18:00 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP724.44
  • EUR629.24
  • RUB6.94

ԲՀԿ-ն այդպես էլ չդարձավ զուտ քաղաքական ուժ. քաղաքագետը կանխատեսում է առճակատման ելքը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
96 0 0

«Օրբելի» կենտրոնի քաղաքական վերլուծաբան Աղասի Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԲՀԿ-ի հայտարարությանը, որով այդ քաղաքական ուժը դիմել է իշխանությանը, բոլոր քաղաքական և հանրային շրջանակներին, քաղաքացիական հասարակությանը։

Մարգարյան. «ԲՀԿ-ի համար ամենահեշտ միջոցը գործընթացը քաղաքական առճակատման դաշտ տանելն է»

Աղասի Մարգարյանի դիտարկմամբ՝ տարօրինակ էր ԲՀԿ քաղխորհրդի ամպագոռգոռ ձևակերպումների ներքո ընթերցել հայտարարությունը, թեև քննադատություն, ինչ խոսք, կար, սակայն այդ քննադատությունն ավելի շատ հիշեցնում էր թերթի կամ այլ լրատվամիջոցի վերլուծական նյութ, որը հիմնված է պաթոսային, զգացմունքային ձևակերպումների վրա: 

Նշենք, որ ԲՀԿ քաղաքական խորհուրդը խստորեն դատապարտել է իշխանության կողմից ԲՀԿ նախագահի և կուսակցական գործիչների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման ու էժանագին մեթոդներով հաշվեհարդարի փորձերը:

«Այս տեսանկյունից որպես խորհրդարանական քաղաքական ուժի հայտարարություն, այն կարծես թե ձևաչափի մեջ չէր տեղավորվում, որովհետև դրանում քաղաքական շատ քիչ բան կար: Խոսվում է այնպիսի խնդիրների մասին, որոնք ավելի շատ պայմանավորված են համավարակով, հետևաբար իշխանության տապալումը պետք է ներկայացվեր համապատասխան հիմնավորումներով»,- նշում է վերլուծաբանը:

Աղասի Մարգարյանի կարծիքով՝ ԲՀԿ-ն այդպես էլ, ցավոք սրտի, իր գոյության 13-14 տարիների ընթացքում չդարձավ զուտ քաղաքական ուժ և քաղաքական մարմին, քանի որ ամեն ինչ պտտվում էր այդ քաղաքական ուժի ղեկավարի անվան շուրջ: Ըստ նրա՝ այս խնդիրն առկա է հայկական քաղաքական դաշտում և բնորոշ չէ միայն ԲՀԿ-ին, երբ կուսակցությունները չափից ավելի անձնավորված են, ասոցացվում են իրենց առաջնորդների հետ:  

«Հիմա ԲՀԿ առաջնորդի դեմ իրականացվում է իրավական գործընթաց, ուստի պարզ է, որ կուսակցությունն էլ այդ ամենին տալիս է քաղաքական ենթատեքստ, և անկախ նրանից, թե իրավական հարթությունում ինչ է քննարկվում, քաղաքական անհատների կամ ուժերի համար ամենահեշտ միջոցը գործընթացը քաղաքական առճակատման դաշտ տանելն է»,- նշում է վերլուծաբանը: 

Աղասի Մարգարյանը դժվարանում է կանխատեսել, թե մինչև ուր կարող է տանել ԲՀԿ-իշխանություն հակամարտությունը, սակայն մատնանշում է, որ գործ ունենք խորհրդարանական ուժի հետ, որին առնչվող իրավական գործընթացը վերաբերում է երրորդ հանրապետությանը ոչ հարիր երևույթին՝ ընտրակեղծարարությանը, ընտրակաշառքին: Ըստ նրա՝ բոլորի համար էլ պարզ է, որ նման արատավոր երևույթներ եղել են, սակայն այդ առթիվ հանրային գիտակցությունն այժմ դրվում է իրավական հարթության վրա: 

Դուք «մահացած» ԲՀԿ-ով զբաղվեք․ Արսեն Թորոսյանը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին

Աղասի Մարգարյանի գնահատմամբ՝ ԲՀԿ-ի համար չափազանց դժվար է լինելու վերագտնել իր քաղաքական դեմքը, թեև մյուս կողմից քաղաքականության մեջ ցանկացած իրավիճակ նաև հնարավորություն է, և այս պարագայում ԲՀԿ-ն կարող է փոխել իր բովանդակությունը և վերակազմավորվել որպես քաղաքական կառույց: Ըստ այդմ՝ լավագույն տարբերակը կլինի այն, որ մեր քաղաքական դաշտում բավական երկար ժամանակ դերակատարություն ունեցած ուժը ստանա նոր բովանդակություն, իսկ վատագույն տարբերակի համաձայն՝ ԲՀԿ-ն պարզապես կվերածվի մի քանի հոգանոց ջղային անձանց խմբակի:           

Ըստ թեմայի

ԲՀԿ-ի օգտին մեկ քվեի դիմաց՝ 5000 դրամ. քաղաքացին խոստովանել է, որ ընտրակաշառք է ստացել
ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի»` հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ
Դուք «մահացած» ԲՀԿ-ով զբաղվեք․ Արսեն Թորոսյանը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին
թեգերը:
Հայաստան, քաղաքականություն, Իշխանություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)

Գլխավոր թեմաներ