09:26 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61

Բաքվի մեծ բլեֆը. որ կողմի մոտեցումներն են ավելի ընկալելի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
25210

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ–ադրբեջանական բանակցությունների վերսկսման հեռանկարներին, այդ կապակցությամբ Բաքվից հնչած հայտարարություններին, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ուղղված բանակցային գործընթացի վերսկսմանը։

Մինասյան. «Բանակցությունների վերսկսման հայկական կողմի փաստարկներն ավելի ընկալելի են Մինսկի խմբին»

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հավատարիմ է մնում ղարաբաղյան հիմնախնդրի դիվանագիտական հանգուցալուծման տարբերակին, սակայն հավելել է, որ բանակցությունների անցկացումը զուտ բանակցելու համար անընդունելի է, և որ բանակցությունները պետք է լինեն առարկայական։ 

Քաղաքագետ Նարեկ Մինասյանի դիտարկմամբ` նախևառաջ պետք է արձանագրել, որ թեև Բաքվի հռետորաբանության մեջ նկատելի է որոշ շեշտադրումների փոփոխություն (չնայած այն հանգամանքին, որ Ալիևը ավելի վաղ խոսում էր խնդրի ռազմական հանգուցալուծման մասին), այդուհանդերձ, դա բավարար չէ, հենց այդ պատճառով էլ հայկական կողմը շեշտում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման տարբերակներից։ 

«Ադրբեջանն իհարկե չի խոստովանելու, որ իր հուլիսյան սադրանքը ձախողվել է, այլ հակառակը` փորձում է սեփական հանրությանը դա ներկայացնել որպես հաղթանակ, ինչն, ըստ էության, մեծ բլեֆ է։ Համանախագահները շատ լավ տիրապետում են իրավիճակին։ Օրինակ` հուլիսյան էսկալացիայի ժամանակ կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված երեք պայմանավորվածությունները խախտել է հենց Ադրբեջանը, ինչն էլ գործում է ի վնաս Բաքվի, մինչդեռ բանակցությունների վերսկսման վերաբերյալ հայկական կողմի փաստարկներն ու մոտեցումներն ավելի ընկալելի են համանախագահների համար։ Կողմերն այժմ դիրքավորման փուլում են և հստակեցնում են դիրքորոշումները բանակցություններից առաջ»,– նշում է քաղաքագետը։

Բաքուն սպառնացել է հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին

Նարեկ Մինասյանը հիշեցնում է, որ հուլիսյան ադրբեջանական սադրանքը վերջին տարիներին թվով երկրորդն է և չպետք է մնա անպատասխան ու անհետևանք բանակցային գործընթացի տրամաբանության շրջանակներում։

Ըստ նրա` երբ Ադրբեջանը խախտեց 2016թ.–ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները, դրանով էսկալացիայի ռիսկերը պահպանվեցին և չորս տարի անց ադրբեջանական սադրանքը կրկնվեց։

Քաղաքագետի համոզմամբ` նման զարգացումները բացառելու համար պետք է ներդրվեն ռիսկերի նվազեցման համապատասխան մեխանիզմներ, հակառակ դեպքում` նոր ագրեսիայի իրականացումը կլինի ժամանակի խնդիր։ 

Ալիևի խորհրդականը վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հարց օրակարգում չի եղել

Մինասյանը չի կիսում այն տեսակետը, թե Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը սպառել է իրեն։ Նրա կարծիքով` համանախագահները հակամարտող կողմերին որևէ բան պարտադրելու մանդատ չունեն, նրանք պետք է մոտեցնեն բանակցողների դիրքորոշումներն ու մոտեցումները, նպաստեն վստահության մթնոլորտի ստեղծմանը, առաջարկեն տարբերակներ, սակայն որոշողը կողմերն են։

Այն հանգամանքը, որ մինչ օրս լայնածավալ պատերազմ չի սանձազերծվել, դրանում, ըստ Մինասյանի, մեծ է հենց Մինսկի խմբի համանախագահների դերը։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Ըստ թեմայի

Բաքուն բանակցությունները դիտում է որպես պահանջների աստիճանական իրականացման միջոց. Մինասյան
Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում․ քաղաքագետը՝ լարվածության ստեղծման պատճառների մասին
Ո՞ւմ էր պետք հիմա հայ-ադրբեջանական սահմանին թնդանոթների որոտը և ինչ սպասել
թեգերը:
Նարեկ Մինասյան, քաղաքագետ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Բաքու, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ