17:32 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46

Սայլը չկա, որ տեղից շարժող լինի. Եղիազարյանը` տրանսպորտային նոր ցանցի ներդրման մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
38 0 0

Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանում տրանսպորտային նոր ցանցի ներդրման հեռանկարին և այդ խնդրում առկա խոչընդոտներին։

Սայլը չկա, որ տեղից շարժող լինի. Եղիազարյանը տրանսպորտային նոր ցանցի ներդրման մասին

Հրանտ Եղիազարյանի դիտարկմամբ` այս հարցում սայլը տեղից չի շարժվում, որովհետև սայլը չկա, որ տեղից շարժող լինի։ Նա հիշեցրեց, որ քաղաքային իշխանությունները խոստացել էին երկու տարվա ընթացքում տրանսպորտային նոր ցանց գործարկել, և հարցն արդեն մոտ էր հանգուցալուծման, սակայն տեղի ունեցավ իշխանափոխություն, որի պարագայում, ըստ Եղիազարյանի, գործեց «նոր ավելը նորովի է ավլում» սկզբունքը։

«Տրանսպորտային ցանցն իհարկե կա, որն ունի օպտիմիզացիայի կարիք, բայց կարևորն այն է, որ չունենք համարժեք շարժակազմ։ Խոստացան, որ երկու տարում հարցը կլուծվի, սակայն գործընթացի մեկնարկային ժամկետը չեն հայտնում, ինչը վատ է նաև այն առումով, որ մայրաքաղաքը սպասարկող 900 «Գազելների» գրեթե կեսը` 450 մեքենա, պետք է հանվեն գծից, քանի որ ավարտվում է դրանց շահագործման ժամկետը, հետևաբար նոր ցանց չներդնելու պարագայում կունենանք շատ տխուր վիճակ»,– Sputnik Արմենիային ասաց նա։

Անդրադառնալով այն կարծիքին, որ նոր տրանսպորտի ցանցի ներդրման գործում հապաղումը պայմանավորված է անփուսափելիորեն տեղի ունենալիք գնագոյացման վերանայմամբ, որի հետևանքով ուղևորափոխադրման վարձը կթանկանա, ինչն էլ կբերի սոցիալական բողոքների` Եղիազարյանն ընդգծեց, որ ուղևորափոխադրման համար նախատեսված 100 դրամը սահմանվել է 1996 թվականին, մինչդեռ դրան զուգընթաց մյուս ծախսերն այս ժամանակահատվածում զգալի աճել են։

«Այսօր շեշտված հակասություն կա գործող գների և սպասարկման արժեքի միջև։ Մարդիկ չեն մոտենում ավտոբուսներ ձեռք բերելու և շահագործելու մրցույթներին, որովհետև ուղևորափոխադրման հետ կապված նոր գինը որոշված չէ։ Չի կարելի առանց ամբողջ ցիկլը հասկանալու անել մերկապարանոց հայտարարություններ»,– ասաց Ուղևորափոխադրողների միության նախագահը։

Եղիազարյանի խոսքով` Երևանի քաղաքապետարանն էլ շատ լավ հասկանում է, որ առկա գնով ուղևորափոխադրումներ կազմակերպելու դեպքում կորուստները կլինեն շատ մեծ, հետևաբար ինքն էլ չի ցանկանում ձեռք բերել այդ ավտոբուսները, մինչդեռ եղած ռեսուրսը մաշվում է։

Հիշեցնենք` Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը օգոստոսի 31–ին հրավիրված ասուլիսի ժամանակ քաղաքային իշխանություններին մեղադրեց ոչ հետևողական լինելու մեջ։ Նա համոզված է, որ քաղաքային իշխանությունները մտադիր չեն նոր ավտոբուսներ ձեռք բերել, մահաբեր «Գազելներն» էլ փոխարինել ուրիշներով։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Խաժակյանը շտապում է ենթադրություններ անել` հիմնվելով դիլետանտական եզրահանգումների վրա։

Ըստ թեմայի

Ավտոբուսների մրցույթը վերջապես հայտարարվեց. Հայկ Մարության
Հայկ Մարությանն աշխատանքից ազատել է գլխավոր ճարտարապետին
«Ծառայելու եմ մինչև վերջ»․ Հայկ Մարությանը հեռանալու մտադրություն չունի
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ