11:32 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46

Քաշքշուկներ ու ինտրիգներ. ինչու է որսաշրջանի բացումը «հայոց հարց» դառնում Հայաստանում

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
65 0 0

«Օրինավոր որսի ակումբ» նախաձեռնության համակարգող Էդուարդ Սարիբեկյանը Sputnik Արմենիայի եթերում արձագանքել է Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանի կոչին, որն ուղղված է որսորդական կազմակերպություններին և որսի սիրահարներին։

Սարիբեկյան. «Քաշքշուկներ և ինտրիգներ. Հայաստանում որսաշրջանի բացումը դառնում է «հայոց հարց»»

Էդուարդ Սարիբեկյանի դիտարկմամբ` նախարարի մտահոգությունը տեղին է, որովհետև Հայաստանում կենդանական աշխարհի նկատմամբ վերաբերմունքը վերջին տասնամյակներին եղել է քամահրական, կամայական ու անվերահսկելի, ինչի արդյունքում մենք աստիճանաբար որսի և ընդհանրապես կենդանատեսակների մեծ անկում ենք ունեցել։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր Facebook–ում գրել էր, որ Հայաստանի կենդանական աշխարհի շատ տեսակներ վտանգված են և գրանցված միջազգային ու հայկական կարմիր գրքերում: Նա ՀՀ որսորդական հասարակական կազմակերպություններին և պարզապես որսի սիրահար քաղաքացիներին հորդորել էր դրսևորել գիտակից վարք և ներդրում ունենալ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործում։

«Բայց ես մտածում էի, որ նախարարը կանդրադառնար նաև մոտ օրերս բացվելիք որսաշրջանի խնդիրներին։ Նա խոսում է բեզոարյան այծերի մասին, մինչդեռ այդ կենդանիները վերջին 15 տարիների ընթացքում մեզ մոտ բավականին պահպանվել են, մեծ ծախս է կատարվել նրանց գլխաքանակը բազմապատկելու և արիալն ընդլայնելու ուղղությամբ, հետևաբար այդ խնդիրն այնքան էլ ակտուալ չէ, որքան մյուս որսատեսակներինը»,– Sputnik Արմենիային ասաց «Օրինավոր որսի ակումբ» նախաձեռնության համակարգողը։

Սարիբեկյանը վկայակոչեց այն հանգամանքը, որ հենց Կոտայքի մարզում, որտեղ Պետրոսյանը շուրջ երկու տարի պաշտոնավարել է որպես մարզպետ, որսաշրջանը դեռ չբացված` հանդակներում նախորդ և այս տարի արդեն իսկ լորի որս է կատարվում։

«Նախարարը թող անդրադառնա նաև այն հարցին, թե ինչու է Հայաստանում որսաշրջանի բացումն ուշանում, կամ ինչու է որսաշրջանի բացումը դառնում համաշխարհային պատմություն կամ «հայոց հարց», տեղի են ունենում քաշքշուկներ, ինտրիգներ, նյարդերի քայքայում։ Շրջակա միջավայրի նախարարությունում կա պրոֆեսիոնալիզմի պակաս, որովհետև մարդիկ ծանոթ չեն որսի կանոններին կամ կենդանատեսակներին, տեղյակ չեն որսի ձևերի մասին, հետևաբար կայացնում են կամայական որոշումներ` առանց հաշվի առնելու մասնագիտական շրջանակների կարծիքները»,– ավելացրեց «Օրինավոր որսի ակումբ» նախաձեռնության համակարգողը։

Սարիբեկյանի խոսքով` որսի կանոնների մասին շատ քիչ է խոսվում կամ խոսում են միայն մասնագիտացված մի քանի կազմակերպությունները, ուստի իրազեկվածությունը բնակչության շրջանում բավականին քիչ է, ինչն էլ բերում է վատ արդյունքների։ Ըստ նրա` որքան էլ լինեն որսի սահմանափակումներ, արգելքներ, այդ ամենը պետք է վերահսկել, հետևաբար անհրաժեշտ է հզորացնել տեսչական մարմնի գործունեությունը։ Եթե մի օրինախախտ որսագող որսում է հազվագյուտ կենդանու, նրա ձեռքը բռնող կա՞, թե՞ ոչ, հարցնում է «Օրինավոր որսի ակումբ» նախաձեռնության համակարգողը։

Ըստ թեմայի

Տխուր սիրո պատմություն. Կարմիր գրքի հովազը Հայաստանում փնտրում է իր կեսին և չի գտնում
Բացառիկ կադրեր. հայաստանյան լեռներում ցատկոտում են 10-ից ավելի բեզոարյան այծեր
Հայ որսորդի պատվո կոդեքսը, կամ երբ սիրում ես թե՛ զենքը, թե՛ բնությունը
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ