00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Լուսավոր Հայաստանը» չարեց այդ քայլը և դարձավ «իշխանության նախագիծ»

© Sputnik / Andranik GhazaryanПолиттехнолог Виген Акопян
Политтехнолог Виген Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է խորհրդարանական երկու ուժերի` «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» շուրջ ծավալվող վերջին զարգացումներին և այդ ուժերի միջև առկա ռազմավարական տարաձայնություններին։
Հակոբյան. «ԼՀԿ–ն համալրեց քաղաքական նախագծերի շարքը, որոնք համարվում են իշխանության նախագիծ»

ԲՀԿ–ն հայտնել էր, որ դիմելու է ՍԴ` սահմանադրական բարեփոխումների նախագծի սահմանադրականությունը վիճարկելու։ Նրանք կոչով դիմել էին ԼՀԿ իրենց գործընկերներին` միանալ իրենց, որպեսզի պատգամավորների` անհրաժեշտ թվով ստորագրություն ունենան։ «Լուսավոր Հայաստանն» իր հերթին հայտարարեց, որ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագծի առնչությամբ Սահմանադրական դատարան կդիմի, սակայն իրենց դիմումը կունենա այլ հիմքեր։ Նրանք ՍԴ կդիմեն, երբ ավարտվի նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ–ում նախատեսված նիստը։

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ`քաղաքական ուժը կարող է ունենալ երրորդ ճանապարհ, բայց երբ նրա ճակատին դաջված է ընդդիմադիր որակումը, ու հարցն այդքան էլ բարդ չէ, ինչի մասին խոսեցին Էդմոն Մարուքյանն ու նրա կուսակիցները, որ տարրական իրավաբանական պատկերացումներ ունեցող մարդիկ էլ են հասկանում, թե ինչ է կատարվում, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է հակասահմանադրական ակտին, ապա այդտեղ առանձնապես ընտրություն էլ չպետք է լիներ։

«Բայց փաստը մնում է փաստ, որ երրորդ կամ չորրորդ ուղիով գնացող, այսպես կոչված, ընդդիմությունն այդ բանը չարեց։ Գուցե տվյալ դեպքում «Լուսավոր Հայաստանը» վերջնականապես համալրեց այն քաղաքական նախագծերի շարքը, որոնք մեր անկախ հանրապետության քաղաքական պատմության տարբեր փուլերում համարվում էին այս կամ այն իշխանական ուժի նախագիծ։ Վարքագիծն այլ քաղաքական գնահատական տալու մանևր էլ չի թողնում»,– նշում է քաղտեխնոլոգը։

Հակոբյանի խոսքով` շատ ավելի դժվար է կատարել այն քայլը, որն արեց ԼՀԿ–ն` մտածելով, որ ավելի լավ է իմիջային ու քաղաքական առումով դժվար վերականգնելի կորուստ ունենալ, քան անել այն, ինչը ջրի մակերեսին էր։ Քաղտեխնոլոգի կարծիքով` ԼՀԿ–ի գնահատականների ու քայլի միջև արձանագրվեց էական տարբերություն։

Микаел Минасян  - Sputnik Արմենիա
«Դու ապրում ես Նիկոլ Փաշինյանի հիվանդագին իրականության մեջ»․ Մինասյանը՝ Մարուքյանին

Հիշեցնենք` Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

Հետո խորհրդարանը ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, որից հետո այն ուժի մեջ կմտնի, և ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։

Լրահոս
0