11:33 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46

Սառցաբեկորի երևացող կողմը, կամ հնարավո՞ր է արդյոք արմատախիլ անել քրեական ենթամշակույթը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
517 0 0

ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններից հետո քրեական ենթամշակույթի դեմ պայքարի արդյունավետության խնդրին։

 

Քոչարյան. «Հնարավոր չէ մի տեղ մարդկանց մեկուսացնելով ասել, որ երևույթն արմատախիլ է արվել»

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքի կիրառելիության հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ այդ պայքարում գրանցվում են հաջողություններ։   

ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանի դիտարկմամբ` ճիշտ է, հարուցվել են որոշ քրեական գործեր, որոշ անձանց նկատմամբ կիրառվել է քրեական հետապնդում, բայց հարկավոր է շատ երկար ժամանակ, որպեսզի ստանանք հիմնական հարցի պատասխանը, թե ամիսներ առաջ ուժի մեջ մտած օրենքը բերե՞ց այդ հանցատեսակի ընդհանուր քրեաիրավական կանխարգելմանը, թե ոչ։ 

«Օրենքի նպատակը նախևառաջ կանխարգելումն է։ Եթե հանցավորության ընդհանուր կառուցվածքում տեսնենք որակական փոփոխություններ, այդ ժամանակ գուցե հնարավոր լինի խոսել հաջողությունների մասին, իսկ դրա համար անհրաժեշտ է առնվազն 3-5 տարի։ Անձամբ ես այդքան լավատես չեմ, որ օրենքը կբերի կոնկերտ հաջողությունների։ Քրեական ենթամշակույթը նեգատիվ արժեհամակարգ է և հնարավոր չէ միայն քրեական օրենքի սանկցիայով հասնել մարդկանց մոտ գաղափարների, համոզմունքների փոփոխության»,– նշում է ոստիկանապետի նախկին տեղակալը։ 

Արմավիրի մարզում «ասֆալտին են փռել» քրեական ենթամշակույթ կրող անձանց. տեսանյութ

Հովհաննես Քոչարյանի համոզմամբ` դրա համար անհրաժեշտ է իրականացնել քարոզչություն, պետք է լինի համապատասխան կրթություն, հասարակության մոտիվացվածություն, համարժեք դաստիարակություն, և միայն նշված գործիքները կարող են բերել հաջողության։ 

«Երբեք ռեպրեսիվ մեթոդները (նույնիսկ եթե դրանք կիրառում է պետությունը նախատեսված կարգով ու կազմակերպված կերպով) չեն կարող բերել նման համոզմունքային, արժեքային փոփոխության։ Ենթամշակույթը եղել է և կլինի։ Ի վերջո այդ մարդկանց ու՞ր են տանելու`քրեակատարողական հիմնարկնե՞ր, իսկ այնտեղ հասարակություն չկա՞։ Թեև մեկուսացված, բայց այնտեղ նույնպես ապրում է հանրույթ, և քրեական ենթամշակույթ կրողներն այնուհետև այդ հիմնարկներից կրկին վերադառնում են հասարակություն։ Սա փակ շղթա է, անվերջանալի շրջապտույտ քրեակատարողական հիմնարկից ներս և դուրս, հնարավոր չէ մի տեղ մարդկանց մեկուսացնելով ասել, որ երևույթն արմատախիլ է արվել, առավել ևս, որ կան բազմաթիվ մարդիկ, որոք հենց քերակատարողական հիմնարկում հայտնվելուց հետո են դառնում քրեական ենթամշակույթ կրող»,– նշում է ոստիկանապետի նախկին տեղակալը։ 

Նրա դիտարկմամբ` թեև օրենքը տեսանելիության իմաստով կարող է ապահովել որոշակի արդյունք, երբ «օրենքով գողին» կամ քրեական հեղինակությանը մեկուսացնում են, և մարդիկ տեսնում են, որ նրանք ազատության մեջ չեն, բայց դա, ըստ Քոչարյանի, միայն սառցաբեկորի երևացող կողմն է, իրականում քրեական գործընթացներն ավելի խորքային են, ուստի վերոհիշյալ օրենքը հանցավորության կանխարգելման հետ մեծ հաշվով կապ չունի։   

Սեփական երկրում անպաշտպան քաղաքացին և քրեական ենթամշակույթը. ինչպես ճիշտ պայքարել դրա դեմ

Ըստ թեմայի

Դատապարտյալին տարել են այլ խուց` քրեական ենթամշակույթ ունեցողների հետ «հարցերը լուծելու»
Բացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, ղեկավարը «Արսեն Երևանսկին» է
Կադրային արագ փոփոխությունները բերում են շփոթի և անորոշության. նախկին փոխոստիկանապետ
թեգերը:
Ռուստամ Բադասյան, Հայաստան, քրեական հեղինակություն, քրեական ենթամշակույթ, Հովհաննես Քոչարյան

Գլխավոր թեմաներ