23:21 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP618.13
  • EUR568.62
  • RUB6.36

Մեր քաղաքացիները չպետք է սպասեն, որ իրենց տեղահանեն. ի՞նչ կտա ռեադմիսիայի կիրարկումը ՀՀ-ին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
104 0 0

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի և Եվրամիության միջև ռեադմիսիայի արձանագրությունների կիրարկման խնդրին։ 

Պողոսյան. «Ռեադմիսիայի կիրարկումը Հայաստանի համար կունենա շատ մեծ դրական էֆեկտ»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի դիտարկմամբ` ռեադմիսիան կարևոր բաղադրիչ է և՛ վիզաների դյուրացման, և՛ վիզաների ազատականացման գործընթացի համար։ Ըստ նրա` Հայաստանը որպես իրավական պետություն պետք է միշտ պատրաստ լինի հետ ընդունել իր քաղաքացիներին, որոնք մեկնել են արտերկիր ու այսպես ասած հանձնել այնտեղ` քաղաքական, սոցիալ–տնտեսական կամ առողջական դրդապատճառներից ելնելով։ 

«Ռեադմիսիայի կիրարկումը Հայաստանի համար ունենալու է շատ մեծ դրական էֆեկտ, քանի որ վիզաների ազատականացման գործընթացն արդեն սկսվել էր։ Եվրոպական երկրներն էլ հանգիստ կլինեն այն առումով, որ Հայաստանը պատրաստ է հետ ընդունել իր քաղաքացիներին, ովքեր անօրինական կերպով հաստատվել են ԵՄ երկրների տարածքում, և պատրաստ է ապահովել այդ մարդկանց իրավունքները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Պողոսյանը վկայակոչում է այն իրողությունը, որ 1991 թվականից ի վեր մենք ունեցել ենք տարբեր քաղաքական, սոցիալ–տնտեսական իրավիճակներ։ Հայաստանը երեսուն տարվա ընթացքում անցել է զարգացման տարբեր փուլեր, երբ մարդիկ շատ ժամանակ ստիպված են եղել այլ երկրներում աշխատանք փնտրել ու իրենց կյանքն այնտեղ կարգավորել։ Մեկնելիս բոլորն էլ ունեցել են մուտքի օրինական արտոնագիր, բայց հետո որոշել են, որ այլևս չեն վերադառնալու Հայաստան, հետևաբար շատերի կեցությունը դարձել է անօրինական։ 

«Մեր պետությունը պետք է այնքան գրավիչ դառնա, որ իր քաղաքացիները կամովին ցանկանան վերադառնալ և չսպասեն, որ իրենց բռնի ուժով վերադարձնեն Հայաստան, և եթե նույնիսկ գա բռնի ուժով վերադառնալու պահը, երբ երկրներն այլևս չցանկանան մեր քաղաքացիներին պահել իրենց տարածքում, ապա նրանց համար բոլոր պայմանները պետք է ապահովի հայրենիքը, ինչը բխում է ռեադմիսիայի օրենքից»,– նշեց Պողոսյանը:

Խոտ և թնդանոթ․ ինչո՞ւ են Կալիֆոռնիայի հայերը զենք գնում և կանեփ աճեցնում

Նա կարծում է, որ Հայաստանն իր հերթին զարգանալով` պետք է պատրաստ լինի ընդունել իր բոլոր քաղաքացիներին, ընդ որում՝ կարևոր չէ` նրանք կվերադառնան մեկ օրում, թե տարբեր ժամանակահատվածում։

Նշենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ–ԵՄ մի քանի պետությունների միջև «Հայաստանի հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունների վավերացմանը։ Ի դեպ, արձանագրություններն ուժի մեջ կմտնեն ՀՀ-ԵՄ հետ ընդունման հարցերով համատեղ կոմիտեին կողմերին անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտման մասին ծանուցելուց հետո ՝ երկրորդ ամսվա առաջին օրը:

Հիշեցնենք, որ Եվրոստատի համաձայն` նախորդ երկու տարիներին Եվրամիության անդամ բոլոր երկրներում (ինչպես նաև Շվեյցարիայում ու Նորվեգիայում) առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը կրճատվել է մոտ երկու անգամ՝ 6875-ից հասնելով 3525-ի:

2018-ին ԵՄ երկրներից Հայաստան են վերադարձրել 4 125, իսկ 2019-ին` 3 755 անօրինական միգրանտ։

Ըստ թեմայի

Սեզոնային միգրանտներն ու կորոնավիրուսը. տնտեսագետը` Ռուսաստանից եկող փոխանցումների մասին
Հայաստանում շատացել են աշխատանքային միգրանտները. ի՞նչն է նրանց Հայաստան բերում
Ավետիսյան. «Աշխատանքային միգրանտների հարցում Հայաստանը չունի հստակ քվոտավորում»
«Տղերք, չքաշեք ո՛չ հայերին, ո՛չ ձեզ». ինչպես է Շավարշ քեռին խրատում Օսեթիայի միգրանտներին
թեգերը:
Հայաստան, միգրանտ, Թևան Պողոսյան

Գլխավոր թեմաներ