05:12 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28

Սպառնալիքները մեծացել են, բայց մեր դիրքը շահեկան է. ինչպես պետք է դրանից օգտվի Հայաստանը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
77 0 0

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե հայ–ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում հուլիսյան մարտական գործողություններն ինչ ազդեցություն են թողել տարաշաշրջանային զարգացումների վրա։ 

Բոզոյան. «Հուլիսյան դեպքերն աշխարհաքաղաքական գործընթացներում փոխեցին որոշ շեշտադրումներ»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ` հուլիսյան դեպքերն աշխարհաքաղաքական գործընթացներում որոշ շեշտադրումներ փոխեցին այն առումով, որ իրավիճակը կտրուկ լարվեց, Ադրբեջանը ստացավ մեծ հարված, որովհետև տավուշյան դեպքերից հետո փլուզվեց ադրբեջանական կողմի միֆը, թե իրենց բանակը մարտունակ է, և բացի այդ, Ադրբեջանը ձախողվեց նաև բանակցային գործընթացում շահեկան դիրքեր ձեռք բերելու առումով, ինչի արդյունքում Ալիևի իշխանությունը երկրի ներսում սասանվեց։ 

«Ադրբեջանի խուճապային տրամադրությունների ֆոնին կտրուկ ակտիվացավ Թուրքիայի դերը վերջինիս խնդրանքով։ Նման ակտիվություն Թուրքիան երբևէ չէր ցուցաբերել` սկսած 1990-ական թվականներից, երբ սպառնում էր ներխուժել կովկասյան տարածաշրջան։ Թուրքիան այսօր հայտարարում է, որ իրավունք ունի ակտիվ դերակատարում ունենալ բոլոր հարևան երկրներում և արդեն մտել է Սիրիա, Իրաք, այժմ էլ լարված հարաբերությունների մեջ է Կիպրոսի և Հունաստանի հետ։ Այս ամենից հետո Անկարան զուտ պրոադրբեջանական դիրքորոշմամբ արդեն սպառնալիք է հանդիսանում մեր տարածաշրջանի անվտանգության համար»,– նշում է քաղաքագետը։

Բոզոյանի կարծիքով` մի կողմից Հայաստանի համար մեծացել են սպառնալիքները, հետևաբար Հայաստանը պետք է շեշտակի մեծացնի անվտանգության համակարգը, ուժեղացնի ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ` մի կողմ դնելով երկրորդական, երրորդական խնդիրներն ու վստահության մթնոլորտ ստեղծի երկու երկրների միջև։

Ըստ քաղաքագետի`առկա մեծ վտանգների պարագայում նաև երկրի ներսում վարվող նախկին քաղաքականությունը պետք է արմատապես վերանայվի։

«Շատ կարևոր է, որ հիմա մենք մեր դիրքերն ամրապնդենք նաև դիվանագիտական ճակատում` ավելի ակտիվորեն ներգրավվելով բանակցային գործընթացում և առաջ տանելով այն տարրերը, որոնք մեզ համար շահավետ են։ Բանակցություններում կարևորը բովանդակության նյութն է, այլ ոչ թե ձևը։ Միջնորդներն էլ եկել են այն եզրակացության, որ բանակցությունների տրամաբանական փուլի ավարտից հետո գործընթացին պետք է մասնակցի նաև Լեռնային Ղարաբաղը»,– նշում է քաղաքագետը։ 

Բոզոյանի գնահատմամբ` Հայաստանը ներկա փուլում ունի ուժեղ դիրքեր, իսկ Ադրբեջանի հռետորաբանությունն աշխատել է հենց իր դեմ, ինչը վկայում է այն մասին, որ գործ ունենք անհավասարակշիռ գործընկերոջ հետ։

Ըստ քաղաքագետի` հայկական կողմը պետք է ադեկվատ գնահատի իրավիճակը և շահավետ դիրքերն ու գործոնները կապիտալիզացնի բանակցություններում` ցուցաբերելով կառուցողական մոտեցում։     

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Ըստ թեմայի

Բոզոյան. «Վարչապետի՝ ԼՂ-ի մասին Փարիզում արած հայտարարությունը ենթադրում է նոր փաստաթուղթ»
«Կարևոր է, որ 1 անձի հանդեպ հիասթափությունը չբերի հեղափոխությունից հիասթափվելուն». Բոզոյան
Բոզոյան. «Մադրիդյան սկզբունքները սառեցնում են կոնֆլիկտը և մրցակցության շանս տալիս»
թեգերը:
Թուրքիա, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Երվանդ Բոզոյան

Գլխավոր թեմաներ