10:01 04 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.83
  • GBP633.62
  • EUR570.56
  • RUB6.57

13 մլն դրամ` մոտ 20 երկրից. զինծառայողների հիմնադրամում վերջին օրերին մեծ ակտիվություն է

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
43710

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հուլիսի 12-ից հետո հիմնադրամի մուտքագրումներում եղած փոփոխություններին և դինամիկային:

Ավետիքյան. «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում հուլիսի 17-ից գրանցվել է մեծ ակտիվություն»

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հայտարարել էր, որ նրանք, ովքեր ցանկանում են ինչ-որ կերպ օգտակար լինել հայկական բանակին, կարող են իրենց միջոցներն ուղղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի տեղեկացմամբ՝ 1000+.am կայքի նվիրատվությունների բաժնում կարելի է տեսնել առցանց ռեժիմում երևացող հիմնադրամի հաշվեհամարին կատարված նվիրաբերությունները: Ընդ որում՝ տեղեկատվությունը ժամ առ ժամ թարմացվում է, հատկապես մեծ ակտիվություն է գրանցվել հուլիսի 17-ից հետո:   

«Հուլիսի 17-ից մինչ օրս կատարվել է 13 միլիոն դրամի նվիրաբերություն շուրջ քսան երկրից: Հանրապետության վարչապետի ֆեյսբուքյան կոչից հետո, երբ նա քաջալերում էր թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ապրող քաղաքացիներին, որպեսզի կատարեն նվիրատվություններ, գործընթացն ավելի ակտիվացավ»,- նշում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը:

Վարուժան Ավետիքյանը հիշեցնում է նաև, որ նրանք, ովքեր հիմնադրամին իրենց քարտերով նվիրատվություն կկատարեն, կայքում անմիջապես կերևա նրանց անունն ու նվիրաբերության չափը, ամսաթիվը: Ընդ որում՝ կայքը հնարավորություն է տալիս նաև նվիրատուին որոշակի ուղերձներ գրել՝ իրենց սրտի խոսքն ուղղելով զինվորներին: Կա հատուկ ադմինիստրատոր, որը ճշտում է ուղերձների պատշաճությունը, այնուհետև դրանք զետեղվում են կայքում: 

Զորացրման ենթակա զինծառայողները խնդրում են թույլ տալ շարունակել ծառայությունը. ՊՆ

Վարուժան Ավետիքյանը չափազանց ողջունելի է համարում այն իրողությունը, որ նվիրատվությունների քանակը գնալով աճում է, մեծանում է նաև աշխարհագրությունը, ինչի համար հիմնադրամի տնօրենը շնորհակալություն է հայտնում քաղաքացներին: Ըստ նրա՝ այն զինծառայողները, ովքեր ցավոք սրտի զոհվեցին վերջին օրերին, նրանց ընտանիքներն առաջիկայում հիմնադրամի կողմից կստանան հատուցումներ: 

Ըստ թեմայի

Զորացրման ենթակա զինծառայողները խնդրում են թույլ տալ շարունակել ծառայությունը. ՊՆ
Ինչպես է գնահատվում վիրավոր զինծառայողների վիճակը. Հովհաննիսյանը նոր տվյալներ է հաղորդել
«Անհոգ եղեք...». հայ զինծառայողները հուզիչ ուղերձ են հղել առաջնագծից. տեսանյութ
թեգերը:
Սահման, Նիկոլ Փաշինյան, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, զինծառայող, Հայաստան

Գլխավոր թեմաներ