22:29 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81

ԲՀԿ–ի և ԼՀԿ–ի միջև պառակտո՞ւմ է եղել. քաղաքագետը` վերջին զարգացումների մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
113 0 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԲՀԿ–ի և ԼՀԿ–ի միջև առաջացած վերջին տարաձայնություններին և արտախորհրդարանական դաշտում ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու «Հայրենիք» կուսակցությունների համագործակցության հեռանկարներին։

Սուրենյանց. «Հետզհետե ուրվագծվում է գործող իշխանության իրական այլընտրանք հանդիսացող բևեռը»

Սուրեն Սուրենյանցը համամիտ չէ այն կարծիքին, որ խորհրդարանի ընդդիմադիր հատվածում «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև տեղի է ունեցել պառակտում, որովհետև հասարակությունն առանձին–առանձին քվե է տվել երեք քաղաքական ուժերի` նրանց ըստ էության պատվիրակելով ինքնուրույն գործունեության։ Ըստ նրա` ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն, պայմանականորեն ասած, որևէ գործակցության մեջ չէին, որպեսզի պառակտվեին։ 

«Այլ խնդիր է, որ վերջին օրերին կար կոնկրետ օրակարգ, որտեղ ԼՀԿ–ն իր հնչեցրած գնահատականներին համահունչ քայլ պետք է աներ ու միանար Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումին։ Սակայն որոշակի` ոչ այնքան քաղաքական ձևակերպումներով որոշեց չմիանալ նախաձեռնությանը, ինչը պետք է թողնվի «Լուսավոր Հայաստանի» ընտրողների գնահատականի տիրույթում։ Եթե հնչեցնում ես քաղաքական գնահատական, դրան առնվազն պետք է հաջորդի համարժեք քաղաքական քայլ, հակառակ դեպքում ստեղծվում է քաղաքական առումով անտրամաբանական իրավիճակ»,– նշում է քաղաքագետը։

Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` խորհրդարանական մեծամասնությունը վարվեց այնպես, ինչպես վարվել են Հայաստանի խորհրդարանի գրեթե բոլոր գումարումների մեծամասնությունները` սկսած Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակներից մինչ օրս։ Ըստ նրա`խորհրդարանական մեծամասնություններին, ցավոք սրտի, բնորոշ չի եղել քաղաքական դիսկուրսը, քաղաքական կոմպրոմիսը, նրանք միշտ առաջնորդվել են կոճակ սեղմելու «մշակույթով», ինչի հետևանքով քաղաքական գործընթացները հետագայում դեգրադացվել են`առաջ բերելով իրավական ու քաղաքական պրոբլեմներ, նույնիսկ կոլափսներ։ 

«Սա կհամարեի ոչ թե խորհրդարանական մեծամասնության ինքնավստահություն, այլ իրականության կորուստ, որովհետև սահմանադրական փոփոխությունն այնքան լուրջ քաղաքական ակտ է, որ առնվազն քաղաքական առումով լեգիտիմացվում է, եթե դրա շուրջ կա հանրային և քաղաքական կոնսենսուս։ Սակայն այս պարագայում տեսանք, որ սահմանադրական փոփոխությունները տեղի ունեցան առանց հանրային դիսկուրսի, ինչը մեղմ ասած լավ չէ, որովհետև հաջորդ իշխանության պարագայում նույնպես լինելու են վերանայումներ։ Այսինքն` քաղաքական կոնյուկտուրայից ելնելով`անընդհատ կատարելու են սահմանադրական փոփոխություններ»,– նշում է քաղաքագետը։ 

«Օրենքի ուժով մենք շարունակում ենք աշխատել». Ալվինա Գյուլումյանը եկել է աշխատանքի

Ըստ նրա` մյուս կողմից արտախորհրդարանական դաշտում տեղի է ունենում գործընթաց, որի պարագայում ԲՀԿ–ն փորձում է մեծացնել քաղաքական և սոցիալական բազան` դաշնակիցներ փնտրելով նաև ԱԺ պատերից դուրս կամ սահմանափակ համարելով այն քաղաքական արիալը, որն իրեն տվել է խորհրդարանը։ Սուրենյանցի գնահատմամբ`թեև առկա են զուգահեռ գործընթացներ, սակայն դրանք պետք է դիտարկել մեկ ընդհանուր տրամաբանության մեջ, այսինքն` Հայաստանը թևակոխում է նոր իրականություն, որտեղ աստիճանաբար ուրվագծվում է այն բևեռը, որը պետք է դառնա գործող իշխանության իրական այլընտրանքը։     

Քաղաքագետի համոզմամբ` այդ բևեռին հավակնում է ԲՀԿ–ն, որն իր առաջնորդով կարող է կոնսոլիդացնող բևեռ դառնալ իշխանությունից դժգոհ հանրային–քաղաքական խմբերի համար։       

Հիշեցնենք՝ հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ է մտել հունիսի 26-ին։
Դրանով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

Նույն օրը խորհրդարանն ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, ինչը նա արեց հունիսի 24-ին կեսգիշերն անց։

Այս ամենը նշանակում է, որ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

Առանց դիմակի և անձնագրի՝ տեսախցիկների դիմաց. որոշ քաղաքացիներ միտումնավո՞ր են անում

Հունիսի 26-ի կեսգիշերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում ազդարարել է, որ այդ պահից սկսած Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։  Նա նաև նշել էր, որ ՍԴ երեք նոր դատավորները պետք է ընտրվեն 2 ամսվա ընթացքում:

 

Ըստ թեմայի

Հրայր Թովմասյանն արձակուրդ է գնացել
Ղազարյանին ցանկացել են բաժին տանել՝ սուտ մատնության պատրվակո՞վ
Կորոնավիրուս, ներքաղաքական խնդիրներ. Արմեն Սարգսյանն ընդունել է մի շարք դեսպանների
թեգերը:
Իշխանություն, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, ԱԺ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Գլխավոր թեմաներ