14:24 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75

Խառնաշփոթ․ Քեռյանը վստահ է՝ նոր ընտրակարգը ձևախեղեց ընտրությունների իմաստը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
38 0 0

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի  Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ընտրական հայեցակարգային փոփոխության կենսունակությանը, որը կիրառվեց վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Քեռյան. «Ընտրաշեմի իջեցումը ճիշտ էր, բայց ընտրակարգը լիովին ձևախեղեց ընտրությունների իմաստը»

Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի  Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի դիտարկմամբ`որոշումն ըստ էության ճիշտ էր, սակայն իրականացման մեխանիզմներն այնպիսին էին, որ այն իրականում չարդարացրեց իրեն։

Ըստ նրա` նախորդ Ընտրական օրենսգրքով սահմանված անցողիկ շեմը համապատասխանաբար 5 և 7 տոկոս էր, բայց 2017 թվականի ընտրությունները տեղի ունեցան քաղաքական այլ իրողություններում, երբ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների համաձայն` կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարվեց խորհրդարանական համակարգին։

«Ընտրաշեմի իջեցումն իր տրամաբանության մեջ համապատասխանում էր փոփոխությանը, որովհետև խորհրդարանական քաղաքական կառավարման ձևը և այդ համակարգն ամբողջությամբ նպաստում է բազմակուսակցականության զարգացմանը։ Այն երկրներում, որտեղ գործում է հստակ խորհրդարանական կառավարում, որտեղ քաղաքական ինստիտուտներն ու օրենքները համապատասխանեցված են այդ համակարգին, ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս շատ կուսակցություններ հայտնվեն խորհրդարանում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Քեռյանն ընդգծում է ընտրաշեմի իջեցման դրական կողմը` հաշվի առնելով բազմակուսակցականության խթանումը Հայաստանում, բայց միաժամանակ հորդորում է չմոռանալ մեզանում կիրառված խառն ընտրակարգը, որից հետո այդպես էլ պարզ չդարձավ, թե այն հստակ համամասնակա՞ն է, թե՞ հստակ մեծամասնական, քանի որ տեղերում կիրառված ռեյտինգային սկզբունքն ըստ էության 100 տոկոսանոց համամասնական ընտրությունները վերածեց կիսամեծամասնականի ու կիսահամամասնականի։

Հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, կանխել կրկնաքվեարկությունը, մաքրել ցուցակները.Զեյնալյան

«Ամբողջ հանրապետությունը միանգամից 2-3 հազար մարդու քվեարկում էր խորհրդարան անցնելու համար, մինչդեռ տեղերում ընթանում էին բոլորովին այլ ընտրական գործընթացներ, շատերն ուղղակի չէին կարողանում կողմնորոշվել։ Ընդ որում` ռեյտինգային ընտրակարգը կիրառվեց երկու անգամ, քանի որ 2018 թվականի քաղաքական փոփոխություններից հետո Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ տեղի չունեցան»,– նշեց նա։

Քեռյանի համոզմամբ` խորհրդարանական կառավարման պայմաններում մեզ պետք էր, որ կուսակցություններն ավելի հեշտությամբ կարողանային հայտնվել ԱԺ–ում, բայց ընտրակարգը ամբողջովին ձևախեղեց ընտրությունների իմաստը։

Հիշեցնենք՝ 2018 թվականի հայեցակարգով նախատեսված էր մեկական տոկոսով նվազեցնել ԱԺ–ի ընտրությունների արգելապատնեշը` անցողիկ տոկոսները, և կուսակցությունների համար սահմանել 4, իսկ կուսակցությունների դաշինքների համար 6 տոկոս՝ նախկին 5 և 7 տոկոսի փոխարեն։

Ըստ թեմայի

Ռեյտինգային ընտրակարգը բերում է ապաքաղաքական ընտրությունների. Կարեն Հարությունյան
«Գեներալ-գուբերնատորը», մարզպետն ու նախկին քաղաքապետը. ովքե՞ր են Գյումրվա ռեյտինգայինները
«Համախմբում»-ը կոչ է անում բոյկոտել ռեյտինգային ընտրությունները
թեգերը:
Գարիկ Քեռյան, խորհրդարան, Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ, Ընտրություններ

Գլխավոր թեմաներ