09:30 26 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28

Ինչ է լինում, երբ ՍԴ դատավորի բոլոր թեկնածուներն անցնում են ԱԺ–ի «մաղով»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
204 0 0

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ–ում ՍԴ դատավորի թեկնածուների ընտրության գործընթացին։

Այվազյան. «Համաձայն չեմ ներկա կարգավորմանը, որ ՍԴ բոլոր 9 անդամներն էլ պետք է անցնեն Աժ–ով»

Վարդան Այվազյանի դիտարկմամբ` ԱԺ պատգամավորների համար թեկնածուներին հարցադրումներ ուղղելիս թիվ մեկ խնդիրը պետք է լինի թեկնածուների բարձր մասնագիտական պոտենցիալի, գիտելիքների բացահայտումը: Երկրորդ կարևոր քայլը մարդկային այն որակների բացահայտումն է, որոնք պետք է համադրելի լինեն նշված պաշտոնի հետ` սկսած հայրենասիրությունից, պետական շահը բարձր դասելուց մինչև կոռումպացված չլինելն ու բարոյական նկարագիր ունենալը։

Վարդան Այվազյանի կարծիքով` թեկնածուներին տրվող հարցերի շրջանակն ու քննարկումները մեծապես պայմանավորված են պատգամավորների իրավագիտակցության մակարդակով, ինչից էլ բխում է այն, թե որքանով են հարցերը տեղավորվում էթիկայի շրջանակներում և որքանով չեն ոտնահարում քվեարկվող թեկնածուի արժանապատվությունը։ Ըստ նրա` նշված խնդիրներն օբյեկտիվորեն չեն կարող իրավական կարգավորման ենթակա լինել, այսինքն` օրենքը չի սահմանում, թե պատգամավորներն ինչպիսի հարցեր կարող են տալ թեկնածուներին։

«Ես համաձայն չեմ սահմանադրական ներկա կարգավորմանը, որ ՍԴ բոլոր ինը անդամներն էլ պետք է անցնեն ԱԺ–ով, ինչը ՍԴ–ին ավելի է քաղաքականացնում, խախտվում է իշխանությունների տարանջատման ու հավասարակշռության սկզբունքը։ 2015 թվականի Սահմանադրության հեղինակներն այդքան էլ հաջող լուծումներ չեն գտել ՍԴ կազմի ձևավորման համար»,– նշում է իրավագետը։ 

Վարդան Այվազյանի գնահատմամբ` եթե դատավորներն ընդհանուր ժողով են գումարում` առաջադրելով ՍԴ դատավոր, ապա դա պետք է բավարար լինի ու չանցնի ԱԺ–ով, նույնը վերաբերում է ՀՀ նախագահի կողմից առաջադրվող թեկնածուներին։ Այսինքն` նախագահը պետք է ուղղակիորեն երեքին էլ նշանակեր, իսկ կառավարության թեկնածուին էլ կարող էր ընտրել ԱԺ–ն, որպեսզի լիներ իշխանության տարբեր թևերից թեկնածու ներկայացնելու ու հաստատելու հնարավորություն։

Ըստ իրավագետի` երբ բոլոր թեկնածուներն անցնում են ԱԺ–ի մաղով, այդտեղ օբյեկտիվ վիճակ չենք ունենում, որովհետև ԱԺ–ում կան տարբեր, անգամ` պոպուլիստական, գովազդային  նպատակներ հետապնդող պատգամավորներ, ովքեր կարող են նույնիսկ անթույլատրելի հարցապնդումներ անել կամ անձնական հակակրանքի պատճառով անտեսել թեկնածուի բոլոր արժանիքները ու դեմ քվեարկել նրա թեկնածությանը։ Հետևաբար խնդրի լուծման համար պետք է փոխվեն սահմանադրական որոշ կարգավորումներ և ընտրվի ՍԴ կազմի ձևավորման ավելի խելամիտ տարբերակ։ 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում քննարկվում է ՍԴ դատավորների ընտրության հարցը։

«Նախորդ անգամ բոլոլա չսարքեցի, չէ՞». ՍԴ դատավորի թեկնածուն որոշել է հաշտարարի դեր կատարել

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով կասեցվում են Սահմանադրական դատարանի` 12 տարի պաշտոնավարած 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

Հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Դրանից հետո երկամսյա ժամկետում ՍԴ դատավորների թեկնածուներ են առաջադրել ՀՀ կառավարությունը, նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը։

 

Ըստ թեմայի

Ինչո՞ւ փակեց «Ա 1+»–ը, նախկինների հետ ո՞նց էր. ՍԴ դատավորի թեկնածուին փորձեցին «նեղը գցել»
Իշխանության հետ «մութ» պայմանավորվածությո՞ւն կա. պատասխանում է ՍԴ դատավորի թեկնածուն
«Լուսավոր Հայաստանը» նույնպես չի մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը. Սիմոնյանն ասաց` ինչու
թեգերը:
Ընտրություններ, Դատավոր, ԱԺ, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Սահմանադրական դատարան

Գլխավոր թեմաներ