21:19 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70

Եթե ձգտում ենք գրավիչ երկիր դառնալ, պետք է պատրաստ լինենք օտարազգիների ներգաղթին. Պողոսյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
21101

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի` հայրենադարձության ու ներգաղթի տեսլականին։ 

Պողոսյան. «Նպաստելով ներգաղթին`պատրաստ լինենք, որ օտարները նույնպես կցանկանան ապրել ՀՀ–ում»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի դիտարկմամբ` ժողովրդագրական խնդիրներով զբաղվելն իսկապես ազգային անվտանգության հարց է, հետևաբար պետք է ամեն ինչ անել` նախևառաջ մեր հայրենակիցների ներգաղթն ապահովելու համար, իսկ որպեսզի բոլորը կարողանան գալ, դրա համար Հայաստանն իսկապես պետք է լինի գրավիչ ու հարմարավետ։ 

«Հայերն ապրում են աշխարհի տարբեր երկրներում, հարմարվել են իրենց միջավայրին, ձեռք բերել մշակութային որոշ գծեր, ունեն ուրույն պատկերացումներ պետականության և պետական ինստիտուտների մասին, ուստի անհրաժեշտ է այստեղ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստան գալուց հետո մեր հայրենակիցներն իրենց հարմարավետ զգան, որտեղ կա հանդուրժողականություն և սեր իրենց նկատմամբ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Պողոսյանի կարծիքով` եթե անգամ այդ ամենը ձևավորվի, մենք պետք է պատրաստ լինենք նաև, որ շատ ազգերի ներկայացուցիչներ նույնպես կցանկանան գալ և հաստատվել գրավիչ Հայաստանում։ Ըստ նրա` այսօր ներգաղթի շնորհիվ մեծանում են այն երկրները, որոնք իսկապես գրավիչ են մարդկանց համար։ Պողոսյանը վկայակոչում է Նիկոլ Փաշինյանի երազանքը, որ 2050 թվականին պետք է ունենանք 5 միլիոն բնակչությամբ երկիր։ 

«Մենք պետք է ձգտենք ժողովրդագրական պատկերը տոկոսային առումով առավելագույնս պահպանել, բայց գիտակցենք, որ մեզ մոտ լինելու են այլազգիներ, իսկ ով ասաց, որ չեն լինելու խառն ամուսնություններ, ով ասաց, որ չենք ձևավորելու այնպիսի կրթական համակարգ, որ օտարները գան և կրթվեն Հայաստանում ու հետագայում այստեղ ընտանիք կազմեն, իրենց կյանքը կապեն մեր երկրի հետ։ Հասկանում եմ, որ այսօրվա սրված ներքաղաքական իրավիճակում ամեն ինչի վերաբերյալ կարող են լինել քաղաքականացված մեկնաբանություններ, բայց նպատակն այն է, որ եթե ձգտում ենք դառնալ գրավիչ երկիր, ապա ներգաղթն ընդգրկելու է ոչ միայն մեր հայրենակիցներին»,– նշեց  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Զարեհ Սինանյանը գիտի` ինչ է պետք անել, որ սփյուռքահայերը գան Հայաստան ու էլ չգնան

Պողոսյանն ընդգծում է, որ այսօր էլ Հայաստանում բնակվում են շատ օտարազգիներ, սակայն մինչ օրս ազգային անվտանգության խնդիր չի առաջացել։ Նրա խոսքով` եթե օտար երկրներում հայերի համար ապահովվում են ազգային ինքնությունն ու սովորույթները պահպանելու պայմաններ, ապա Հայաստանում ևս նույն մոտեցումը պետք է լինի օտարզագիների համար։ 

Հիշեցնենք՝ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր ելույթներից մեկում նշել էր, որ ժամանակն է մտածել Հայաստանը մեր նման ազգերի հայրենիքը դարձնելու ուղղությամբ: Նա հիշատակել էր Իսպանիայի արաբներին, ասորիներին և այլ ազգերի ու ընդգծել, որ նրանք ազգային անվտանգության տեսանկյունից սպառնալիք չեն ներկայացնում և կարող են հեշտությամբ ինտեգրվել Հայաստանում։ Սինանյանի կարծիքով՝  այդ ճանապարհով հնարավոր է փոխել ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում, և դրանից պետք չէ ամաչել։

«Ջավախքից չես, վճարիր»․ ինչպես է հայրենադարձը հիասթափվում Հայաստանից և կրկին սիրում

Ըստ թեմայի

Հայ բարերարը մեծ գումարներ կներդնի հայրենադարձությանը նպաստելու համար
Հայրենադարձ. երեխաներին լավ է Հայաստանում մեծացնել
Մեր ախպար-եղբայրները կամ ինչ չգիտեինք հայրենադարձների մասին
Հայրենադարձությունն ու օպերային արվեստը. ովքե՞ր են ՀՀ «դեսպանները»
թեգերը:
հայրենադարձություն, ներգաղթ, Թևան Պողոսյան, Զարեհ Սինանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ