09:35 26 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
3010

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է առկա իրավիճակից բխող տնտեսական իրողություններին, խոսել կանխատեսումների ու տնտեսության հնարավոր վերականգնման գործընթացների մասին։

Քթոյան. «Հանքահումքային արդյունաբերության աճը թույլ տվեց խուսափել ավելի մեծ տնտեսական անկումից»

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանի դիտարկմամբ` հանքահումքային արդյունաբերության աճը թույլ տվեց խուսափել ավելի մեծ տնտեսական անկումից, իսկ մշակող արդյունաբերության ոլորտում արդեն տեսնում ենք վերականգնման որոշակի նշույլներ։  Ըստ նրա` համավարակով պայմանավորված սահմանափակումները չեն լինի նույնքան ուժգին, որքան մարտ–ապրիլ ամիսներին էին, դրանք ավելի շատ մարդկային վարքագծում փոփոխություններ անելուն են միտված, ինչը ենթադրում է որոշակի զգուշավորություն, այդուհանդերձ վատագույնն, ըստ տնտեսագետի, արդեն անցյալում է։

«Տարբեր երկրներում համավարակի հետ կապված դիտարկումները ցույց են տալիս, որ խնդիրն անխուսափելիորեն կարգավորվում կամ մեղմվում է այն ժամանակ, երբ բնակչության շրջանում կա կրիտիկական ինչ–որ մի հատված, ովքեր վարակվել են կամ առնչվել վարակի հետ, հետևաբար այդ դեպքում պանդեմիան սկսում է նահանջել, ինչը տեսնում ենք նաև Հայաստանում` ի տարբերություն հարևան Վրաստանի, որտեղ նկատվում է համավարակի տարածման ակտիվություն։ Մեր պարագայում համավարակի երկրորդ ալիքի մասին արդեն կարող ենք չխոսել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Քթոյանի կարծիքով` կարող են լինել որոշակի սրացումներ, սակայն նույնպիսի բռնկում, ինչպես գարնան սկզբին էր, չենք ունենա, ինչի շնորհիվ տնտեսությունն աստիճանաբար կվերականգնվի ու կվերադառնա իր նախկին հունին։ Ըստ նրա`շատ բան այնուամենայնիվ մեզանից կախված չէ, օրինակ, խնդրահարույց է այն, թե զբոսաշրջային ոլորտում հոսքերի վերականգնումը երբ տեղի կունենա։

Ինչքան աճ կգրանցի Հայաստանի ՀՆԱ–ն 2020 թվականին. ԵԱԶԲ-ի կանխատեսումը

«Թեև կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները որոշակի մեղմում են ենթադրում, սակայն պետք է նկատի ունենանք, որ սա աննախադեպ իրավիճակ է, որը լինում է հարյուր տարին մեկ անգամ, և մենք որոշակի հաջողությամբ իրավիճակը հաղթահարեցինք, ավելին` իրավիճակի վատագույն պիկը հաղթահարեցինք` առանց տնտեսական կայունությունը խաթարելու։ Այո, սոցիալական պրոբլեմներ ի հայտ եկան, բայց դա անխուսափելի է և որևէ կառավարություն ապահովագրված չէ դրանից»,– նշեց տհտեսագետը։

Քթոյանի գնահատմամբ` տնտեսական ակտիվությունը չի կարող նույն կերպ պահպանվել, եթե սպառողներն ու տնտեսվարողները որոշ ժամանակ տնտեսական ակտիվ գործունեություն չեն ծավալում, մինչդեռ մեկ ամսվա ակտիվությունն, օրինակ, ՀՆԱ–ի 1/12-րդ մասն է, հետևաբար 5 տոկոս տնտեսական անկումը կարելի է համարել նվազագույն անխուսափելի գինը, որ պետք է յուրաքանչյուր տնտեսություն վճարի պարտադրված համավարակը հաղթահարելու համար։

Facebook-ը և Google-ը պատրաստ են Հայաստանում հարկ վճարել․ քննարկումները շարունակվում են

Ըստ նրա`մենք, ի տարբերությունը 2008 թվականի ճգնաժամի, առկա ավելի ծանր ճգնաժամը հաղթահարում ենք ավելի թեթև կորուստներով, ուստի 2021 թվականը մեզ համար կլինի այն ձեռքբերումների շարունակությունը, որոնք դրվեցին 2019 թվականին։ 

Ըստ թեմայի

«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան
Ջո Բայդենը խոստանում է սպանել ամերիկյան տնտեսությունը
17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը
Կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի տնտեսությունը. կկարողանա՞նք ոտքի վրա մնալ
թեգերը:
տնտեսություն, հանքարդյունաբերություն, տնտեսագետ, Արմեն Քթոյան

Գլխավոր թեմաներ