05:38 26 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47

Ի՞նչ կապ կա ՀԱՊԿ զորավարժությունների ու տավուշյան դեպքերի միջև. պարզաբանում է Վերանյանը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
179 0 0

Ռազմական փորձագետ Կարեն Վերանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում նախատեսված աշնանային զորավարժություններին և դրանց տարածաշրջանային նշանակությանը։ 

Ի՞նչ կապ կա ՀԱՊԿ զորավարժությունների ու տավուշյան դեպքերի միջև. պարզաբանում է Վերանյանը

Ռազմական փորձագետ Կարեն Վերանյանի դիտարկմամբ` ՀԱՊԿ–ի շրջանակում անդամ երկրների պլանային զորավարժությունները կրում են շարունակական բնույթ և ըստ այդմ` կան մի քանի ուղղվածության զորավարժություններ։

«ՀԱՊԿ–ը փորձում է կորեկցիայի ենթարկել ու արձագանքել իրադարձություններին` հետևողական լինելով այն գործընթացների նկատմամբ, որոնք տեղի են ունենում կազմակերպության անմիջական անվտանգային տիրույթում, այսինքն` մի կողմից դրանք պլանային զորավարժություններ են, բայց մյուս կողմից էլ՝ վերադասավորվում են այն տրամաբանության շրջանակում, որն ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում է պաշտպանական հիմնահարցերին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Վերանյանը կազմակերպվելիք զորավարժությունների ու տավուշյան դեպքերի միջև ուղիղ կապ է տեսնում և պատահական չի համարում այն հանգամանքը, որ զորավարժությունները հաջորդում են հայտնի իրադարձություններին։ 

«Մեր տարածաշրջանը գտնվում է զորավարժությունների հերթական ալիքի փուլում։ Տավուշյան դեպքերից հետո տեսանք թուրք–ադրբեջանական զորավարժություններ, որոշակի էսկալացիա, որի ֆոնին տեղի ունեցան նաև հայ–ռուսական հակաօդային պաշտպանության վարժանքներ, որոնք ըստ էության թուրք–ադրբեջանական զորավարժությունների արձագանքն էին։ Չնայած ուժերի հարաբերակցությունն ու հավասարակշռությունը պահպանվում է, այդուհանդերձ էսկալացիաները ցանկալի չեն տարածաշրջանի կայունության ու անվտանգության տեսանկյունից»,– նշեց ռազմական փորձագետը։

Նրա համոզմամբ` նոր լարվածությունը կարող է պարունակել նոր ռիսկեր այն դեպքում, երբ կայունությունը փխրուն է, հետևաբար հայկական կողմը հետևողական քայլեր է կատարում իր պաշտպանական ու անվտանգային հարցերը լուծելու ուղղությամբ` փորձելով նաև իր աշխատանքները կոորդինացնել ռուսական կողմի հետ։ Ըստ այդմ` զորավարժությունները հայ-ադրբեջանական դիմակայությունը զսպելուց զատ, ունեն նաև տարածաշրջանային մեծ նշանակություն։ 

«Թավշյա հեղափոխությունն» ու հայ-ռուսական հարաբերությունները. ինչո՞ւ Մոսկվան չմիջամտեց

Փորձագետի գնահատմամբ` նման զորավարժություններն ի ցույց են դնում կողմերի հնարավորությունները` հակազդելու այն սպառնալիքներին, որոնք գալիս են արտերկրից, ինչը զգաստացնող ու զսպող հանգամանք է։ Ըստ նրա` զորավարժություններն ընդհանուր առմամբ ուժերի փոխգնահատման հնարավորություն են ընձեռում հասկանալ, թե տավուշյան դեպքերից հետո ինչ վերադասավորումներ կան տարածաշրջանում։

Բելառուսի կողմից նման հայտ չի ներկայացվել. Նաղդալյանը` ՀԱՊԿ–ի միջամտության մասին

Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում անցկացվող «Փոխգործակցություն 2020» զորավարժությունների շրջանակում կմշակի սահմանային հակամարտության տեղայնացումը։ Ինչպես հայտնում են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից, զորավարժությունները կանցկացվեն աշնանը։

Ըստ թեմայի

Տավուշյան մարտերից հետո հայկական ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է
Տավուշյան մարտեր, թուրքական սպառնալիք. Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Ինչո՞վ են տարբերվում տավուշյան մարտերը ապրիլյանից. պարզաբանում է ՀՀ երրորդ նախագահը
Նաև «Սիրահարների փողոց». ադրբեջանական հրետակոծությունից հետո Այգեպարը գունազարդել են
թեգերը:
Հայաստան, Զորավարժություններ, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Կարեն Վերանյան

Գլխավոր թեմաներ