14:53 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75

Ով Արևելքից չէ, ձախողում է․ Իսրայելը փորձում է խորացնել արաբական երկրների հակասությունը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
41 0 0

Փորձագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իսրայելի հետ արաբական երկրների համագործակցության նախադրյալներին ու հեռանկարին։

Բալասանյան. «Իսրայելն ու ԱՄՆ–ն ամեն կերպ խանգարում են համաարաբականության գաղափարի կայացմանը»

Փորձագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ` Մերձավոր Արևելքում տեղի ունեցան հետաքրքիր իրադարձություններ` կապված արաբա-իսրայելական հաշտեցման հերթական փորձի հետ, սակայն շահառու հանդիսացող մի կողմը` Պաղեստինը, դա միանշանակ չի ընդունում, և նույնիսկ արաբական որոշ երկրներին ուղղված հայտարարություններ հնչեցրեց, որոնց համաձայն՝այդ երկրներն իրենց քաղաքականությունը վարում են ի հաշիվ Պաղեստինի կենսական շահերի։

«Արաբական երկրների շրջանում միշտ էլ եղել է համաարաբականության գաղափարը, բայց տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական խոշոր խաղացողները, հիմնականում` Իսրայելն ու ԱՄՆ–ն ձգտել են ամեն կերպ խանգարել նշված գաղափարի իրականացմանը։ Խաղաղության առաքելությունը, որն իրականացվեց վերջերս, և Իսրայելը ցույց տվեց, թե իբր գնում է որոշակի քայլերի Պաղեստին պետության միջազգային ճանաչման ուղղությամբ, իրականում այլ խաղ է, Իսրայելը փորձում է ավելի խորացնել արաբական երկրների միջև առկա հակասությունները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Բալասանյանի կարծիքով` Պաղեստինից եկող ազդակներն ու հայտարարությունները վկայում են Իսրայելի իրական մտադրությունների մասին, հետևաբար շահառու կողմերից մեկին ձեռնտու չէ սպասվելիք նոր համաձայնությունը։

Ըստ նրա`անցյալ տարի ԱՄՆ–ի ղեկավարությունը ներկայացրեց ևս մեկ ծրագիր, որի համաձայն` Իսրայելի և Պաղեստինի միջև պետք է կայանար որոշակի տարածքների փոխանակում, պետք է հիմնվեին ենթակառուցվածքներ։ 

Ի՞նչ էին անում ապրիլյանի օրերին թուրք և իսրայելցի ռազմական մասնագետները Ադրբեջանում

«Առաջին ծրագիրն այդպես էլ չկայացավ և հիմա երկրորդն է դրվում շրջանառության մեջ, ինչը վկայում է այն մասին, որ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական խոշոր ուժային կենտրոններից ոմանք իրենց առջև խնդիր են դրել կարճ ժամանակահատվածում լուծել պաղեստինա-իսրայելկան խնդիրը։ ԱՄՆ–ի նախագահ Թրամփը ժամանակին որոշակի պարտավորություններ է ստանձնել Իսրայելի հետ հարաբերություններում և վարել է անդրկուլիսային բանակցություններ`ձեռք բերելով գաղտնի պայմանավորվածություններ, որոնք ցանկանում է կյանքի կոչել»,– նշեց փորձագետը։ 

Ինչով են նման Արցախյան դիմակայությունը և արաբա-իսրայելական հակամարտությունը

Բալասանյանը վկայակոչում է հայտնի ասույթը, ըստ որի` Արևելքի խնդիրը նուրբ է, և ով Արևելքից չէ ու փորձում է այնտեղ որոշակի գործընթացներ ծավալել` շտապեցնելով կողմերին, ձախողվում է, ինչի հետևանքը պատերազմական գործողություններն են։ 

Ըստ թեմայի

ԱՄՆ–ն չի կարող որևէ բան պարտադրել Իրանին. Իսկանդարյան
Իրանի դեմ պատժամիջոցներ․ ԱՄՆ-ն կկարողանա՞ հասնել ուզածին
Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»
թեգերը:
Արաբական միացյալ էմիրություններ (ԱՄԷ), Իսրայել, Գրիգոր Բալասանյան

Գլխավոր թեմաներ