05:04 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28

«Սիենայի» հետ գործարքը լոկ ֆինանսական չէ. այն շատ ավելի հեռուն գնացող ֆուտբոլային ծրագիր է

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
11520

«Նոա» ֆուտբոլայի ակումբի մամլո քարտուղար Ռուբեն Մելոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ակումբի հավակնոտ ձեռքբերումներից մեկին ու ապագային միտված ծրագրերին։

Մելոյան. «Սիենայի» հետ գործարքը լոկ ֆինանսական չէ, այլ հեռուն գնացող ֆուտբոլային ծրագիր է

«Նոա» հոլդինգը ձեռք է բերել իտալական C սերիայի «Սիենա» ֆուտբոլային ակումբը, թիմը ձգտելու է հաջողության հասնել արդեն այս մրցաշրջանում և բարձրանալ ավելի բարձր իտալական սերիա։

«Նոա» ֆուտբոլայի ակումբի մամլո քարտուղար Ռուբեն Մելոյանի փոխանցմամբ` տարվա ընթացքում «Նոայի» ունեցած հաջողություններից հետո ղեկավարությունը որոշեց, որ կարելի է չսահմանափակվել միայն Հայաստանով և ունենալով բավականին մեծ պոտենցիալ ու դիտարկելով հեռանակարային նոր ծրագրեր`որոշեց ակումբ ձեռք բերել նաև Եվրոպայում։

«Բանակցություններն ընթացան տևական ժամանակ։ «Սիենան» ուներ որոշակի ֆինանսական խնդիրներ, թիմը իտալական C սերիայից այս մրցաշրջանում նահանջեց ու հայտնվեց D սերիայում, քանի որ սնանկ ճանաչվեց։ Այդուհանդերձ որոշում կայացվեց գնել այդ ակումբը, որը բավականին ճանաչված է Իտալիայում, հանդես է եղել A սերիայում, ունի պատմություն։ Հաջող գործարքից հետո «Սիենան» համալրեց «Նոա» ընտանիքը»,– նշում է մամլո քարտուղարը։ 

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր

Ռուբեն Մելոյանի տեղեկացմամբ` իտալական կողմը հաշվի է առել «Նոայի» որոշակի ձեռքբերումները, որ սա պարզապես ֆինանսական գործարք չէ, այլ հեռուն գնացող ծրագիր է, իտալացիները հավատացել են հայկական կողմին և ունեն լուրջ ակնկալիքներ, որ կլինեն փոփոխություններ, ակումբը վերստին կզբաղեցնի իր ուրույն տեղն իտալական ֆուտբոլում։ 

«Այստեղ դրսևորվել է ամենալուրջ պրոֆեսիոնալ մոտեցումը և՛ մարկետինգի, և՛ զուտ թիմի սպորտային զարգացման առումով։ Հենց այս բաղադրիչների համադրումն են հաշվի առել իտալական կողմի ներկայացուցիչները` համաձայնելով հայկական «Նոայի» առաջարկին, թեև կային նաև այլ գնորդ հավակնորդներ։ Հույս կա, որ «Սիենան» հետագայում հանդես կգա ավելի հավակնոտ ծրագրերով»,– նշում է «Նոայի» մամլո քարտուղարը։

Մելոյանի փոխանցմամբ` գործարքից հետո իտալական ակումբն այսուհետ կկոչվի «Ասոցիացիոնե Կալչիո ՆՈԱ Սիենա 1904» («ACN Siena 1904»), ինչը քայլերից առաջինն է, և նրանք, ովքեր ներգրավված են «Նոայի» զարգացման ծրագրերում, կաշխատեն նաև իտալական ակումբի հետ։ Խոսքը եվրոպական սկաուտների, մարկետինգային խմբի ներկայացուցիչների մասին է, որոնց գործունեությունից կարճ ժամանակում ակնկալվում են լուրջ արդյունքներ։ 

«Նոան» նոր մրցաշրջանում կհանդիպի Արարատի հետ ու կիրագործի հեռուն գնացող նպատակները

Մամուլի քարտուղարի խոսքով` հնարավոր է` «Նոայի» արտասահմանյան անձնագրերով ֆուտբոլիստները մեկնեն Իտալիա, վարձավճարով հանդես գան այնտեղ` իրականացնելով փորձի փոխանակում, և քանի որ «Նոան» ցանկանում է ստեղծել իր ֆուտբոլային ակադեմիան, ապա չի բացառվում իտալական փորձի մասնակի կիրառումն այդ գործում, ինչը կլինի փոխշահավետ համագործակցություն։

Ըստ թեմայի

«Ալաշկերտն» էլ հետևեց «Նոային»․ Երևանում ավելի ուժեղ գտնվեց Մակեդոնիայի «Ռենովան»
«Նոան» տխուր է. թիմը պարտվեց «Կայրաթին»
Արարատը տեղափոխվել է «Նոա». պաշտոնական
թեգերը:
«Նոա» ֆուտբոլային ակումբ

Գլխավոր թեմաներ