13:51 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58

Ինչպես պետք է դասավանդվի «Ռազմագիտությունը» դպրոցներում. ռազմական վերլուծաբանի տեսակետը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
365 0 0

Ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հանրակրթական դպրոցներում «Ռազմագիտություն» առարկայի դասավանդման հարցին, առարկայի ուսումնամեթոդական յուրահատկություններին և մասնագիտացված ծրագրի մատուցման խնդիրներին։

 

Եղիազարյան. «Կարևոր է, որ «Ռազմագիտությունը» դպրոցներում դասավանդեն պահեստազորի վերապատրաստված սպաները»

Արթուր Եղիազարյանի դիտարկմամբ` քանի որ շուրջ երեք տասնամյակ է, ինչ գտնվում ենք պատերազմական պայմաններում, հետևաբար նշված առարկան ինքնին կարևորվում է, սակայն ունի բարեփոխումների կարիք։

««Ռազմագիտություն» առարկան դասավանդվում է հիմնականում լսարանային պայմաններում։ Կարծում եմ, որ պետք է գործնական պարապմունքներն ավելացվեն, ընդգրկվի պրակտիկ կուրս, որպեսզի երեխաներն ավելի առարկայական ճանաչեն բանակը։ Չէ՞ որ մեր գլխավոր խնդիրը նաև նախազորակոչային տարիքի պատանիների պատրաստումն է որպես ապագա զինվոր ու երկրի քաղաքացի, որը կպայքարի երկրի արժեքների համար»,– նշում է ռազմական վերլուծաբանը։

Եղիազարյանի կարծիքով` «Ռազմագիտություն» առարկայի հետ պետք է փոխկապակցված լինի «Հայոց պատմությունը», որովհետև իր երկիրը պաշտպանող մարդը պետք է հստակ իմանա, թե ինչ արժեքների համար պետք է պայքարի։ Իսկ սիրելու ճանապարհն, ըստ նրա, միանշանակ սեփական պատմությունը ճանաչելն է։ Վերլուծաբանը նախընտրում է գործող տարբերակը, ըստ որի` նշված առարկան դպրոցներում դասավանդում են հատուկ մանկավարժական պատրաստվածությամբ մասնագետները, օրինակ` պահեստազորի սպաները, որոնք ընթացքում պետք է անցնեն վերապատրաստման կուրսեր։ 

««Ռազմագիտություն» առարկան պետք է դիտարկվի ոչ միայն որպես մարտավարական դասընթաց, զինատեսակները ճանաչելու միջոց, այլ նաև կոմպլեքս դասընթաց, որը կտա զինվորական գործին առարկայորեն ծանոթանալու հնարավորություն։ Անհրաժեշտ է դպրոցականներին հաճախ տանել զորամասեր, իսկ եթե պետք է, թող մեկ օր մնան զորամասում, ավելի մոտիկից ծանոթանան զինվորի առօրյային, սնվեն զինվորական ճաշարանում, քնեն զինվորական անկողնում»,– նշում է Եղիազարյանը։

Նրա գնահատմամբ` հասարակության մեջ երբեմն ասեկոսեների մակարդակով աղավաղված պատկերացումներ են շրջանառվում կամ միտումնավոր կերպով փորձ է արվում բանակի մասին ստեղծել բացասական կարծիք, և որպեսզի թյուր տեսակետները նախազորակոչային տարիքի պատանիների վրա որևէ ազդեցություն չթողնեն, պետք է բանակը ճանաչելիության տեսանկյունից դարձնել ավելի առարկայական։

«Փոխեք ինչ ուզում եք, բայց...». գրականագետը` ուսումնական աղմկահարույց ծրագրի մասին

Անդրադառնալով ուսումնական ծրագրերին` Արթուր Եղիազարյանն ընդգծում է, որ դրանք պետք է ներառեն մարտավարական խնդիրների որոշակի իմացություն, իսկ եթե հնարավորություններն ու պայմանները թույլ տան, դպրոցներում կարելի է ստեղծել զինանոց, որտեղ պահվող զինատեսակներին աշակերտները կծանոթանան ավելի անմիջականորեն։ Ըստ նրա` պետք է ցուցաբերվի կոմպլեքս մոտեցում, նույնիսկ կարելի է կոնկրետ դպրոցներ կցել զորամասերին։   

Ըստ թեմայի

Տավուշի սահմանամերձ համայնքների դպրոցներում ապաստարաններ կգործեն. նախարար
Հակամարտության գոտում դպրոցներն ու մանկապարտեզները չեն կարող թիրախավորվել. Կոպիրկին
Գրականությունից մինչև տիեզերք, կամ դպրոցական ծրագրի շուրջ ծավալված բանավեճը հավերժական է
թեգերը:
Հայաստան, Բանակ, Ռազմագիտություն, Աշակերտ, դպրոց

Գլխավոր թեմաներ