01:33 24 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP618.13
  • EUR568.62
  • RUB6.36

ԵՊՀ-ում ստորագրահավաք են սկսել. ուսման վարձերը չեն պատրաստվում ամբողջությամբ վճարել

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
49 0 0

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կառավարության շենքի դիմաց ուսանողների բողոքի ակցիային։ 

Ափոյան. «Կառավարության միջոցառումը չի ծառայել ուսանողների բուն սոցիալական խնդիրների լուծմանը»

Ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում, որովհետև համավարակի հետևանքով սահմանված արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումների պատճառով չեն կարողանում վճարել վարձավճարներն ամբողջությամբ։ 

Դավիթ Ափոյանի տեղեկացմամբ` արդեն 5300 ուսանող միացել է ուսման վարձի մասնակի փոխհատուցում պահանջող ստորագրահավաքին։ Ըստ նրա`համավարակի պատճառով բազմաթիվ ուսանողներ կանգնել են ֆինանսական խնդիրների առջև, հետևաբար ստիպված ընդհատել են իրենց կրթությունը, բացի դրանից արդարացի պահանջ է այն, որ մարտ ամսից սկսած` կրթության կազմակերպման ձևաչափը փոխվել է հեռավարի, ինչի պարագայում ուսանողը չի ստանում հավասար որակի կրթության, ինչը առկա լսարանային պայմաններում, ուստի եթե չի մատուցվում հավասար ծառայություն, ուրեմն ուսանողներն էլ պետք է չվճարեն հավասար վարձավճարներ։ 

«Դիմել ենք կառավարությանը, որպեսզի այս ամբողջ ֆինանսական ծախսը չդրվի ԲՈՒՀ–երի վրա, որովհետև նրանք չունեն համապատասխան ֆինանսական ռեսուրսներ` նման ծավալի խնդիրներ լուծելու համար»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Ափոյանի փոխանցմամբ` ուսումնական պլանում ներառված են նաև գործնական պարապմունքներ, որոնց կիրառությունը հատկապես դրսևորվում է բնագիտական մասնագիտությունների դեպքում լաբորատոր փորձարկումների տեսքով, սակայն հեռավար ուսուցման դեպքում նման բան չկա, և ուսանողները զրկվում են գործնական հմտություններ ձեռք բերելու և դրանց շնորհիվ տեսական գիտելիքներն ամրապնդելու հնարավորությունից։ 

Տուժել են ոչ միայն դիմորդները, այլև դասախոսները. ԵՊՀ–ում դժգոհ են տեղերի զգալի կրճատումից

«Նախորդ կիսամյակում մենք համացանցում կազմակերպեցինք ակցիա` ուսման վարձը 25 տոկոսով փոխհատուցելու պահանջով, որի հիմքում դրված էր սոցիալական բաղադրիչը, սակայն կառավարությունից ստացանք աջակցության 14-րդ ծրագիրը, որի հիմքում դրված է բոլորովին այլ բան` կրթական բաղադրիչ։ Մեր այս քայլն էլ ունի ինստիտուցիոնալ բնույթ, մշակեցինք դիմում–պահանջը, կազմակերպեցինք համապատասխան ստորագրահավաք, իսկ հետո ակցիա կազմակերպեցինք արդեն կառավարության շենքի դիմաց, որի ընթացքում չեղավ համաճարակային անվտանգությամբ պայմանավորված որևէ խախտում»,– նշեց ԵՊՀ ուսխորհրդի նախագահը։

Ափոյանի դիտարկմամբ` կառավարության աջակցության ծրագիրն ընտրվել է թիրախային այլ հիմքով։ Ըստ նրա` բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների թվում գուցեև կան սոցիալական խնդիրներ ունեցող անձինք, սակայն դա պատահականություն է, այլ ոչ թե վերոհիշյալ ծրագրի հիմքով նախատեսված իրողություն, որովհետև բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների մեծ մասը սովորում է անվճար կամ ստանում կրթաթոշակ տարբեր բարեգործական հիմնարկներից, իսկ բնագիտական մասնագիտությունների թևում բարձր առաջադիմությամբ շատ ուսանողներ չկան, որոշ ֆակուլտետներում նույնիսկ ցածր առաջադիմությամբ, 12-13 ՄՈԳ ունեցող ուսանողներն անվճար են սովորում, սա նշանակում է, որ կառավարության միջոցառումը չի ծառայել ուսանողների բուն սոցիալական խնդիրների լուծմանը։ 

Որ աշխատող ուսանողները կազատվեն եկամտահարկից. նախարարությունը ներկայացրել է ցանկը

Ըստ թեմայի

Պետությունը կվճարի որոշ ուսանողների ուսման վարձերը․ ովքե՞ր են շահառուները
Ուսման վարձի փոխհատուցումը ոչ բոլորին է հասանելի. մի ողջ բուհ դուրս է մնացել նախագծից
Ինչո՞ւ են բարձրացել ԵՊՀ–ի ուսման վարձերը. «անակնկալ» կորոնավիրուսային իրավիճակում
Կրթության նախարարը բուհերին առաջարկել է հետաձգել ուսման վարձերի վճարումները
թեգերը:
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), վարձ, ստորագրահավաք, Դավիթ Ափոյան

Գլխավոր թեմաներ