00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Սահմանադրական փոփոխությունների օրենքն ընդունվել է ոչ սահմանադրական ճանապարհով». Խաչիկյան 

© Sputnik / Andranik GhazaryanТигран Хачикян
Тигран Хачикян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ–ի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների օրենքին և ՍԴ–ի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակին։
Խաչիկյան. «Սահմանադրական փոփոխությունների օրենքն ընդունվել է ոչ սահմանադրական ճանապարհով»

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանի փոխանցմամբ` խախտվել է ընթացակարգային շատ կարևոր դրույթ, որը Սահմանադրությամբ սահմանված դրույթ է, և էությունը հետևյալն է, որ սահմանադրական ցանկացած փոփոխությունների նախագիծ նախքան ընդունումը պիտի ուղարկվի ՍԴ։ Ընդ որում` վկայակոչվող ցանկացած պատճառաբանություն իրավական հիմք չէ, դրանցից ոչ մեկը սահմանված չէ գործող Սահմանադրությամբ։ 

«Ես չեմ քննարկում կարգավորման նպատակահարմարության և իրավաչափության հարցերը, գուցե դրանց հետ կապված ունեմ առանձին դիրքորոշում, սրանք քննարկման բոլորովին այլ դաշտեր են։ Առհասարակ, գործող Սահմանադրությունը նախատեսո՞ւմ է արդյոք սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման հնարավորություն առանց ՍԴ դիմելու։ Պատասխանը միանշանակ ոչ է, և այդ ոչ–ին հակադրվող ցանկացած դիրքորոշում մեկնաբանման իրավունքի չարաշահում է»,– նշում է ՀՀ արդարադատության նախկին փոխնախարարը։ 

Տիգրան Խաչիկյանի դիտարկմամբ` իրավագիտությունը մեկնաբանման իրավունքի գիտություն է, մեկնաբանողական արվեստ, սակայն այդ գիտությունը չպետք է չարաշահել` յուրաքանչյուր դեպքում ըստ տակտիկայի որոշելով, թե հօգուտ որ քաղաքական խմբի շահերի ենք ծառայեցնում մեկնաբանությունը, հետևաբար, միանշանակ է, որ ցանկացած սահմանադրական փոփոխությունների նախագիծ, գործող Սահմանադրության համաձայն, պիտի ուղարկվի ՍԴ։ 

Заседание Конституционного суда Армении (4 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ Սահմանադրական դատարանի 7 դատավորներ հայտարարություն են տարածել

«Ամեն ինչ պետք է քննարկվի այն համատեքստում, թե արդյո՞ք առկա են գործիքներ արդեն իսկ ընդունված օրենքի չկատարման։ Հենց այստեղ է, որ մեր օրենսդրությունը չի նախատեսել դրանից պաշտպանվելու համարժեք գործիքակազմ, չի նախատեսել այնպիսի իրավական հիմքեր, որոնք հնարավորություն կտան որևէ պաշտոնյայի` օրենք կոչվող փաստաթղթի պահանջները չկատարել` առաջնորդվելով սեփական ընկալմամբ, անկախ նրանից, թե այդ ընկալումը որքանով է հիմնավորված չկատարելու»,– նշում է ՀՀ արդարադատության նախկին փոխնախարարը։ 

Տիգրան Խաչիկյանի կարծիքով` ընդունվել է օրենք, և քանի դեռ այդ օրենքը գործող է, չի վիճարկվել իրավական գործիքակազմով, ենթակա է կատարման բոլորի կողմից` անկախ սուբյեկտիվ ընկալումից` դա իրավական է, թե ոչ։

Սահմանադրությունը կփոփոխվի առանց ՀՀ նախագահի կողմից վավերացվելու

Ըստ նրա` ոչ իրավական լինելու կառուցակարգերը ժամանակին իրենք պետք է մշակեին մեր երկրի օրենսդրությունը սահմանադրական փոփոխություններին համահունչ ձևավորելիս, հետևաբար, եթե չեն մշակել ոչ իրավաչափ օրենքների դեմ պաշտպանվելու արդյունավետ կառուցակարգեր, ապա որևէ մեկը չի կարող իրեն թույլ տալ այդ կարգի ճոխություն և, ըստ էության, ոչ օրինահնազանդ վարքագիծ` ասելով` սա իմ ընկալմամբ օրինաչափ օրենք չէ, ու ես չեմ ենթարկվում նրա պահանջներին։ 

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարարի գնահատմամբ`այս պահին ՀՀ օրենսդրությամբ հայտնի չէ որևէ գործիք, որը հնարավորություն կտա անձին չկատարել ընդունված օրենքի պահանջները` անկախ նրանից, որ այդ օրենքն ընդունվել է առերևույթ ոչ սահմանադրական ճանապարհով։ 

Մեր Սահմանադրությունը նախագահի համար գործադիր իշխանության լծակներ չի ենթադրում. ՀՀ նախագահ

Լրահոս
0