18:19 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46

Հնարավոր է, որ «Լիդիան Արմենիայի» դեմ դիմենք իրավական քայլերի. Գորգիսյանը` միջադեպի մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
14710

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Լիդիան Արմենիայի» կողմից տարածած տեղեկատվությանը, որն առնչվում է խմբակցության պատգամավորների այցից հետո տեղի ունեցած խժդժություններին։

Գորգիսյան. «Չի բացառվում, որ «Լիդիան Արմենիայի» դեմ կդիմենք իրավական քայլերի»

Գևորգ Գորգիսյանի փոխանցմամբ` հանրությունը վերջապես տեսավ «Լիդիան Արմենիայի» իրական դեմքը, որ այդ մարդիկ բանսարկու են, ստախոս և իրենց կեղտոտ նպատակներին հասնելու համար պատրաստ են ցանկացած մանիպուլյացիայի։

«Այո, ես իմ գործընկեր տիկին Սամսոնյանի հետ եղել եմ Ջերմուկում, որտեղ ունեինք քաղաքական բնույթի տարբեր գործեր։ Ինչպես միշտ, Ջերմուկ գնալիս այցելել ենք Ամուլսարի պահապաններին, հարցրել ենք նրանց որպիսությունը, մաղթել ենք ուժ ու կորով իրենց ազգանվեր գործում, որովհետև եթե նրանք չլինեին, ապա Ջերմուկ առողջարանն արդեն չէր լինի։ Ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր գնում են Ջերմուկ, առնվազն կանգնեն և հարցնեն այդ տղաների որպիսությունը, քանի որ նրանց ջանքերի շնորհիվ ՀՀ քաղաքացիները դեռ կարող են հանգստանալ Ջերմուկում, շնչել այնտեղի օդը»,– ասում է Գորգիսյանը։

Նա նույնիսկ չի պատկերացնում, թե ինչպիսի հիվանդ երևակայություն պետք է ունենան, որպեսզի միջադեպը վերագրեն իրենց այցին, ընդ որում` պատգամավորը խիստ կասկածում է, որ դեպքերը տեղի են ունեցել ըստ «Լիդիանի» ներկայացրածի։ Գորգիսյանի դիտարկմամբ` դեռ չի ավարտվել հետաքննությունը և չի պարզվել` արդյո՞ք «Լիդիանի» նոր պահնորդները հների նման ագրեսիվ պահվածքով տղաներին չեն դրդել նման քայլի, թե՞ տղաներն են իրենց թույլ տվել նման անկարգություն։   

«Վստահ եմ` տղաները գիտեն, թե ինչի համար են այնտեղ, տրամադրված են շատ կառուցողական, ամուր են իրենց կամքով և պատրաստ չեն որևէ սադրանքի գնալ։ Նրանք հասկանում են, որ դա կարող է ունենալ անցանկալի հետևանքներ այն կարևոր խնդրի համար, որով իրենք զբաղվում են և հանուն որի արդեն երկու տարուց ավել է, ինչ գտնվում են դիտակետերում։ Ավելի շուտ հակված եմ նրան, որ դա եղել է սադրանք «Լիդիանի» կողմից»,– նշում է ԱԺ պատգամավորը։

Գորգսիյանի տեղեկացմամբ` չի բացառվում, որ իրենք իրենց մասին տարածված տեղեկատվության վերաբերյալ իրավական դաշտում դիմեն որոշակի քայլերի։ Պատգամավորի պնդմամբ` ցանկացած սուտ և զրպարտություն պետք է պատժվի, հակառակ դեպքում կդառնա գործելաոճ։   

Չնայած Ամուլսարի ցույցերին, «Լիդիանը» Սյունիքում վերաբացում է իր քիմիական լաբորատորիան

Նշենք, որ այսօր «Լիդիան Արմենիան» տեղեկացրել էր, որ անցած գիշերվա ընթացքում ոչ սթափ վիճակում ապօրինություն իրականացրած խմբավորումը ներխուժել է Ամուլսարի տարածք, քարեր նետել, հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղացել տարածքում գտնվող պահնորդների, «Լիդիանի աշխատակիցների» հասցեին։ Իսկ և նախօրեին այդ խմբավորման անդամներին այցելել են ԼՀԿ պատգամավորները, որոնց այցից հետո էլ գիշերը տեղի է ունեցել հարձակումը։

Ըստ թեմայի

Ամուլսարի հարցում պետություն գոյություն չունի. Ռոբերտ Քոչարյանը քննադատեց իշխանությանը
Ամուլսարի տարածքը կհսկեն նոր պահնորդները. «Լիդիան Արմենիան» պայմանագիր է կնքել
Ամուլսարում գիշերն անհանգիստ է եղել. կողմերը միմյանց են մեղադրում ծեծի ու սադրանքի մեջ
թեգերը:
Գևորգ Գորգիսյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Ամուլսար, Լիդիան

Գլխավոր թեմաներ