00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ապագա պատերազմներ. Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է, թե ինչպիսին կարող են դրանք լինել

© Sputnik / Hayk PetrosyanАрцрун Ованнисян
Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տեսանելի ապագայում պատերազմների մղման մեթոդաբանությանը, պատերազմական գործողություններում ներգրավվող նոր տեխնոլոգիաներին, մասնավորապես կառավարելի ԱԹՍ–ների կիրառմանը։
Հովհաննիսյան. «Ադրբեջանական ԱԹՍ–ների խոցումը ցանցահարթակակենտրոն պատերազմի միկրոօրինակ էր»

Ցանցահարթակակենտրոն պատերազմների հայեցակարգի մեջ անօդաչու թռչող համակարգերն ԱՄՆ–ում  ստացել են «օդային արձակումների արդյունք» կոնցեպտուալ անունը։ Ապագա պատերազմներն այսպես են լինելու, և այդ ապագան հեռու չէ։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ «Պարզ լեզվով ասած` մեծ ինքնաթիռից արձակած ԱԹՍ–ն իրենից ԱԹՍ է արձակելու, հրանոթից արձակած արկը, նավից արձակած հրթիռը և բազում այլ հարվածային միջոցներ ցանցով իրար հետ կապի մեջ են լինելու, իսկ հրամանատարն այդ ամենը տեսնելու է օնլայն եռաչափ հարթության մեջ»,–ասաց նա։ 

Здание Палаты представителей Конгресса США в Вашингтоне  - Sputnik Արմենիա
Բացառիկ հաղթանակ «բանաձևային պատերազմում». Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց

Հովհաննիսյանի խոսքով` պատերազմների բնույթը 1991թ.–ից ի վեր արմատապես փոխվել է, երբ Պարսից Ծոցի պատերազմի ժամանակ ամերիկյան զինվորականները ռազմական գործում կատարեցին հեղափոխություն, բայց  քանի որ դա լայնամասշտաբ ռազմավարական կամ օպերատիվ մակարդակի առաջին դրսևորումն էր, ապա բուռն զարգացում ստացավ 2000–ական թվականներին, դրսևորվեց Իրաքում, Հարավսլավիայում, այսօր դրսևորվում է Սիրիայում։ Այդ հայեցակարգին ԱՄՆ–ի առաջնորդությունից հետո ժամանակի հետ միացան այլ երկրներ, մասնավորապես Ռուսաստանն է այն տարբեր մասշտաբներով կիրառում Սիրիայում։ 

«Մարտավարական հայեցակարգի լոկալ, ավելի փոքր մասշտաբի կիրառումը, թեկուզ փորձարարական ձևի մեջ, տեսանք 2016թ.–ի քառօրյա պատերազմում և տավուշյան վերջին գործողությունների ժամանակ։ Դա իր ծավալով և խորությամբ ամենաառաջավոր մակարդակը չուներ, սակայն դրան մոտիկ դրսևորումներ արձանագրեց։ Օրինակ` Ադրբեջանը Տավուշում կիրառեց ԱԹՍ–ներ, որոնց կառավարում էր մեկ այլ, ավելի մեծ ԱԹՍ` կատարելով կառավարման կենտրոնի դերակատարություն, որը մենք խոցեցինք։ Սա հենց ցանցահարթակակենտրոն պատերազմների միկրոօրինակներից մեկն էր»,– նշում է փորձագետը։

Պատերազմ սկսել Իրաքում և տանուլ տալ Ամերիկան․ ինչպե՞ս դա պատահեց

Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ` Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը 2020 թվականին ևս ցույց տվեց, որ ունի որոշակի նմուշներ, որոնք փորձում է կիրառել, և արդեն մի քանի տարի է, ինչ ՊՆ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում պատրաստվում են ԱԹՍ–ների կիրառության մասնագետ–օպերատորներ։

Աշխարհը միջուկային պատերազմից փրկած Պետրովը կյանքի վերջին տարիներին պահակ էր աշխատում

Ըստ փորձագետի` եթե արագորեն փոխվում է պատերազմների բնույթն ու բովանդակությունը, հետևաբար դժվար է կանխատեսել, որ աշխարհում տեսանելի ապագայում կլինեն խոշորամասշտաբ զորախմբերի բախումներ։ Տնտեսությունն ու քաղաքականությունն այդ առումով մի փոքր այլ կերպ են շնչում, բայց լոկալ բախումների պարագայում, ինչպիսիք առկա են Սիրիայում կամ Լիբիայում, մենք տեսնելու ենք փոքր մասշտաբի մարտավարության կիրառում թե՛ ծավալի, թե՛ գործողությունների  ճակատի, թե՛ զինտեխնիկայի ու զինուժի քանակի առումով։               

Լրահոս
0