15:34 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46

Լիբանանին օգնելը հեռահար նպատակներ ունի. Պողոսյանը` չինական օգնության մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
86 0 0

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Լիբանանում առկա տնտեսական իրավիճակին, ճգնաժամից դուրս գալու ուղիներին և այդ համատեքստում Չինաստանի շահերին Մերձավոր Արևելքում` մասնավորապես Լիբանանում։

Պողոսյան. «Լիբանանին Չինաստանի օգնությունն ունի հեռահար աշխարհաքաղաքական նպատակներ»

Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ` Լիբանանում իրավիճակը վերջին մեկ տարում բավականաչափ ծանր էր, 2019թ.–ի աշնանից երկրում ցույցեր տեղի ունեցան, վարչապետը հրաժարական տվեց, ստեղծվեց նոր կառավարություն, որը փորձում է լինել չեզոք, սակայն Արևմուտքում ընկալվում է որպես իրանամետ։

«Հետաքրքիր է, որ կար ճգնաժամից դուրս գալու երկու տարբերակ։ Մեկը Արժույթի միջազգային հիմնադրամից նոր վարկ վերցնելն էր, ընդ որում` խոսքը մոտ 12 միլիարդ դոլարի մասին էր, և հիմնադրամն էլ իր պահանջներն էր առաջադրել, որոնցից մեկն առնչվում էր կոնկրետ Լիբանանի բանկային համակարգի վերակառուցմանը։ Իսկ երկրորդն այլընտրանքային չինական առաջարկն էր, քանի որ Չինաստանը պաշտոնապես հայտնեց նույն գումարի չափով Լիբանանում ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին։ Խոսքն առնչվում էր հիմնականում տրանսպորտային ենթակառուցվածքներին, նավահանգիստների արդիականացմանն ու էլեկտրաէներգիայի արտադրության առկա հզորություններին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Հայաստանը հատուկ չվերթով դեղորայք, բժշկական սարքավորումներ, սնունդ կհասցնի Լիբանան

Պողոսյանի խոսքով` Չինաստանի շահագրգռվածությունը պետք է դիտել ավելի լայն համատեքստում, նաև սպասվելիք Չինաստան–Իրան 25 տարվա ժամկետ ունեցող ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրման առումով, որը նույնպես շատ մեծ ներդրումներ է նախատեսում Իրանի Իսլամական Հանրապետությունում` շուրջ 400 միլիարդ դոլարի չափով, ինչի դիմաց Իրանն իր հերթին պարտավորվում է միջազգային գներից ցածր գնով նավթ վաճառել Չինաստանին։

Քաղաքագետը նշեց գործարքի ևս մեկ կարևոր բաղադրիչ, ըստ որի` Օմանի ծոցի և Օրմուզի նեղուցում Իրանին պատկանող մի քանի կղզիներում չինական օժանդակությամբ ստեղծվելու են ազատ տնտեսական գոտիներ, ինչի առթիվ անհանգստություն էր հայտնել ԱՄՆ–ն` նշելով, որ այդ գոտիներում հընթացս ստեղծվելու են նաև ռազմակայաններ, ինչի փորձը Չինաստանն ունի մասնավորապես Հարավչինական ծովում, այսինքն`ստեղծված արհեստական կղզիները ժամանակի հետ վերածվում են ռազմական գոտու։

Հայաստանը Լիբանանին կարող է օգնել շարժական հիվանդանոցների տեղակայման հարցում․ Գանդահարյան

Ըստ թեմայի

Վերջին 40 տարվա ցնցումներից այդքան վնաս չէինք կրել, ինչքան այս պայթյունից․ Հավաթյան
200 հազար դոլար` հայկական եկեղեցին վերականգնելու համար․ Սամվել Կարապետյանը կօգնի հայերին
ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը կմեկնի Բեյրութ
թեգերը:
Բենիամին Պողոսյան, Չինաստան, Լիբանան

Գլխավոր թեմաներ