12:39 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46

Խնդիրն ավելի է խորանալու. հոգեբանը` կրթական ոլորտում սահմանափակումների և ազդեցության մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
47 0 0

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ, hոգեբանության պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե կրթական ոլորտում սահմանափակումները ինչ ազդեցություն կարող են ունենալ երեխաների հոգեբանության վրա։

Աղուզումցյան. «Երեխաներն ավելի պատրաստ են սահմանափակումներին, քան մեծահասակները»

Ռուբեն Աղուզումցյանի դիտարկմամբ` երեխաներն ավելի պատրաստ են սահմանափակումներին, քան մեծահասակները, որովհետև երեխաների կյանքն արդեն բավականին ժամանակ կապված է նորագույն տեխնիկայի հետ` հեռախոսներ, համակարգիչներ և այլն: Պարզապես հարցն այն է, թե ինչպես պետք է դրա հետ միասին ապահովել դաստիարակությունն ու անմիջական հարաբերությունները։

«Ոչ թե գիտելիքները փոխանցել գիտելիքների համար, այլ ընդհանուր առմամբ մարդ ձևավորել, սա է առաջնային խնդիրը, իսկ դրա համար շատ կարևոր է անմիջական շփումը, մինչդեռ կրթական առումով երեխաների միջև անմիջական շփումը թուլացել է կամ չկա ընդհանրապես։ Խնդիրը գնալով ավելի է խորանալու, որովհետև օրինակ արտասահմանում որոշ ուսումնական հաստատություններ ամբողջովին անցնում են հեռավար ուսուցման»,– նշում է հոգեբանը։

Ռուբեն Աղուզումցյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ուսուցիչները որքանով են պատրաստ ընդունել այն ապրելաձևն ու կենսակերպը, որով ստիպված են ապրել։ Ըստ նրա` մարդիկ ստիպված են լինելու հարմարվել այն ամենին, ինչ տեղի է ունենալու անկախ իրենցից։

«Այն մարդը, որը սովորեցնում է երեխային, ընդունվում է նրա կողմից որպես ուսուցիչ և դաստիարակ, խնդիր չի ունենա, բայց եթե երեխաների հանդեպ ցուցաբերվի ստիպողական վերաբերմունք, կլինի այլ արդյունք։ Մեր օրերում ֆորմալ ձևն ավելացել է չափից շատ, քան պետք է լինի։ Մեծահասակները կաղապարված են, որովհետև կյանքի փորձը ձևավորել է որոշակի կարծրատիպեր, իսկ երեխաներն ավելի ազատ են»,– նշում է հոգեբանը։

Ռուբեն Աղուզումցյանի կարծիքով` շատ կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր զբաղվում են երեխաների դաստիարակությամբ, միշտ լինեն իրենց բարձունքին։ Ըստ նրա` կա անհասկանալի բաժանում դաստիարակության և ուսուցման միջև, մինչդեռ իրականում այդ երկու բաղադրիչները մեկ ամբողջություն են, չի կարելի սովորեցնել առանց դաստիարակելու և հակառակը։

«Կյանքը լի է հոգսերով, և երեխան պետք է ժամանակի հետ ընկալի դրանք` հասկանալով, որ մեծանալուն զուգընթաց պետք է կարողանա հաղթահարել դժվարությունները։ «Անհոգ մանկություն» արտահայտությունը գալիս է հին ժամանակներից, նախկին գաղափարախոսությանը դա գուցեև համահունչ էր, բայց հիմա շատ բան փոխվել է»,– նշում է հոգեբանը։

Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով

Նրա համոզմամբ` մեր օրերում կարևորվում է այն մարդը, որն օգնում է երեխաներին պատրաստ լինել կյանքի տարատեսակ իրադրություններին, ընդ որում` չի կարելի ամեն ինչ անել երեխայի համար, նրա փոխարեն։ 

Նշենք, որ այս տարի դպրոցներում դասերը կսկսվեն 2020թ. սեպտեմբերի 14-ին, կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին։ Ընդ որում` կուտակումներից խուսափելու համար առաջին դասարանցիները դպրոց կգնան սեպտեմբերի 14-ին, մյուսները՝ սեպտեմբերի 15-ին։

Դպրոցներում դիմակ դնելը կլինի պարտադիր։

Հանրակրթական ուսումնական բոլոր հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ։ Դասի տևողությունը սահմանվել է 45 րոպե:

Ըստ թեմայի

Ռուսաստանի դպրոցներում և բուհերում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից, բայց մեկ պայմանով
Սեպտեմբերի 1-ն առանց դասերի. ՀՀ նախագահը շնորհավորել է սովորողներին ու մանկավարժներին
Բուհերն իրենք կորոշեն. նախարարը` սեպտեմբերի 1-ից դասերը հեռավար անցկացնելու մասին
թեգերը:
հոգեբան, Հայաստան, դիմակ, Հեռավար ուսուցում, կորոնավիրուս, Ուսուցիչ, Աշակերտ, դպրոց

Գլխավոր թեմաներ