00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Աբսուրդի ժանրից. ինչի՞ կհանգեցնի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորումը

© Sputnik / Andranik GhazaryanТигран Хачикян
Тигран Хачикян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին։
Խաչիկյան. «Անհասկանալի է այս իրավիճակում Գերագույն դատարանի հարցի ներմուծումը հանրային օրակարգ»

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու և այդ հիմքի վրա Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին, որը պետք է նաև հանրային քննարկման դրվի։  

 Здание Конституционного Суда - Sputnik Արմենիա
Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանի դիտարկմամբ` գոյություն ունեն տարբեր մոդելներ, որոնցից մեկի համաձայն` սահմանադրական արդարադատությունը միահյուսված է ընդհանուր արդարադատությանը, և կան երկրներ, որտեղ հատկապես սահմանադրական արդարադատության իմաստով ստեղծվում են առանձին դատարաններ, և մինչ այս պահը Հայաստանում գործում է հենց այդ մոդելը։ 

«Սա ընդհանուր առմամբ մասնագիտական քննարկման առարկա է, որը պետք է իրականացվի մասնագիտական ու փորձագիտական լավագույն ներուժի գործադրմամբ, բայց ինձ համար խիստ անհասկանալի է հատկապես այս փուլում և այս իրավիճակում հարցի ներմուծումը հանրային օրակարգ։ Սկզբունքորեն դա ոչ մի առանչություն չունի դատական իշխանության բարեփոխման հետ, որևէ մեկը չի կարող երաշխավորված պնդել, որ առանձնացված մոդելի պարագայում դատական իշխանության որակական հիմքերը շատ ավելի բարձր կլինեն, քան միահյուսված մոդելի պայմաններում»,– նշում է արդարադատության նախկին փոխնախարարը։

80 կողմ, 1 դեմ. ԱԺ–ն ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները

Խաչիկյանի կարծիքով` կա մոտեցումների որդեգրման խնդիր, սա դատարանակազմական բնույթի հարց է, որը ոչ այնքան կապ ունի աշխատանքային արդյունավետության, որքան մոդելի ընտրության հետ, որն ամեն երկիր հարմարեցնում է իրեն։

Նախկին փոխնախարարը հակված չէ մտածել, որ մեր դատական իշխանության առջև մինչ այս պահը ծառացած խնդիրների մեծ մասը պայմանավորված է նրանով, որ չունենք անկախ Սահմանադրական դատարան, հետևաբար, մատնանշել, որ սրանով դատական իշխանության բարեփոխմանն ուղղված քայլեր են իրականացվում, պարազապես աբսուրդի ժանրից է։ 

«Սա ընդամենը փոփոխություն է, իսկ թե որքանով դա կհանգեցնի բարեփոխման, էականորեն կասկածելի է, վիճահարույց։ Մենք չենք կարող մեր հանրային ողջ դիսկուրսը գեներացնել Գերագույն դատարանին առնչվող հարցի առնչությամբ։ Վերջին հաշվով` սովորական քաղաքացուն չի հետաքրքրում` իր վեճը լուծվելու է Գերագույն դատարանի առանձնացված պալատի՞, թե՞ սահմանադրական արդարադատություն իրականացնող առանձին մարմնի կողմից»,– նշում է արդարադատության նախկին փոխնախարարը։

Նրա համոզմամբ` շատ ավելի երաշխիքային է այն մոդելը, որն ունենք այս պահին, և անհրաժեշտ է ստեղծել ինստիտուցիոնալ հիմքեր Սահմանադրական դատարանի որոշումների իրական կատարման համար։ Ըստ նրա` ՍԴ–ն քսան տարուց ավելի է, ինչ ձևավորվել է և ՀՀ իրավակարգում քիչ թե շատ կայացած ինստիտուտներից մեկն է, շատերը հաշվի չեն առնում, թե քանի կարևոր հարց է լուծվել ՍԴ–ի միջոցով, այլ տվյալ կառույցին վերաբերվում են որպես լոկ քաղաքական պատվեր կատարող մարմնի, ամեն ինչ առկախված է սահմանադրական փոփոխություններից, ինչն անընդունելի է։  

ՀՀ Սահմանադրական դատարանի 7 դատավորներ հայտարարություն են տարածել

Լրահոս
0