10:42 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46

Ինչ հնարավորություններ ունի Սաակաշվիլին Վրաստանի ընտրություններում. վրացագետի կարծիքը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
55 0 0

Վրացագետ Ալիկ Էրոյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վրաստանի ներքաղաքական զարգացումներին, Միխեիլ Սաակաշվիլու հնարավոր վերադարձին` հարևան երկրում հոկտեմբերի 31-ին նախանշված խորհրդարանական ընտրությունների համատեքստում։

Էրոյանց. «Սաակաշվիլին Վրաստանի գալիք ընտրություններում մեծ հնարավորություններ չունի»

Ալիկ Էրոյանցի դիտարկմամբ` Սաակաշվիլու քայլը սպասված էր, այդ մասին նա հայտարարել էր նախապես, թեև այդ քաղաքական գործիչը մեծ հնարավորություններ չունի այսօրվա դրությամբ, ինչը ցույց տվեցին վերջին սոցհարցումները։ Բացի դրանից, Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հեղինակությունը հասարակության ներսում բավարար չէ` գալիք ընտրություններում համարժեք ցուցանիշներ ձեռք բերելու համար, ինչն ուղղակի անհամեմատելի է իշխող «Վրացական երազանքի» վարկանիշի հետ։ 

«Գործող իշխանությունը ցույց տվեց, որ համավարակի պայմաններում ի զորու է կառավարել երկիրը, ինչը նպաստեց նրա վարկանիշի աճին, և դա բնականաբար իր նպաստը կբերի գալիք ընտրություններում ավելի բարձր արդյունքներ գրանցելու առումով։ Մինչդեռ Սաակաշվիլին նաև անձնապես մեծ հնարավորություններ չունի, բացի դրանից նա իրավական տեսանկյունից նույնպես խոցելի է։ Վրաստանում պարբերաբար հիշեցնում են Սաակաշվիլու նախկին մեղքերի մասին, թեև նա էլ ներողություն է խնդրել հանրությունից»,– նշում է վրացագետը։

Ալիկ Էրոյանցի համոզմամբ` Վրաստանի ժողովուրդն ընտրություններում հաշվի է առնելու արված գործը, այլ ոչ թե ոմանց մեղքերի համար արված ինքնախոստովանությունն ու զղջումը։ Վրացագետը կարևորում է քարոզչության հանգամանքը, տրվելիք խոստումները, իսկ թե որքանով դրանք կիրականանան, ցույց կտա ժամանակը։

«Ընդդիմությունը նախորդ շրջանում միավորվելու փորձ ուներ, հատկապես Գախարիայի վարչապետ նշանակվելուց առաջ։ Թեև տեսանք, որ մեծ հաջողության չհասավ, հետևաբար կարծում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը կծավալվի Սաակաշվիլու քաղաքական ուժի և «Վրացական երազանքի» միջև»,– նշում է վրացագետը։

Միխեիլ Սաակաշվիլուն առաջադրել են Վրաստանի վարչապետի պաշտոնում

Վերադասավորումների հարցը դիտարկելով ներքին զարգացումների տեսանկյունից` Ալիկ Էրոյանցն ընդգծում է, որ ներքին պառակտումները, խժդժությունները հատկապես վերջին տարիներին առկա են և մոտ ժամանակներում որոշակի դրսևորումներ կունենան, բայց մեծ հաշվով չեն ազդի իրադարձությունների ընդհանուր ուղղության վրա։ 

Ըստ թեմայի

Քանի հայի են կարողացել հայրենիք վերադարձնել համավարակի ընթացքում. զրույց հյուպատոսի հետ
Հայ-վրացական սահմանի բացման հարցն անորոշ է․ ո՞րն է պատճառը
Որ Վրաստանը պայմանները կխստացնի, կասկածից վեր է. Մելիքյանը` «կանաչ միջանցքի» մասին
թեգերը:
Միխեիլ Սաակաշվիլի, Ընտրություններ, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ