08:30 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16

Եթե հայերը լքեն Բեյրութը, ուր կգնան, կամ պատրաստ է Հայաստանն ընդունել հայրենակիցներին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
670 0 0

Բեյրութի Հայ մարմնամարզական միության կենտրոնական վարչության ատենապետ Միսակ Նաջարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայկական համայնքի կրած մարդկային և նյութական կորուստներին:

Նաջարյան. «Եթե իրավիճակից ելնելով` Լիբանանից մեկնենք, միակ ուղղին պետք է լինի դեպի Հայաստան»

Միսակ Նաջարյանի տեղեկացմամբ` նյութական վնասներն ուղղակի աներևակայելի են, այնպիսի տպավորություն է, ասես Բեյրութում երկրաշարժ է եղել կամ ատոմային ռումբ է պայթել։

«Արամ Առաջին կաթողիկոսն այցելել է Բուրջ Համուդ թաղամաս, տեսել ավերածությունները, մտել է հայկական ս. Գևորգ և ս. Հարություն եկեղեցիներ, որոնք նույնպես զգալիորեն տուժել են արհավիրքից։ Շատ շենք–շինություններ պետք է հիմքից վերականգնվեն, շատ բնակարաններ արդեն պիտանի չեն ապրելու համար։ Վերականգնողական աշխատանքների իրականացումը դժբախտաբար շատ դժվար է լինելու, որովհետև Լիբանանը մինչ պայթյունը գտնվում էր տնտեսական ճգնաժամի մեջ, կար նաև համավարակը, և հիմա այդ ամենին գումարվեց նաև այս ահավոր պայթյունը»,– նշում է Հայ մարմնամարզական միության կենտրոնական վարչության ատենապետը։

Միսակ Նաջարյանի փոխանցմամբ` նույնիսկ ծանր պայմաններում հայկական կուսակցությունները, եկեղեցին, սկաուտական կազմակերպությունը, բարեգործական միություններն ու ազգային–մշակութային հաստատություններն աշխատանքներ են իրականացնում, որպեսզի օժանդակություն ցուցաբերվի տուժած հայերին։

Անդրադառնալով Հայաստանից ժամանած պատվիրակության այցին` Միսակ Նաջարյանը լիբանանահայության անունից խորհին շնորհակալություն հայտնեց օգնության համար` շեշտելով, որ նման աջակցությունը տեղի համայնքի համար ունի մեծ նշանակություն, մեծ իմաստ։ Նրա խոսքով`արդեն իսկ փաստ է, որ Հայաստանի կառավարությունը միշտ նեցուկ կլինի լիբանանահայերին։ 

«Հանդիպման ընթացքում հատկապես քննարկվեց այն հայերի հարցը, ովքեր կցանկանան տեղափոխվել Հայաստան, որովհետև կորցրել են իրենց տունն ու ունեցվածքը։ Մտավախություն կա, որ վիճակը գնալով ավելի կվատանա, նույնիսկ չի բացառվում քաղաքացիական պատերազմի հեռանկարը։ Հետևաբար քննարկվեց հարցը` արդյոք պատրա՞ստ է Հայաստանն ընդունել Լիբանանից ժամանող հայրենակիցներին»,– նշում է Հայ մարմնամարզական միության կենտրոնական վարչության ատենապետը։

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

Միսակ Նաջարյանի համոզմամբ` եթե իրավիճակից ելնելով հայերը Լիբանանից մեկնեն, ապա միակ ուղղին պետք է լինի դեպի Հայաստան, այլ ոչ թե երրորդ երկիր, որովհետև լիբանանահայությունն, ըստ նրա, կարող է իր ինքնատիպությունը պահպանել միայն պատմական հայրենիքում։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը խոստովանել է, որ նյութը պատշաճ ձևով չի պահվել։ Լիբանանի նախագահ Միշել Աունը հրաժարվել է միջազգային հետաքննությունից։ Հայտնի է, որ Բեյրութի նավահանգստի ու մաքսատան աշխատակազմից մոտ քսան մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ ղեկավարները։

Բեյրութը փոթորկվել է․ կադրեր Լիբանանի մայրաքաղաքի բողոքի ակցիաներից

Պայթյունի զոհ է դարձել ընդհանուր առմամբ 154 մարդ, նրանից 25-ի ինքնությունը դեռ չի պարզվել։ Եվս 60-ը անհետ կորած են։ Տուժել է ավելի քան 5000 մարդ։

Բեյրութի հայկական թաղամասերը դժբախտաբար գտնվում այն էին նավահանգստին մոտ, որտեղ տեղի էր ունեցել պայթյունը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պայթյունի հետևանքով մահացել է 13 հայ, վիրավորվել ավելի քան 250–ը, որոնց մեջ կան ծանր վիրավորներ։

Ըստ թեմայի

Բեյրութի պայթյունից հետո Թուրքիան Լիբանանին առաջարկել է օգտագործել իր Մերսին նավահանգիստը
Հայաստանից մարդասիրական օգնության առաջին օդանավը հասավ Լիբանան. ԱԳՆ
Եվս մեկ ինքնաթիռ․ Արցախն օգնության խմբաքանակ է ուղարկել Լիբանան
թեգերը:
Ավերածություններ, Հայաստան, հայ, պայթյուն, Բեյրութ, Լիբանան

Գլխավոր թեմաներ