22:19 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62

Քաղաքական թեժ աշուն է սպասվում․ ո՞ր դեպքում ԼՀԿ-ն կպահանջի ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
84 0 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է շրջանառվող լուրերը, թե ԼՀԿ-ն առաջիկայում պահանջելու է Արայիկ Հարությունյանի հաժարականը:

«Չի բացառում, որ ԼՀԿ-ն կպահանջի Արայիկ Հարությունյանի հրաժարականը». մանրամասնում է Սամսոնյանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի փոխանցմամբ՝ տեղեկությունները, որ իրենք պահանջելու են որոշ նախարարների հրաժարականը դեռևս վերջնական չեն։ ԼՀԿ-ն պարզապես մեկ հարցադիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ մատնանշելով այն հարցերը, որոնք մտահոգում են խմբակցությանը և առնչվում են կրթության ոլորտի բարեփոխումներին:

«Հարցադիմումին նախարարությունն արդեն պատասխանել է, բայց դրա քննարկումը կլինի սեպտեմբերին, և դրանից հետո հասկանալի կլինի Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով համավարակի պայմաններում կառավարության գործունեությունը քննող հանձնաժողովի հետագա գործունեությանը՝ Սամսոնյանն ընդգծեց, որ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով և կազմը կձևավորվի սեպտեմբերին։ Պատգամավորի խոսքով՝ աշխատանքներին կարող է խոչընդոտել միայն իշխանությունը, այսինքն՝ իշխող ուժը կարող է և չհամագործակցել իրենց հետ այդ հարցում կամ էլ փորձ անել այլ մեթոդներով խոչընդոտել հանձնաժողովի գործունեությանը:

«Մենք գիտենք, թե որ ոլորտների վերաբերյալ պետք է արվեն կոնկրետ հարցումներ, ում պետք է կանչենք քննարկումների, այս պահին աշխատում ենք մեթոդաբանության ամբողջական պլանի վրա և գիտենք նաև, թե ինչի ենք ուզում հասնել: Իսկ երբ գիտես, թե որն է քո նպատակը, ոչ մի խոչընդոտ չի կարող քեզ կանգնեցնել»,- նշեց պատգամավորը:

«Լուսավոր Հայաստանին» նոր մանդատ չեն տա. ԿԸՀ–ն մերժեց Մարուքյանի դիմումը

Սամսոնյանը վկայակոչում է ԱԺ-ում ձևավորված վատ պրակտիկան, երբ ընդդիմության կողմից ներկայացված քննիչ հանձնաժողովի գործունեությունն իշխանությունը տապալեց, ինչպես եղավ իրենց մի նախաձեռնության հետ հունվարին, երբ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովի կազմն այդպես էլ չձևավորվեց մեծամասնության տապալման պատճառով: Այդուհանդերձ, Սամսոնյանը հուսով է, որ այս հանձնաժողովի հետ նման բան չի պատահի՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանական թևի պատգամավորները որոշ հայտարարություններով փորձում են վարկաբեկել դեռ չձևավորված հանձնաժողովը:

Անդրադառնալով ԼՀԿ-ի հասցեին վերջին շրջանում հնչած քննադատություններին և կոշտ գնահատականներին՝ Սամսոնյանն ընդգծեց, որ իրենք, որպես քաղաքական երրորդ և մաքուր ուժ, միշտ եղել են քննադատությունների թիրախում, սակայն իրենց դեմ վերջին շրջանում իրականացվում է կոնկրետ տեղեկատվական խուժանություն է իրականացվում և՛ նախկինների, և՛ գործող իշխանության կողմից:

ԼՀԿ–ն պնդում է` չեն կարող ՍԴ դիմել այն հիմքով, ինչ ԲՀԿ–ն է ասում. անգիտությո՞ւնն է պատճառը

Ըստ նրա՝ այդ վարքագիծն ունի շատ պարզ բացատրություն. նախկինները ցանկանում են զբաղեցնել ԼՀԿ-ի տեղը, որովհետև միայն ԱԺ-ում ընդդիմություն լինելով հնարավոր կլինի գալ իշխանության, այլ խողովակ չունեն, քանի որ սպառել են ժողովրդական վստահությունը, իսկ ներկաները՝ ԼՀԿ-ին համարում են լուրջ մրցակից: Պատգամավորի համոզմամբ՝ իրենք այն ուժն են, որին չեն կարող վախեցնել՝ նույնիսկ օգտագործելով այնպիսի մեթոդներ, որոնք ըստ էության անբարոյական են:   

Ըստ թեմայի

Էդմոն Մարուքյանը տարակուսած է. ԱԺ մեծամասնությունը չի կարողացել համոզել կառավարությանը
Էդմոն Մարուքյանը նամակ է գրել Արմեն Սարգսյանին
«Խստագույնս դատապարտում ենք». ԼՀԿ–ն` Ծառուկյանի շուրջ ծավալված դեպքերի մասին
Վարդանյանն Էդմոն Մարուքյանին մեղադրեց պետության հեղինակության հետ խաղալու մեջ
թեգերը:
Հրաժարական, Արայիկ Հարությունյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Անի Սամսոնյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ