22:52 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46

Չի կարելի թնդանոթներով գնալ ճնճղուկների որսի, կամ ինչ օգուտ կտան մանրավաճառները բյուջեին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
71 0 0

Տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևան քաղաքի ավագանու որոշմանը, որն առնչվում է շրջածախ առևտրին։

Գալոյան. «Չեմ կարծում, որ մանրավաճառներին առնչվող որոշումը տնտեսական մեծ արդյունք կտա»

2021 թվականի հունվարի 1-ից շրջածախ կամ այլ կերպ ասած` փողոցային առևտրի համար նոր պայմաններ կսահմանվեն։

Ըստ այդմ` շրջածախ առևտուր իրականացնողը պետք է ապահովված լինի ՀԴՄ սարքով, առևտուրն էլ պետք է իրականացնի բացառապես ձեռքից` վաճառվող ապրանքները չդնելով գետնին։ 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր ՀԴՄ կտրոն են պահանջում

Տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի դիտարկմամբ` մանրավաճառների հետ առաջին կառավարությունը չէ, որ որոշում է խնդիրներ ճշտել։ Նախորդներն էլ երկար–բարակ փորձել են հարցը լուծել, և սովորաբար առաջին պլան էր մղվում սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հանգամանքը, բայց այս անգամ պահանջը կարծես ավելի ռադիկալ կերպով է դրվել։

«Բոլոր դեպքերում հետաքրքիր է նայել, թե հերթական կառավարությունն ինչպես է փորձելու մանրավաճառների հետ հարցեր լուծել, քանի որ եթե այդ աստիճանի պարտադրվում են ՀԴՄ սարքեր, ապա ենթադրվում է, որ արդեն կարող են առաջանալ աշխատանքային գրանցման, տարիքի պատճառով կենսաթոշակային փոխանցումների, ֆոնդերի հետ կապված խնդիրներ»,– նշում է տնտեսագետը։ 

Գալոյանը հիշեցնում է, որ նախորդ իշխանությունները սովորաբար խնդրի կարգավորումից նահանջում էին, որովհետև հենց սկզբից չէին պատկերացնում, թե ինչ մասշտաբի հետ գործ ունեն։ Տնտեսագետը վկայակոչում է պաշտոնական թվեր, որոնց համաձայն` մեր աշխատուժի մեջ ամենամեծ բանակը գրանցված մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվողներն են, որոնք ապահովում են 110 հազար աշխատատեղ։ 

«Դժվար է ասել, թե փողոցային մանրավաճառության ոլորտում որքան մարդ է ընդգրկված, որովհետև փորձագիտական գնահատականները խիստ տարբեր են, այդուհանդերձ, չեմ կարծում, որ մանրավաճառներին առնչվող քաղաքապետարանի որոշումը տնտեսական մեծ արդյունք կտա։ Դա ավելի շուտ կհանգեցնի դժգոհությունների, որովհետև կան մանր–մունր բաներ, որոնք մարդիկ այսօր չեն նկատում, իսկ ահա մի քիչ ավելի թանկ առնելիս ստիպված կլինեն նկատել»,– նշում է տնտեսագետը։

Արա Գալոյանի կարծիքով` երբ արդեն ՀՆԱ–ն կրճատվել է 15 տոկոսով և մարդկանց եկամուտներն են պակասել, այդ խնդիրը չի կարող չառաջանալ։ Ըստ նրա` կառավարությունները սովորաբար մանրավաճառների հետ ընդհանուր լեզու չեն գտնում այն պատճառով, որ այն ջանքերը, որոնք դրվում են շրջածախ առևտրի կարգավորման գործում, բոլորովին համամասնական չեն արդյունքի հետ, որը վերջում ստացվելու է։ 

«Կուկուռուզ» վաճառողներն ու առաքիչները ստիպված կլինեն ՀԴՄ կտրոն տրամադրել

Տնտեսագետի համոզմամբ` չի կարելի թնդանոթներով գնալ ճնճղուկների որսի, թնդանոթները բոլորովին այլ նպատակի համար են, հետևաբար, շուտով տեսանելի կլինի քաղաքապետարանի քայլի լրջությունը։

Ըստ թեմայի

Գալոյան. «Առկա իրավիճակը բացարձակապես ենթակա չէ տնտեսական վերլուծության»
Մոնոպոլիա՞, թե՞ օլիգոպոլիա. որն է բենզինի շուկայում առկա հիմնական խնդիրը
Հանքեր, ծխախոտ ու կրթություն. ինչպես է ճգնաժամը խմբագրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկը
թեգերը:
ՀՀ կառավարություն, կառավարություն, առևտրական, առևտուր, Արա Գալոյան

Գլխավոր թեմաներ