տեղյակ պահել առնվազն մեկ լայնածավալ զորավարժության մասին, ինչը չի արել։

«ԱՄՆ-ն հստակ կերպով նախազգուշացնում է Ադրբեջանին, որպեսզի դադարեցնի զորավարժությունների վերաբերյալ տեղեկություններ չտալու սովորությունը։ Ադրբեջանն, ըստ էության, խախտում է միջազգային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ Վերջին տարիներին հայկական կողմը պարբերաբար հայտարարել է այդ մասին, իսկ ԱՄՆ–ի զեկույցից հայտնի է դառնում նաև, որ եթե ադրբեջանական կողմը ներկայացրել է տեղեկություններ, ապա դրանք անձնակազմի ու սպառազինությունների ներգրավման վերաբերյալ չեն եղել ամբողջական ու հստակ, չեն ներկայացվել մանրամասներ»,– նշում է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետը։ 

Տարոն Հովհաննիսյանի փոխանցմամբ` Ադրբեջանը պարբերաբար դիմում է խախտումների` թաքցնելով նաև, թե զորավարժությունները կոնկրետ ինչ սցենարներ են պարունակում, սցենարներ, որոնք ենթադրում են ագրեսիվ հարձակողական գործողությունների մշակում, որոնց թիրախում տեսականորեն կարող է հայտնվել նաև խաղաղ բնակչությունը։

Ադրբեջանում զորավարժությունների թիվը չի կարող չմտահոգել Հայաստանին. Լեոնիդ Ներսիսյան

Փորձագետը նշում է, որ թեև կա Վիեննայի համաձայնագիրը, սակայն չկա կարգազանց պետություններին զսպելու կամ նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառող մարմինը։ Նույնը վերաբերում է նաև Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի վերահսկման մեխանիզմներին։

Ըստ նրա` նման դեպքերում զսպման այլընտրանքային դեր կարող են կատարել այդ պայմանագրերին միացած աշխարհաքաղաքական հիմնական խաղացողները։ Օրինակ` ԱՄՆ–ն իր զեկույցներում պետք է սահմանի նաև հստակ մեխանիզմներ, որոնց միջոցով Ադրբեջանին կպարտադրվի հետևել ստանձնած պարտավորություններին։ 

Ինչպես կանդրադառնա ադրբեջանա–թուրքական զորավարժությունը տարածաշրջանի վրա. Արտյոմ Տոնոյան

Ըստ թեմայի

ՀԱՊԿ-ը առայժմ չի չեղարկել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախանշված զորավարժությունները
Ադրբեջանն իր զորավարժությունների մասին նախապես չի հայտարարել. Բալայան
«Սմերչեր» և հրթիռային այլ միջոցներ. «Բաղրամյանում» մեկնարկած զորավարժության լուսանկարները
թեգերը:
ԱՄՆ, Զորավարժություններ, ադրբեջանցի, Ադրբեջան, Տարոն Հովհաննիսյան

Գլխավոր թեմաներ