18:46 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
198 0 0

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ադրբեջանական կողմի հերթական սահմանային ակտիվությանը։

Աբրահամյան. «Հայկական զինուժը զգալիորեն ամրացրել է դիրքերը, որոնք միասնական խնդիր են լուծում»

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ` ադրբեջանական կողմի նման գործելակերպն առաջին հերթին պայմանավորված է Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո ստեղծված իրավիճակով: Ակնհայտ է, որ սահմանի այդ ուղղությամբ վերադասավորումներ են տեղի ունեցել նաև դիրքային առումով, և հայկական կողմի զբաղեցրած դիրքի պարագայում ադրբեջանցիներն այդ հատվածում նոր դիրքավորումներ ապահովելու նկատառությամբ նոր աշխատանքներ են իրականացնում։

«Երկրորդ հանգամանքն այն, որ առհասարակ սահմանի տարբեր ուղղություններով այդ ինժեներական աշխատանքները կրում են մշտական բնույթ, հետևաբար գործընթացը զարմանալի չէ։ Ադրբեջանցիները միշտ փորձել են ամրապնդվել, ուժեղացնել իրենց հնարավորությունները։ Մենք էլ պետք է ձգտենք հակազդել, որովհետև տարբեր իրավիճակներում նոր ենթակառուցվածքների, նոր հնարավորություններ ստեղծումը կարող է սպառնալիք լինել ինչպես մարտական հերթապահություն իրականացնող մեր անձնակազմի, այնպես էլ սահմանամերձ որոշ բնակավայրերի համար»,– նշում է Աբրահամյանը։

Նրա կարծիքով` հենց այդ նկատառությամբ էլ հայկական զինուժը պարբերաբար կանխում է ադրբեջանցիների նախաձեռնությունները, որոնք կարող են անվտանգության առումով խնդիրներ առաջացնել մեզ համար։ Ըստ նրա` շատ պարագաներում շատ ավելի դժվար է լինում կասեցնել գործողությունները, եթե դրանք լինում են թիկունքային հատվածում և հակառակը։

«Բարձունք զբաղեցնելը կամ բարձունքի նկատմամբ վերահսկողություն սահմանելը, կարելի է ասել, հարցի լուծմանն ուղղված կես քայլն է։ Այս պարագայում ամրաշինական, ենթակառուցվածքային կառույցներ պետք է ստեղծվեն, որոնք կապահովեն անվտանգությունը` բարենպաստ պայմաններ ստեղծելով մատակարարողների համար։ Այս ընթացքում հայկական կողմը կատարել է բավականին մեծ աշխատանք` կահավորելով ու ամրացնելով այն դիրքերը, որոնք միասնական խնդիր են լուծում։ Ադրբեջանն այդ ուղղությամբ նույնպես մտել է մրցավազքի մեջ»,– նշում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը, թե իբր հայկական զինուժը գնդակոծել է Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղը` Տիգրան Աբրահամյանն ընդգծում է, որ ադրբեջանցիները պարբերաբար տարածում են ապատեղեկատվություն, ինչը նպատակ ունի միջազգային հանրությանը ցույց տալ, որ հայկական կողմն իբր խախտում է հրադադարի ռեժիմը և հարված հասցնում բնակավայրերին։ Ուստի կարևոր է, որ հայկական կողմը պարբերական հաճախականությամբ նման լուրերը պաշտոնապես հերքի, որպեսզի տարբեր հարթակներում և նույնիսկ բանակցային գործընթացում դա ներկայացնի։ 

Սահմանային լարվածության պատճառահետևանքային կապը դեռ վերացված չէ

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել` սրելով իրավիճակը։ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ ՀՀ զինված ուժերը կասեցնում են նման գործողությունները և միաժամանակ ձեռնարկում են համապատասխան միջոցներ հետագա սրացումները կանխելու համար։

Ըստ թեմայի

Հայ սպաների նկատմամբ Ադրբեջանի պահանջով Ինտերպոլով հետախուզում չի արվում. ոստիկանություն
Սահմանամերձ Դովեղից էլ ջուր չի հոսի Ադրբեջան. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Տեղեկություններ կան, որ օտարերկրյա ահաբեկիչ զինյալներ են տեղափոխվել Ադրբեջան. Մնացականյան
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, դիրքեր, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Սահման, Հայաստան

Գլխավոր թեմաներ