17:55 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28

Ինչպես պետք է Հայաստանն իրեն պահի թուրք–հունական կոնֆլիկտում. թուրքագետի մեկնաբանությունը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
123 0 0

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադարձել է Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև առաջացած լարվածությանն ու այն հարցին, թե տվյալ հակամարտության վերաբերյալ Հայաստանն ինչ մոտեցումներ պետք է ցուցաբերի։

Մելքոնյան. «Թուրք–հունական կոնֆլիկտի համապատկերում Հայաստանը չպետք է մնա դիտորդի դերում»

Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ` տեսանելի է, որ ծովում թուրք–հունական կիսապատերազմական իրավիճակ է, ռազմանավերն ըստ էության կանգնած են դեմ հանդիման, ամեն պահի կարող է սկսել ծովային ճակատամարտ։ Թուրքիան պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է ցանկացած, այդ թվում, ռազմական զարգացման` նույնիսկ նշելով, թե պատերազմի դեպքում որ կղզիներն են լինելու թիրախային։

«Մատնանշվում են մասնավորապես Կրետեն, Հռոդոսը, հարակից այլ կղզիները, որոնք գտնվում են բուն Հունաստանից տարբեր հեռավորությունների վրա, բայց միևնույն ժամանակ շատ մոտ են Թուրքիայի ցամաքային սահմանին։ Այժմ տեսնում ենք, թե ինչպես Թուրքիան օկուպացնում է Սիրիայի, Իրաքի տարածքները, և նույնը ցանկանում է անել ծովային տիրույթում»,– նշում է թուրքագետը։

 Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ` թուրքական գործելակերպը կարող է տարածվել նաև այլ տարածաշրջանների, մասնավորապես Կովկասի վրա, և այստեղ Անկարայի նկրտումներն ու հավակնությունները շատ իրատեսական են, ինչը ենթադրում է նաև համապատասխան քայլեր Հայաստանի կողմից։  

«Կարծում եմ, որ թուրք–հունական կոնֆլիկտի համապատկերում Հայաստանը չպետք է մնա դիտորդի դերում, գոնե հայտարարությունների մակարդակում պետք է սատարի մեր բարեկամ Հունաստանին, որի հետ ունենք ընդհանուր պատմական անցյալ, և մեր երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ Թուրքիան միշտ ունեցել է հավակնություններ, իսկ որոշ պատմական տարածքներ պարզապես զավթել է»,– նշում է թուրքագետը։

Նրա համոզմամբ` Հայաստանի կողմից պասիվությունն այս պարագայում արդարացված չէ, որովհետև տվյալ հարցն ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում է նաև մեզ, հետևաբար մենք պետք է մեր մոտեցումներն ու դիրքորոշումը հստակ արտահայտենք։   

Հիշեցնենք` օգոստոսի 10–ին Թուրքիան հայտնել էր, որ Oruç Reis նավը սեյսմիկ ուսումնասիրություն է սկսել Արևելյան Միջերկրական ծովում, այն հատվածում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին։ Սեյսմահետախուզության մասին Navtex-ի ծանուցումից հետո Հունաստանի ազգային անվտանգության խորհուրդը նիստ է գումարել։ Հայտնում են, որ Հունաստանի զինված ուժերը մարտական պատրաստականության են բերվել։

Հունաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիային անհապաղ հեռանալ իր ափերից․հայտարարություն

Թուրքիան որոշել է վերականգնել սեյսմիկ հետախուզությունն այն բանից հետո, երբ Հունաստանը Եգիպտոսի հետ ծովային գոտիների սահմանազատման համաձայնագիր է կնքել։ Թուրքիայի նախագահ Էրդողանն այն անիրավական ու չգործող է որակավորել։

Ըստ թեմայի

Հունաստանը կարող է Հաագայի դատարան դիմել Թուրքիայի հետ տարածքային վեճի պատճառով
Կիպրոսում և Հունաստանում սգո զանգեր են ղողանջել Սուրբ Սոֆիայի տաճարի համար. տեսանյութ
Թուրքիայի պատճառով. Հունաստանի վարչապետն ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
թեգերը:
Ռուբեն Մելքոնյան (թուրքագետ), Հայաստան, նավ, Ծով, Թուրքիա, Հունաստան

Գլխավոր թեմաներ