11:32 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16

Հարևանների զորավարժություններն արդեն դուրս են եկել ռազմական հարթությունից. Աբրահամյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
180 0 0

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է թուրք–ադրբեջանական զորավարժությունների երկարաձգման փաստին և Թուրքիայի ռազմական ղեկավարների՝ Բաքու կատարելիք այցին։

Աբրահամյան. «Հարևանների զորավարժություններն արդեն դուրս են եկել ռազմական հարթություներից»

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը վկայակոչում է ադրբեջանական կողմի տարածած պաշտոնական տեղեկությանը, որի համաձայն` Թուրքիայի պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը ժամանել են Բաքու, որպեսզի ներկա գտնվեն զորավարժությունների առաջին փուլի եզրափակիչ մի քանի դրվագներին, ըստ էության` կրակային փուլին, ինչը ցույց է տալիս, որ զորավարժությունների՝ նախապես հայտարարված ժամկետները չեն պահպանվել։

«Թուրք ռազմական գործիչների ժամանումը Բաքու վկայում է այն մասին, որ եթե անցկացվում է նման մասշտաբի զորավարժություն, որին մասնակցում է առնվազն երկու պետություն, ապա զորավարժությունները ռազմական հարթությունից դուրս են եկել, հետևաբար պարունակում են նաև քաղաքական բաղադրիչ։ Խնդիրն այն է, որ այդ երկկողմ զորավարժությունները տեղի են ունենում մի փուլում, երբ տավուշյան մարտական գործողությունները վերջնականապես չեն հանգուցալուծվել, քանզի պարզ չէ` դրանք կվերսկվե՞ն, թե՞ կստանան այլ դրսևորումներ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Աբրահամյանի դիտարկմամբ` երկրորդ հանգամանքն այն է, որ եթե զորավարժությունները դիտարկվեն որպես բանակցային գործընթացում փակուղու առաջացման պատճառ, ապա պետք է արձանագրել, որ դեռևս բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված աշխատանքները տեսանելի չեն։ Ըստ նրա` զորավարժություններն ինքնին համընկնում են այնպիսի ռազմաքաղաքական իրադրության հետ, երբ բանակցային գործընթացը փակուղում է, ուստի բնական է, որ թուրք–ադրբեջանական զորավարժությունների անցկացումը ռազմական, քաղաքական, տարածաշրջանային առումով ստանում է այլ ֆոն։ 

Սևրի պայմանագիրը պատմական փաստ է, այն մնում է այդպիսին մինչ այսօր. Նիկոլ Փաշինյան

«Քանի որ Տավուշի մարտական գործողություններից հետո Ադրբեջանի դիրքերն էապես թուլացել են, և քանի որ Թուրքիան մեր տարածաշրջանում իր շահերը ներկայացնում է Ադրբեջանի միջոցով, ապա բնական է, որ պետք է ձեռնարկեր գործուն միջոցներ, որպեսզի իրավիճակը վերցներ իր ձեռքը։ Մինսկի խմբի համանախագահող երկրները մեր տարածաշրջանում նույնպես հետապնդում են իրենց շահերը, ուստի տարբեր իրավիճակներով պայմանավորված` միշտ չէ, որ նպաստավոր են համարում Թուրքիայի գերակտիվացումը, թեև վերջինս արդեն իսկ սահմանել է իր առաջնահերթությունները մեր տարածաշրջանում և չպետք է ակնկալել, որ հետքայլ կանի կամ կթուլացնի գործողություններն այս ուղղությամբ»,–նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Աբրահամյանի կարծիքով` Մինսկի խմբի համանախագահները պետք է ավելի մեծ եռանդով ջանքեր գործադրեն Թուրքիայի հնարավոր ակտիվացումը կանխելու համար, ինչը տարածաշրջանին բերում է միայն անկայունություն` վտանգելով ընդհանուր անվտանգությունը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 11-ին Չավուշօղլուն ադրբեջանցի նորանշանակ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է. «Չնայած միջազգային կառույցների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված որոշումներին, հակամարտությունը լուծում չի գտնում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անկեղծ ջանքեր չեն ներդնում հակամարտության կարգավորման գործում»։ 

Չավուշօղլուի հայտարարությանն անդրադարձել է նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա ընդգծել է, որ Թուրքիան այդկերպ ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր անկարողությունը:

Ըստ թեմայի

Հող հանձնելը կամ գրավելը լինում է միայն մարտական գործողություների ընթացքում
«Հրամանատարական հավաք Արցախում». մարտական գործողությունները կարող են տեղափոխվել Ադրբեջան
Հայ զինվորականները վերլուծել են ապրիլյան մարտական գործողությունները
Ի՞նչ «տվեցին» Տավուշում ընթացող մարտական գործողությունները ՀՀ ԶՈւ–ին
թեգերը:
Զորավարժություններ, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Տիգրան Աբրահամյան

Գլխավոր թեմաներ