03:33 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46

Կյանքում չարժե որևէ բան բացառել. ՍԴ դատավորի թեկնածուն խոսել է «Իմ քայլի» հետ հանդիպումից

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
165 0 0

ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իր և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանն ու իր առաջադրման հետ կապված հարցերին։

Շաթիրյան. «Չարժե իմ և «Իմ քայլի» հանդիպմանը հաղորդել այդպիսի գերկարևորություն»

ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանն իր հադիպումը պատգամավորների հետ համարում է սովորական և կարծում, որ չարժե դրան գերկարևորություն հաղորդել. նման հանդիպումներ կլինեն նաև մյուս թեկնածուների հետ։   

«Սովորական հանդիպման ձևաչափ է` հարց ու պատասխան, դիրքորոշումների հստակեցում, ինչից հետո առաջադրող սուբյեկտն իր որոշումը հրապարակավ կարտահայտի։ «Իմ քայլի» պատգամավորների հետ հանդիպման ժամանակ եղել են բազմաթիվ հարցեր։ Ես հարցադրումների առնչությամբ ներկայացրել եմ իմ տեսլականը, իսկ թե որքանով է դա գոհացրել հարցադրումների հեղինակներից  յուրաքանչյուրին, այդ հարցի հասցեատերն իրենք են։ Միայն կարող եմ ասել, որ «Իմ քայլի» պատգամավորների և իմ միջև եղել է մաքսիմալ բաց ու անկեղծ զրույց», –նշում է ՍԴ դատավորի թեկնածուն։ 

Էդգար Շաթիրյանի փոխանցմամբ` հանդիպումը տևել է մեկ ժամից ավել, և դա բավարար ժամանակ է տարատեսակ հարցեր քննարկելու համար։ Անդրադառնալով դատավորի անկախ գործունեության խնդրին` Շաթիրյանն ընդգծում է, որ բացարձակ անկախություն չկա նույնիսկ ՍԴ դատավորի պարագայում, և անկախությունն ինքնին չափելի չէ, հետևաբար, անկախության մասին ընկալումները գտնվում են սուբյեկտիվության դաշտում։

«Հասկանալի է, որ բավական լուրջ առաքելություն են ստանձնելու այն սուբյեկտները, որոնց ԱԺ–ն կընտրի համապատասխան պաշտոններում։ Անկախությունը բավականին բազմաշերտ է, ենթադրում է մի քանի տարրերի համակցություն, այդ թվում ապաքաղաքականացվածություն, քաղաքական չեզոքություն և զսպվածություն։ Իմ մասով ձեռնպահ կմնամ գնահատականներ հնչեցնելուց, քանի որ տպավորություն կստեղծվի, որ ինքնագովեստով կամ ինքնագովազդով եմ զբաղվում»,– նշում է ՍԴ դատավորի թեկնածուն։

Շաթիրյանի դիտարկմամբ` ԱԺ իշխող խմբակցության շրջանում ճանաչելիություն ձեռք բերելու առումով գուցե ինչ–որ դերակատարություն ունեցել է այն հանգամանքը, որ ինքն աշխատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, այդուհանդերձ, ՍԴ դատավորի թեկնածուն չի ցանկանում գործընթացները դիտարկել նույն հարթությունում։ 

Ինչու Վահրամ Ավետիսյանը հրաժարվեց ՍԴ դատավոր դառնալուց. «Ժողովուրդը» մանրամասնում է

Անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածությունից Վահրամ Ավետիսյանի հրաժարվելու հանգամանքին և այն հարցին, թե կարող է արդյո՞ք նույն սցենարը կրկնվել նաև իր պարագայում, Էդգար Շաթիրյանն ընդգծում է, որ կյանքում չարժե որևէ բան բացառել, ուղղակի պետք չէ մարդկանց նույն չափանիշներով չափել և նույն հարթությունում դիտարկել, որովհետև յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր գործողությունների հաջորդականությունը։

Շաթիրյանը չի բացառում նաև այն հանգամանքը, որ կարող է իրենից զատ քննարկվել այլ թեկնածություն։    

«Իմ քայլը» քննարկել է ՍԴ դատավորների հարցը. մեծամասնությունը դեմ է ՀՀ նախագահի թեկնածուին

Ըստ թեմայի

Կառավարությունը ՍԴ դատավորի նոր թեկնածու է գտել. «Ժողովուրդ»
Ինչու Շաթիրյանին որպես ՍԴ դատավորի թեկնածու որոշեցին առաջադրել միայն հիմա. «Ժողովուրդ»
Էդգար Շաթիրյանը դեռևս կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուն չէ. Մակունց
թեգերը:
թեկնածու, Սահմանադրական դատարան, Էդգար Շաթիրյան

Գլխավոր թեմաներ