22:51 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62

Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
912 0 0

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, «Nout.am» ընկերության հիմնադիր Ներսես Ավդալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ադրբեջանցի հաքերների կողմից հայկական կառավարական կայքերը կոտրելու խնդրին: 

Ավդալյան. «Հանրության համար նախատեսված բաց կայքերի կոտրումը սին, անիմաստ «հերոսություն» է»

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, «Nout.am» ընկերության հիմնադիր Ներսես Ավդայանի դիտարկմամբ՝ կայքերի անվտանգության հարցը լուծելիս նախևառաջ պետք է հաշվի առնել, որ դրանք իրենցից հաշվարկային մեխանիզմներ չեն ներկայացնում, և այն, ինչ մատուցվում է հանրությանը, պատկերավոր ասած` գրքի շապիկն է, որտեղ տեղադրված է հենց լայն զանգվածների համար նախատեսված ինֆորմացիան:

«Փաստացի ոչ մի պետական նշանակություն ունեցող տեղեկատվություն հանրային կայքերում չի պահվում, ուստի աշխարհի ցանկացած վայրում, ցանկացած կայք կարող են կոտրել, և դրա դեմ դեռ որևէ գործիք չկա, նույնիսկ սահմանափակումների պարագայում հայտնվում են ճարպիկ հաքերներ, որոնք կոտրում են կայքերը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Ավդալյանի համոզմամբ՝ հանրության համար նախատեսված բաց կայքերի կոտրումը սին, անիմաստ «հերոսություն» է, դրանով հաքերները պարզապես ցույց են տալիս, թե կարողանում են ինչ-որ բան անել: Ըստ նրա՝ հույժ կարևոր ինֆորմացիան սովորաբար կայքից առանձնացվում է, ստեղծվում է փոքրիկ կամուրջ, որի միջոցով կայքում զետեղվում է հանրությանը հասանելի ինֆորմացիան, հետևաբար նման կայքերի կոտրումն, ըստ Ավդալյանի, դառնում է ձևական մեդալներ վաստակելու պես մի բան: 
«Այն, ինչ առանց այդ էլ բաց է, դրա կոտրելն ի՞նչ իմաստ ունի՝ լինի դա վարչապետի, թե այլ կառավարական կայք, չէ՞ որ գաղտնի նյութեր պարունակող աղբյուրները նրանց համար անհասանելի են»,- նշեց մասնագետը:

ԱԱԾ–ն հետաքննում է Հայաստանի վարչապետի և կառավարության կայքերի կիբեռհարձակումները

Անդրադառնալով կայքերի պաշտպանվածության խնդրին՝ Ավդալյանն ընդգծեց, որ կան մի քանի դասական մեխանիզմներ, որոնք մշակվել են վաղուց, և այդտեղ հեծանիվ հայտնագործելու կարիք չկա: Ըստ այդմ՝ կան, օրինակ, սիստեմային ադմինիստրատորներ, որոնք կարողանում են տարբեր տեսակի պաշտպանության մեխանիզմներ ստեղծել. դրանք կոչվում են նաև շեղող մեխանիզմներ:
«Եթե գաղտնի ինֆորմացիան, որպես այդպիսին, կայքում տեղադրված չէ, այդտեղ սուպեր անվտանգության համակարգեր դնելը դառնում է անիմաստ, ժամանակատար աշխատանք, որովհետև հաքերային հարձակումներից, նման կայքերի կոտրումից հետո դրանց վերականգնումն ուղղակի րոպեների գործ է, մի քանի կոճակ սեղմելուց հետո կայքն ավտոմատ սերվերների վրայից վերականգնվում է»,- պարզաբանեց «Nout.am» ընկերության հիմնադիրը: 


Ավդալյանի կարծիքով՝ դասական մեթոդների շնորհիվ պաշտպանված պետք է լինի նախևառաջ գաղտնի, պետական նշանակության ինֆորմացիան, որոնք, սակայն, հանրային, բաց կայքերի համար չեն: Ավդալյանի խոսքով՝ վերջին երեսուն տարիների ընթացքում չի հիշում մի դեպք, որ տեղի ունենա հույժ կարևոր, ռազմավարական նշանակություն ունեցող ինֆորմացիայի արտահոսք, հետևաբար, այդ ինֆորմացիան լավ պաշտպանված է և գտնվում է հուսալի ձեռքերում:

Հիշեցնենք` Հայաստանում պետական երեք ռեսուրս` ՀՀ վարչապետի (primeminister.am), կառավարության (gov.am), ինչպես նաև էլեկտրոնային կառավարման (e-gov.am) կայքերը ենթարկվել են հաքերային հարձակման։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայքը վերջին անգամ հաքերային հարձակման էր ենթարկվել 2019 թվականին։

Ըստ թեմայի

Հայ հաքերները փորձում են զսպել ադրբեջանցիներին. կորոնավիրուսային արտահոսքը շարունակվում է
Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը հաքերային հարձակման է ենթարկվել
Ինչպես կարող էին COVID-19–ով մեր հիվանդների տվյալները հայտնվել ադրբեջանցի հաքերների մոտ
Հաքերները 60 հազար դոլար են ստացել Amazon–ի արտադրանքը կոտրելու համար
թեգերը:
կայք, ադրբեջանցի, հաքեր, Ներսես Ավդալյան («Nout.am» ընկերության հիմնադիր)

Գլխավոր թեմաներ