10:36 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46

Եթե դատարանը որոշի, որ մեղավոր եմ, ես խոնարհաբար կկրեմ իմ պատիժը․ ԲՀԿ պատգամավոր

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
92 0 0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է քրեական գործերի հարուցման խնդրին, որոնք առնչվում են ԲՀԿ ներկա ու նախկին պատգամավորներին, կուսակցության ներկայացուցիչներին ու նրանց հետ առնչվող անձանց։

Եթե դատարանը որոշի, որ մեղավոր եմ, ես խոնարհաբար կկրեմ իմ պատիժը․ ԲՀԿ պատգամավոր

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դիտարկմամբ` քրեական գործերը պետք է հարուցվեն բավարար առիթների և հիմքերի առկայության դեպքում և ցանկացած քրեական գործի հարուցում հղի է հետագայում դրա օրինականությունը վիճարկելու վտանգով։ Ըստ նրա` եթե իշխանությունները քաղաքական այլախոհության դրսևորումներին պատասխանում են քրեական գործերով, այլ ոչ թե տնտեսությունը կարգի բերելով, մարդկանց կյանքը բարելավելով, ապա դա վկայում է իշխանությունների ներկայիս դժբախտ վիճակի մասին։

«Եթե որևէ մեկը մտածում է, որ քրեական գործերով մեզ հնարավոր է վախեցնել, լռեցնել, ներքին հակասություններ ստեղծել, ապա չի հաջողի, և եթե նման բան են ակնկալում, ապա դա պետք է արդեն վաղուց լիներ, բայց նման բան չի կարող լինել։ Ժողովուրդն արդեն հասկացել է, որ իրենք ամբողջությամբ ձախողել են պետական կառավարման գործընթացը և հնարավոր չէ ձախողումը սվաղել քրեական գործեր հարուցելու սպառնալիքով»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Պետրոսյանի համոզմամբ` ԲՀԿ ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերը շինծու են, դրանք հարուցվել են Գագիկ Ծառուկյանի՝ հունիսի 5-ի հայտնի ելույթից հետո, ինչը միանշանակ քաղաքական հաշվեհարդարի դրսևորում է։

Միայն ուրախ կլինեմ, եթե «Բարգավաճ Հայաստանը» գնա մինչև վերջ. Ալեն Սիմոնյան

«Կոնկրետ իմ վերաբերյալ կարող եմ ասել, որ ոչ մի հանցանք չեմ գործել, իրենք կարող են ցանկացած ձևով դա ճշտել։ Ի վերջո, եթե դատարանը որոշի, որ Գևորգ Պետրոսյանը մեղավոր է, ես կենթարկվեմ դատարանի դատավճռին, խոնարհաբար կկրեմ իմ պատիժը և չեմ էլ պատրաստվում լքել իմ երկիրը»,– նշում է ԱԺ պատգամավորը։ 

Վերհիշելով 2018 թվականի հայտնի դեպքերը` Պետրոսյանը շեշտեց, որ ԲՀԿ–ն չի սատարել Նիկոլ Փաշինյանին, այլ կատարել է ժողովրդի կամքը` կանգնելով հայրենակիցների կողքին։

Ըստ նրա` ԲՀԿ–ն ստորագրել է համագործակցության հուշագիր, որն իրականացվել է միակողմանի, բացառապես ԲՀԿ–ի կողմից, իսկ այն բաժինը, որն առնչվում է Նիկոլ Փաշինյանի անելիքներին, ամբողջությամբ ձախողված է։  

Պետրոսյանի գնահատմամբ` իրենց առաջնորդը երբեք խնդիրներ չի ունեցել, պարզապես իշխանություններն են փորձել Ծառուկյանի համար ստեղծել խնդիրներ, սակայն ջանքերն անցել են ապարդյուն, որևէ բան չի ստացվել։ Ըստ նրա` գործող իշխանությունը վախենում է Գագիկ Ծառուկյանի հեղինակությունից։

Ճգնաժամ, քաղաքական ակտիվություն, բողոքի ակցիաներ. ինչպիսի աշուն է կանխատեսում քաղաքագետը

Ըստ թեմայի

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. «Ժողովուրդ»
Գագիկ Ծառուկյանի բացակայությունը չի խանգարի. ե՞րբ կլինի կալանքի մասին որոշումը
Գագիկ Ծառուկյանի գործով բողոքների քննությունը հետաձգվեց
Հայտնի է` երբ կկայանա Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը
թեգերը:
Հայաստան, Դատարան, Գագիկ Ծառուկյան, Քրեական գործ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գևորգ Պետրոսյան

Գլխավոր թեմաներ